Պատմութիւն
Մովսէս
Կաթուղիկոսին`
սակաւիկ:
Որ
ինչ
վասն
Մովսէս
Կաթուղիկոսի`
գրեալ
է
Առաքել
պատմագիր
՚ի
ծննդենէն
մինչեւ
՚ի
մահ
նորա:
Այլ
մեք
(ես)
զոր
ինչ
լուաք
՚ի
Յակովբ
Կաթուղիկոսէն
վասն
նորա,
աստէն
բացայայտեցից:
Զի
որպէս
եւ
գրեալ
է
Առաքել
պատմագիր,
թէ`
Մելքիսէթ
Կաթուղիկոսն
թշնամացաւ
ընդ
Մովսէս
վարդապետին,
եւ
ասաց,
ե'լ
յայսմ
աշխարհէ
եւ
գնա'
աստի`
ուր
եւ
կամիս:
Եւ
նա
գնացեալ
՚ի
Խնկելոյ-ձոր
գեղ,
որ
այժմ
ասի
Ձորագեղ`
մերձ
՚ի
բերդն
Երեւանայ,
եւ
անդ
քարոզէր
զբանն
Աստուծոյ
զՔրիստոս,
մինչզի
գտցէ
ընկերս
ինքեան,
եւ
ընդ
նոսին
գնալ
յաշխարհն
Յունաց:
Այլ
նորա
բանն
եղեւ
ըստ
հրամանի
Փրկչին`
որ
ասէ,
լուցեալ
ճրագ
ո'չ
թագչի,
եւ
թէ`
պատրոյկ
կայծեալ
ո'չ
շիջանի.
որ
եւ
եղեւ
այս
առ
սուրբ
վարդապետն
Մովսէս`
այսպիսի'
պատճառաւ:
Էր
այր
մի
յԵրեւան
քաղաքի`
Յովհաննէս
անուն,
եւ
ունէր
կին
Աճապ-խան
անուն.
եւ
քոյրն
Աճապ-խանին
էր
կին
Ամիրգունա-խանին`
Հուսմի-խան
անուն:
Եւ
եղեւ
ատելութիւն
Աճապ-խանին
ընդ
առն
իւրում
Յովհաննիսի,
որպէս
թէ`
չքնաղագեղ
ընդ
անգեղոյ,
եւ
մեծազգի
ընդ
անչգոյ:
Եւ
այպէս
հանապազ
պճրանօք
եւ
պռոտելով
կայր,
եւ
ո'չ
հաղորդէր
ընդ
առն
իւրում.
եւ
խրատու
քահանայիցն
ո'չ
անսայր,
մինչեւ
Խանն
եւս
խրատեաց
զնա,
եւ
նա
ո'չ
լուաւ
նմա:
Եւ
յաւուր
միում
գնաց
Աճապ-խանն
՚ի
Ձորագեղ,
զի
լուիցէ
զքարոզս
վարդապետին:
Եւ
վարդապետն
՚ի
կարգ
քարոզին`
ասաց,
կին`
եթէ
ելցէ
յառնէ
իւրմէ`
շնայ.
զայս
բանս
ասելով`
պատմեաց
սուրբ
վարդապետն`
ժողովրդեանն:
Իսկ
Աճապ-խանն
իբրեւ
լուաւ
զայս,
եւ
էր
(գուցէ
հարկանէր)
զգլուխն
իւր
Բ
[2]
ձեռամբ`
եւ
ասէ,
վա~յ
ինձ,
զի
եւ
ես
շուն
կոչիմ:
Եւ
մինչ
վարդապետն
ասէր
զքարոզն,
նա
մտախոհ
լինէր
վասն
այնմ
բանին:
Եւ
յորժամ
վերջ
արար
զքարոզն`
եւ
արձակեաց
զժողովուրդն,
ասէ
Աճապ-խանն
ցերէցն`
որ
աջ
տայր,
ունիմ
ինչ
ասել
վարդապետին.
խնդրեմ
՚ի
քէն`
կացցես
աստ,
եւ
քումդ
բերանով
խօսեցայց
ընդ
վարդապետին.
եւ
յորժամ
ել
վարդապետն,
կինն
անկաւ
յերկիր
եւ
համբուրեաց
զոտս
նորա,
եւ
հեծեծանօք
ասաց
զյանցանս
իւր:
Եւ
երջանիկ
Վարդապետն
աստուածային
բանիւն
խրատեաց
զնա.
եւ
՚ի
վաղիւն
կոչեաց
զայր
նորա,
եւ
յանձն
արար
միմեանց,
զի
կացցեն
երկիւղիւն
Աստուծոյ`
զգուշութեամբ:
Եւ
լուաւ
Ամիրգունա-խանն`
եւ
ասէ,
ես
բազում
անգամ
խրատեցի
զքենին
իմ,
եւ
նա
ո'չ
լուաւ
ինձ.
եւ
արդ`
զի՞արդ
եղեւ
հաշտիլ
նորա:
Եւ
ասեն,
խրատովն
Մովսէս
վարդապետին
եղեւ:
Ասէ
Խանն,
կոչեցէ'ք
զնա,
զի
տեսից
զնա,
թէ
որպիսի՞
այր
է
նա,
որ
այս
բարի
համբաւս
լսեմ:
Եւ
յորժամ
ետես,
սիրեաց
զնա
քան
զչափն
առաւել:
Եւ
այս
եղեւ
սկիզբն,
որ
ծանօթացաւ
Շահին.
որ
եւ
եղեւ
Կաթուղիկոս:
Իսկ
Յովհաննէսն
եւ
Աճապ-խանն
մնացին
առ
միմեանս
ժամանակ
ինչ,
եւ
յետոյ
հրամանաւ
վարդապետին
հրաժարեցան
՚ի
միմեանց
սիրով:
Յովհաննէս
գնաց
՚ի
Սեւան
կղզին,
եւ
եղեւ
միայնակեաց:
Իսկ
Աճապ-Խանն
առեալ
զդուստրն
իւր
Լուկիա`
եւ
մտին
՚ի
վանս
Կուսանաց.
եւ
եղեւ
՚ի
կարգի
հաւատաւոր
կանանցն.
եւ
Աճապ-խանն
անուանեցաւ
Աթանասիա: