Սատակումն
Մուրատ
Բէկին:
Յետ
առնլոյ
բերդին`
կոչեաց
զԹահմազ-ղուլին,
եւ
անուանեաց
զնա
Ուսուփ
փաշայ,
եւ
Մուրատ
բէկին`
Մուրատ
փաշայ,
եւ
առաքեաց
՚ի
Ստամպօլ
մինչ
՚ի
գնալն
իւր:
Եւ
նոքա
ելին
ամենայն
աղխիւ
իւրեանց`
ծառայիւք
եւ
աղախնեօք,
գնացին
ընդ
նոսա
Մասում
բէկն
եւ
Ասլան
աղայն,
եւ
այլք
աննշանք:
Եւ
յորժամ
հասին
՚ի
սահմանս
Օսմանցւոց,
ելանէին
մարդիկք
աշխարհին
տեսանել
զնոսա,
եւ
ոմանք
ծաղր
առնէին
եւ
հայհոյէին,
եւ
մականուն
եդեալ
կատականօք
խօսէին:
Եւ
այն
անարգանս
վարկաւ
ինքեան
Թահմազ-ղուլին.
յիշէր
զմեծութիւն
ժամանակին
իւրոյ,
եւ
զանարգանս`
զոր
տեսանէր
եւ
լսէր,
յոգւոց
հանէր
եւ
փղձկէր,
եւ
ոչ
կարէր
առնել
ինչ.
եւ
կայր
լռեալ:
Երթալով
գնացին
եւ
հասին
՚ի
պանդոկ
մի,
զոր
ասէին
Ալաճա-խան,
եւ
անդէն
զետղ
առին:
Եւ
ոչ
ոք
միաբանեցաւ
ընդ
Մուրատ
բէկին`
եւ
ոչ
եղբայր
նորա
Ասլան
աղայ`
եւ
ո'չ
այլ
ոք.
այլ
ամենեքեանքն
ընդ
Թահմազ-ղուլուն
միտեցան
հացակից
եւ
համակամ:
Իսկ
Մուրատ
բէկն
կայր
ուրոյն`
իւր
ծառայիւք,
եւ
կայր
առ
վրանաւ
իւրով:
Եւ
յաւուր
միում
առաքեաց
առ
նա
խանն
զԱսլան
աղայն`
եւ
ասէ,
կոչեա
զսեաւ
էշ
զեղբայր
քո`
գալ,
զի
ունիմ
ինչ
ասել
նմա:
Եւ
գնացեալ
Ասլան
աղայն`
եւ
ասէ,
կոչէ
զքեզ
խանն:
Ասէ
Մուրատ
բէկն,
միթէ
ծառայ՞
իցեմ
նմա,
զի
գնացից
առ
նա.
փաշայ
մի`
նա,
փաշայ
մի`
ես.
եւ
ոչ
գնաց:
Եւ
եկեալ
Ասլանն
պատմեաց
խանին:
Ասէ
խանն,
կրկին
կոչեա'
զնա:
Եւ
գնացեալ
դարձեալ
կոչեաց:
Եւ
նա
բարկացեալ`
ասէ,
փուշտն
զի՞
կոչէ
զիս,
ես
ոչ
ունիմ
ինչ
ասել,
զի
գնացից
առ
նա.
եւ
թէ
ինքն
ունի
ինչ
ասել,
եկեսցէ
առ
իս:
Եւ
գնացեալ
պատմեաց
նմա
զամենայն:
Եւ
ասէ
խանն
ցԱսլան
աղայն,
ա'ծ
զթուրն
քո`
ընդ
մէջ
քո,
եւ
ե'կ
ընդ
իս,
եւ
զոր
ինչ
ասեմ`
արա'.
եւ
գնացին
՚ի
վրան
Մուրատ
բէկին:
Իսկ
նորա
ամբարտաւանութիւնն
եւ
կամապաշտութիւնն
իւր
՚ի
կորուստ
եղեւ
ինքեան,
զի
ո'չ
յարեաւ
՚ի
տեսանելն
զնա,
այլ
սնոտի
յուսով
փքացեալ
նստիւր:
Ասէ
խանն,
սեաւ
է'շ`
դու
բերիր
զՕսմանլուն
՚ի
վերայ
իմ.
դու
աւերեցեր
զերկիր
իմ.
դու
ետուր
զբերդն
իմ.
դու
արկեր
՚ի
գերութիւն
զիս
եւ
զաշխարհս
Եզտաց.
եւ
ահա'
լսեմ`
զի
ոմանք`
Աճամ
ասեն,
ոմանք`
տինոզ,
ոմանք`
քաֆար
ասեն,
եւ
այլք`
ռաֆուզի.
եւ
այս
վասն
քո
շնութեանդ
եկն
՚ի
վերայ
իմ.
եւ
այժմ
ա'յնքա'ն
մեծ
եղեր`
որ
փուշտ
եւս
կոչես
զիս:
Եւ
ապա
ասէ
ցԱսլան
աղայն,
մո'ւտ
առ
շունդ
այդ.
եւ
հանեալ
զսուրն`
եւ
պատառ
պատառ
արար
զնա.
եւ
այնպէս
կորեաւ
՚ի
փառս
սատանայի.
եւ
թաղեցին
զնա
անդէն.
եւ
կանգնեցին
՚ի
վերայ
նորա
արձան
բռեայ:
Իսկ
վարիչք
նոցա`
պատմեցին
զայս
Խոնթկարին.
եւ
ասէ
Խոնթկարն,
բարւոք
արար,
զի
ծառայն
իւր
սպան:
Եւ
ելեալ
գնաց
՚ի
Ստամպօլ.
եւ
կոչեաց
զնա
թագաւորն`
եւ
ասէ,
ահա
երկիրդ
առաջի
քո,
եւ
ուր
հաճի
սիրտ
քո`
անդ
արա'
քեզ
բնակութիւն:
Եւ
նա
գնացեալ
՚ի
կողմն
Քաղկեդոնի`
՚ի
քաղաքն
Ուսկուտար,
եւ
անդ
շինեաց
բնակութիւն
ըստ
շինուածոց
Պարսիցն.
եւ
անդ
եկաց
մինչեւ
ցօր
մահուանն:
Եւ
մահ
նորա
՚ի
տեղի
նորա
պատմեսցուք: