Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
9. ՀԱՅՐԻԿՆ ՀԱՅՈՑ
       Փութա՛, հովուապետ, սիրող յար ազատ՝
Հարազատ ,
Փարատի՛ սեւ ամպ, փայլի՛ արդ արեւ
Արդարեւ,
Փողփողի՛ն դաշտեր, ազատ առնե՛նք քայլ,
Առ նենգ գայլ
Ցըցո՛ւր ցուպդ, Հայերն կանչէ՛ յ՚արօտ մի՝
Յար հօտ մի :
Ճանկեր արիւնոտ կուրծ մեր թափ առինք,
Թափառի՜նք,
Եկո՛, հովուէ՛ մեզ, սիրածդ, ազգասէ՛ր ,
Ազգ ա՛ս էր:
Դու գըթոտ նըման երկնի հայրիկին՝
Յ՚այր՝ ի կին՝
Յ՚օրոց եւ յ՚ալիս սփռէ՛ լոյս եւ սէր,
Լո՛յս եւս , է՞ր
Ցաւի, չը զարթնու հրճուած յ՚այգուն յ՚այն
Յա՛յ, քուն Հայն :
Սոխակ մ՚էիր մերթ ի նոճս , ւ՚երգերդ՝
Վէրքերըդ
Առած բիւրաւոր՝ դեռ դու կանչեցիր,
Կա՛ն, չ՚է՛ ցիր
Երգերդ միշտ մեր սիրտ, սիրոյ, հոգւոյ ձա՛յն,
Յ՚ոգւոց Հայն
Հանեց, վառեցաւ ձայնէդ , իմացաւ
Հիմա ցաւ.
Քե՛զ խնդրէ Հայն արդ, ամբոխ ամբոխ չ՚է՛,
Ամբողջ է.
Արդ ըսէ՛ Հայուն, ըրէ՛ ազդ անոր
Աստանօր.
—Ես կարօտ եմ վառ սրտից, ձեռքերի ,
Ձեր գերի
Եղբարքն ազատե՛լ, լո՛յս տալ ՚ի Մասիս,
Ի մաս յ՚իս
Առնել իմ նախնեաց արիւն * արտսուքէն.
Արդ սուգէն
Ելնեն Հայք՝ օրհնեն սիրով յաւէտ իս՝
Յ՚աւետիս.
Ցանկամ որ Հայք ինձ ըսեն ա՜հ , յամայր
«Ահա՛ մայր».
Այս իմ վերջին տենչ, միշտ ճետք Հայկայ կա՜ն
Հայկական:
       1869