Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
16. ՆԱՅՈՒԱԾՔ ՄԸ
       Ամրան տապէն ես խոնջած՝
Թաւուտքի մը բիւր բիւր կայծ
Տերեւներուն շուքն ինկած՝
Ո՜րչափ սիրեմ շունչն հովտաց՝
Մեղմիկ
Հողմիկ:
       * կանուխկեկ՝
Ո՜րչափ սիրեմ՝ ոտքըս մերկ
Կոխելով մարգ ծաղկաներկ՝
Լըւացուելու գտնել մէկ
Յստակ
Վըտակ:
       Երբ միայնակ ես գամ ման,
Ո՜րչափ սիրեմ կրակներս այն
Ներշնչելու սէրս անձայն՝
Հոտոտելու կոյսի նման՝
Քաղցրիկ
Ծաղիկ:
       Երբ հովանի աստղազարդ
Ըլլայ երկնից գմբէթարդ ,
Որչափ սիրեմ ի սաղարթս
Երբ կը հիւսէ երգ ի վարդ
Թրթրակ
Սոխակ:
       Բայց ասոնք չ՚եմ փոխեր բնաւ
Մէկ նայուածքին հետ անբաւ՝
Թէ յուղարկէ ինձ հեշտեաւ
Իր աչերէն վառ ու սեաւ՝
Լուսիկ
Կուսիկ:
       1871