Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
12. ԿՈՅՍՆ ԼՔԵԱԼ
       Հալեց սառեր գարնան արեւ,
Ոսկի մատամբք ծաղիկ , տերեւ
Ցանեց, ցրուեց ամպ ու բալ փոյթ,
Պարզեց, աստեղց կամարն կապոյտ.
Ո՜հ, ինչո՞ւ կոյսին
Նայուածքն է մըթին:
       Ոսկի սփռեց լերանցն արփի,
Ծիծաղեցաւ լուսինն յ՚ալի,
Կա՜յծ ու ծիծաղ, ծաղիկք համբուն,
Թերթեր, որ սէր կարդայ զուարթուն.
Ո՜հ, ինչո՞ւ գունատ
Է կոյսին ճակատ:
       Բուլբուլն թառեր թաւուտ թփին ՝
Գեղգեղէ գե՜լ աղիօք սրտին .
Թռչունք մըթին անտառաց խոր
Ձայնակցին, հեշտ սիրոյ ժըխո՜ր
Ո՜հ, ինչո՞ւ լինի
Լուռ կոյս լեզուանի:
       Ալիք սիրոյ ցոյց տան կայծ , նետ,
Մրմունջ, նայուածք տանելով հետ,
Ջըրել կ՚երթան ծաղկոտ մարմանդ,
Թօթուէ խոտէն հովն ադամանդ.
Ո՜հ, ինչո՞ւ արտսուք
Թափէ կոյսն ի սուգ:
       Ի դրանց ոսկի արեւելքին՝
Թռչտելով սիւքեր հեշտին՝
Ծաղկանց, ալեաց, թերթից համբոյր
Տալով՝ սահին թողլով համ , բոյր.
Ո՜հ, ինչո՞ւ հառաչ
Հանէ կոյսին լանջ:
       Ո՛, կոյս, ինչո՞ւ այսպէս տրտում
Սամոյր հոպոպքդ արտասուաթուրմ
Դէմքըդ սիրուն ծածկեն , վերցո՛ւր
Ճակատդ, շնչէ սէր , լոյս ու բոյր.
Անկողինդ ծաղկունք,
Աստղեր քեզի շուք:
       —Սիրէի ես աստղերն երկնի,
Ալին զ՚իս ցոյց տար գեղանի,
Վայլէր ծաղիկ ճակտիս անսուգ,
Զեփիւռն ունէր հեշտ փըսփըսուք.
Մատնելու զկուսիկ
Հրապո՜յրք խաբուսիկ»:
       1870