Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
30. ԱՌ ՄԱՅԻՍ
       Ծաղիկներու մայրի՛կ դու կոյս՝
Ո՛վ իմ Մայի՛ս ծաղկահանդերձ,
Սա երփներանգ ծաղկօքդ հանդերձ
Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգւոյս:
       Ո՜հ, միթէ կա՞յ այլ զըւարթուն
Մայիս հոգւոյ Ծաղիկներու.
—Նա փողփողէ վերեւ գլխու,
Մի դալկահար Մայիս անհուն:
       1871