Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Սպահան եղբայր Եղիայիդ, Սպահան մահտեսի Սարգսիդ, Սպահան Յովհաննէս Չալապուդ
      
       Թվին ՌՃԿԶ մայիսի Ը (8), եղեւ Րեւան։
      
       Ի քոմենայ ծառայէս արզ եւ պենտեկի լիցի ի վերոյ եւ այլ ձերին համախոհ բարեկամացն, ի հեռաստանէ, իբր ի մօտոյ առընթեր գոլով, բազում ողջոյն ընդունակ լինի։ Արզ եւ պենտեկի լիցի ի վերայ սիրելոյդ, որ պենտէ եկի Րեւան, լսեցի որ քո հրամանքդ Թեպրիզ եկեր ես, խիստ ուրախացայ, զերայ պենտէ Կիւմւշլի եկի Րեւան սիվիլէքլիվի արծաթ տվի զարպախանէն։ Այս թարեխա մինչ քսան օր հազիւ զարպախանէն փողս կելնէ, որ գամ Թեվրէզ։ Ձեր հրամանուցն զիարեթ անեմ, այս թարեխուն Թիֆլիսու քեարվան եկաւ Րեւան, որ երկու երեք օրէն ելնի գայ Թեվրիզ, պենտէ մին փոքր ոսկի ունեմ Պօղոս աներձագովս Թիֆլիսու քեարվանով զրկեմ քո հրամանուց ղուլուղն որ մինչ էն փողն մեր քաղաքիցն կուղարկեմ։
       Օվ օր լինի, ձեր սաղութենի ու տեղի աֆալն համաշայ գրես։
       Դարձեալ, մալում լինի հրամանուցդ, որ մին ուզբաշի ԻԲ հազար (22000) դիան էր տալու , ասացել էր թէ՝ էն Գ (3) թուման բարաթն Թարվէզ թող մին տեղ, փող կու տամ։ Հիմայ էն բարաթն բարաթն ուղարկեցինք Գուրգեն բեկի մոտ, որ նա փողն առնէ։ Լաւ էր որ ասի թէ ես չեմ առնիլ, բարաթն տայ ձեզ, դուք առէք, ձեզ մոտ պահեցէք եւ ինձ գրէք։
       Պատրի Թաթէոսն մին քսան մսխալ հիլ ուզեց, հրամանքդ առնես, ուղարկես, Թէ հարցանէք, մին ամիս է, որ ձուկն չի գալիս, ամա ասում են թէ՝ բարիկենդանին կու գայ, կառնեմ, աղ կանեմ՝ համ պատրուն համար, համ ձեզ համար, կուղարկեմ կասէ։ Հիմայ մին էլ ես իլթիմազ կանեմ, որ էն տղին եւ իր հօրն հետ խոսէք իմանաք թէ ի՞նչ պան արին, փախան, ինչ մաթլապ զատ է պակաս. թէ որ գողացել չեն, ինչի՞ փախան։ Պիտես ջամն ալ ծախես, փոխ շինես, որ տեղդ չյամին, լինի թէ, աստուծով, Գիլան գամ։ Ուրիշ էհվալներն կամիս հարցանել, ղապիլ չէր գրել, աստուծով, մին քանի օրէն գամ ղուլուղտ, լեզվով պատմեմ։
       Մին ալ այս գիրն բերող Սայեթվանն եկավ Րեւան, գնայր Էրզրում, ֆրենկին լեզուն խիստ ահ էր, գիրեանքն կնայէին, վասն այն չկարացի գրել։
      
       (Թղթապանակ «B» N 9)