Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
|| N1. Պատուելի պարոն Սահակիտ
      
       1723 մայիս 28. նոր տօմար. Թարվէզ։
      
       Բազմապատիկ սիրօվ ողջոյն մատուցանեմք առ վերո [Սահակիտ Եւ զեկուցումն մատուսցի առ սիրեյոյտ իմոյ, զի մերի պատուելի սուրբ հայր պարոն Բեռնարտոսն պատմեաց մեզ՝ գօվելօվ ձեր բարերարութի[ւ]նն եւ հաւատարմութիւն եւ բարեպաշտ սէրն ձեր հրամանուցն։ Նայ եւ պատմեաց մեզ տեղիտ եղեղեցոյ որպիսութիւն եւ տանն եւ ապրանացն, զոր պատուելի Թաթէոսն եղե[ա]լ էր ի ձեռս խօճա Սկանտարին, եւ մեր լսելօվ կարի ցաւեցաւ սիրտն մեր։ Եւս եկին առ մեզ երկու գիր՝ մինն Թորոսիցն եւ մինն Անթոնիցն, զոր գրեալ են հակառակ միմիանց։ Վասն որոյ հարկ եղեւ մեզ գրել եւ ծանուցանել տերութեան քում, զի վասն Յիսուսի եւ սուրբ եկեղեցոյ խաթերն համար, փոքր ինչ աշխատանքս յանձտ առնես եւ կատարես այս կերպիւս, զոր ներքո գրեմք իբր թէ։ Զոր ինչ որ եկեղեցոյ ապրանք կայ ի ձեռն պարոն Թորոսին, ամենեքեանն գրես ի մին մատենի որն որ գրել գլնի, զայն գրես, յորն որ կնքած է, չը բանաս, մնայ այնպէս եւ դնես մին տեղ, որ ոչ ոք բանէցնէ։ Եւ լինի երեք մատեան՝ մինն պահես քո հրամանուց կուշտն, մին մնայ պարոն Թորոսի կուշտն, մինն առաքես առ մեզ։ Եւ այգին մնայ ի ձեռն Թորոսին, որպէս որ յառաջմէ էր, որ մեք յետոյ համարն առնելացուք եմ նրանից։ Անթոնին համար հրամայես, որ նրա կնիկ տղէն հանեն այգուցն, գնան այլ տեղ։ Եւ մին թուքանն, որ Անթոնն միչումն նստաց է, մնայ, եւ Թորոսն նրանից քրէհ չուզէ, մնա մինչի պարոն Թաթէոսն գայ, ինքն գիտէ՝ գուզէ առնէ, գուզէ պաշխէ, քանզի պարոն Թաթէոսն մեզ պատվիրեց որժամ որ Սպահանու դուս գու գայի, ապսպրեց, որ մեք սգուշանամք ի տանէտ, վասն որոյ աղերսելօվ խնդրեմք ի քո հրամանուցէն, որ կատարես զամենայն, զոր ինչ գրեցաք, եւ մեք շնորհակալ գլնիմք քո հրամանուցէն, որ թէ միայն մեք, այլ եւ՝ պարոն Թաթէոսն, եւս Թարվիզու պատրիքն։ Եւս շնորք անես այս իրքն կատարես մին քանի հաւատարիմ մարդոց առջեւն։
      
       Ծառա Էլիաս, փոխանորդ պալիօզին Ֆռանսիզ թագաւորութեան։
      
       Այս գիրն գրեցի եւ ներքո Թորոսի գրին հետ կնքեցի եւ տվի պարոն տօմէնիքան պարոն Բառնարտոսին, որ նայ տայ Կառփեցի օտապաշի Այվազին, որ տանի Երեւան, տայ երեւանեցի մելիք Նազի աղբօրն, պարոն Սահակին։ Մայիս 28, կնքեցի 29։