Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
10ա || N (28). Իմ պատուելի եւ աղա մուսիու Պօռէկարին
      
       1721 ապրիլ 15. Թ[ար] վէզ։
      
       Աղայ, քո հրամանուց առաջի գրած փետրվ[ա]րի 20 եւ մարտ 13- ի գրած գիրտ առի միատեղ ապրիլի 11։ Միրզա Մոմինի բաներն սուտ էլաւ . մինչեւ ցայժմ Թիֆլիս է, մին երկու անգամ վալին արզ արաւ, մին բան չէլաւ, բայց այսօր հինգ օր է, որ նար Ջիմշիտ ղուլն թալիղա տարաւ Թիֆլիս միրզա Մոմինին համար, որ գայ եւ գնա օրտուն, քանզի շահն յուզել էր, պալքի քո հրամանքտ նարն տեսնուս տեղտ։
       Տեղս Մղտսուն մատուցի բարեւն քո. չը համբերէ, ի՞նչ անէ, նայ էլ տեսնում է, որ չես կարել պարտքերն բուսուցանել։ Իմաց կանեմ պարտատէրներուն, բայց ոչ կը հաւատան, թէ գու գա, Մալին դեռ եւս չէ էկել։
       Աղա, հրամայեցիր թէ՝ տաւա չանես. տավայօվ չը կարացի առնուլ, առանց տաւա ե՞րբ կարեմ առնուլ։ Շատ անգամ հրամայեցիր թէ տֆտիկ առնում, բայց փող չունէյի, թէ լինէր, կառնէյի առանց քո գրելոյտ, քանզի ոչ մոռացա բերանօվտ ապսպրելտ։
       Տեղս լեղակի քալլայն 16 թումարն էլաւ, թէ կարես առնուլ, բերես, շահ կանէ, թէ չը կարս առնուլ, մարդու չասես գինն։
       Մեր տֆտիկն, որ Ղազարն ղրկել էր Հաննայի հօրն վրայ, մեր բարեկամներն ստուգեցին թէ՝ իրան վաի տվտիկն խառնել է մեր տվտիկին հետ, վասն այն էժան է ծախել։ Թէ կամիս գրել Հալապ, որ նրան թանպէհն անեն եւ աւելի փողն առնեն։
       Եւ խօճա Հաննան, որ տեղտ է, մեր Ղազարէն 80 մառչիլ աւել է առել, քանզի նրա[ն ] տալու էր ԸՃ (800) մառչիլ, տվեց, չառաւ եւ անիրաւաբար աւելի սառֆ հեսապ արաւ եւ պ[ա]րաթ արաւ Հալապ։
       Ահա մէտսի Սարգիսն գու գա տեղտ, քեզ իմաց կանեմ, որ չաւատաս, մեր բարեկամ չէ, եւ ոչ ումեք խորհուրդտ չայտնես, մինչեւ որ բարօվ տեսնում քո յերեստ եւ բերանօվ պատմեմ ամէն մարդու արարմունք, յիմանալով զարմանաս եւ ոչ պ[ա]տուես նոցա, քանզի ոչ են արժանի պատուո։ Եւ քեզ կասեն թէ՝ այսինչ այնինչ մարդու յընծա տուր, չը տաս, || որ կորուստ կը լինի, (այսպէս ասողաց պատասխան կու տաս թէ՝ Այժմ լաւ զատ չունիմ, համ խարճիս պակաս է, գնամ Թարվէզ եւ կողարկեմ լաւ զատեր, գուզեն թէ քու փողօվտ այլոց լաւ մարդ դառնան. թողութիւն շնորհես, թէ հաճոյ թւի, կատ[ա]րես, թէ ոչ՝ կամքն քոնն է Քանզի Ղօնտաղչի Արութիւն[ից ] մեզ լաւ բարեկամ չը կա, նրա[ն ] ապսպրեցի, որ քո ամէն ծառայութիւնն տեսնում եւ նայ յօժար է առ ի ծառայել հրամանուցտ։
       Եթէ զիս քեզ փոքր եխպօր տեղ կամիս ընդունիլ, մեր տունն համարիս իբր քոնն, զոր ինչ որ կարէյիր առնել քու տանն, հրամայես մերոց, քանզի պատրաստ են ծառայել, եթէ ոչ անես, այնպէս գիմանամ որ զիս չես ընդունել զթիւ պաշտօնէյից։ Որչափ որ պաշտօնեայ քեզ պէտք լինի, առնուս Արզրումա, քանզի տեղտ շուտ կճարվի. լին թէ թարվէզցոց հոտն քո դռնիցն կտրվի։
       Վալուն գնաց 60000 մարթօվ լազկուն վրա, որ կոտորէր. շահն րաղամ ղրկեց թէ՝ դառնայ։ Յետ դառնալոյն լազկին էկաւ Շամախի Մէյսարու գեղն, տարաւ 300 մարդօվ։ Յետնէ գնաց Հուսէյին խանին տղան, կոտրվեցաւ եւ վիրաւոր դարձաւ։
       Էսօր խապար էկաւ թէ՝ Մահմատ Ալի խանն բռնեցին Շահն ուզում է գնայ Սպահան։ Օսմանցու էլչին մօտերս պիտի գա գեղս Արզրումու համար։
       Աստուծոյ կարողութեամբն դիմացա մինչեւ ցաժմ եւե կդիմանամ մինչեւ որ գաս։ Եօթանասուն լիտր տվտիկ ունէյի մէտսին սապապ եղաւ, որ չը ծախեյի կամ ղրկեյի, հանապազ ասում էր՝ իմ բեռին հեի կզրկեմ, ես կտանիմ, հիմի չը բերեց, վախեմ ցեց յընկնի։ Ակար մղտսուն տեղտ փող տալու լինիս, ղապզ առ, որ դրա հեսապն ես տեսնում տեղս։
       Մինչեւ ցայսօր մարդից փող չը կարացի առնուլ, քեզ գրածներիցս յետեւ անճախ կառնէյի, որ խարճլուխ լինէր եւ այլ կսպասէ գալստեան քո։
      
       Ամենախոնարհ ծառայից ծառա Էլիաս Մուշեխանց։
      
       Այս գիրն գրեցի, ներքո գրին հետ մօհրեցի եւ տվի Խալաֆին մայիսի 6, հայեւար գրեցի իւր նմրա 29 գրի պատասխանն։