Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
29(18). Ապրիլ 11. մին գիր էկաւ աղիցն Հալապա վերո ֆռանսիզ շաթրօվն, որ թարգմանի այսպէս.
      
       Մին քանի օր կայ, որ քեզ գիր գրեցի, ապսպրեցի Ղազարին, հիմի ֆռանսիզօվ էս գիրն քեզ կը գրեմ, որ յիմանաս, որ չկարացի յելնել։ Էն գրօվն, որ քեզ գրեցի, անճախ կելնեմ զատկէն յետ, պարոն Մուներին հետ։
       Մինչի իմ գալն քեզ կապսպրեմ, որչափ որ կարես, այն փողն, որ մեզ տալու են, առնես առանց տաւա։ Թէ կու տան, լաւ կանես թէ Խ (40) թումանի տիֆտիկ առնուս եւ իստակես ինչպես տեսար, որ ես արի։
       || Չը մոռանաս միրզ ա Մօմին գրես եւ ինծանից բարեւ գրես եւ շնորհօք աղաչես, որ մեր տալուքն տա։
       Չորս գամի ինկլիսիցն էկաւ լօնտռա, ղարայ ղուրղուշուն եւ փոքր ծաղիկ բերին, լինի թէ էկաւ, այլվի էս ապրանքներն թանկ է, քանզի Ֆռանկիստան էլ թանկ է, ֆռանսիզներին գումբանիայն շատ տեղ ափեցին եւ շատ կանեն։
       Եւ Սպահանցն մեզ գիր էկաւ, թէ նաւ էկաւ Փունթիշերումն, որ տեղերն ափեն, որ ֆռանսիզներին է։
       Եւ շատ բարեւ կանես պարոն մեծաւորին եւ իւր յընկերին, մղտսի Սարքսին եւ մեր բարեկամներին։
      
       Հալապ, 13 մարտ 1721, հին տօմար
      
       Ծառա Հօնօռէ Պօռէկար։