Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
15ա || N 2. Սիրելի եւ պատուելի պայազատ Սեթ աղիտ ողջոյն
      
       1723 սեպտեմբերի 23. Դավրեժ։
      
       Ս[իր]ելի, այսօր երեք օր է, որ տեղս հասել եմք, առաւօտից մինչի ճրաքվառուն դռներն եմ ման գալիս վասն համամին համար. յորն խաթր է պահում, յորն վախում է ճանապարիցն։ Թէ դիւանբէկին, թէ նայիպն ինձ ասում են վերչի խօսքն թէ՝ Գնամքտ օրտուն, դիւան անեմք, թագաւորն ինձ մեզ հրամն է տվել թէ՝ տեղս շինեն դրանք. ինձ օրտուն են առաքում։ Ճարս հատաւ, արզա գրեցի եւ ղրկեցի շահին եւ Էհտիմալ Դօվլին թէ՝ մինչի այս բանն չը շինէք, ես չեմ կարել յուրիշ բան տեսնուլ։ Քո հրամանքտ էլ որքան որ կարես, խօսէ եւ դրանց ամաչեցուր, ասելօվ թէ՝ Ես վկայ եմ, որ Ճ (100) թումանի գրաւ է եւ գիտեմք, որ Մանուէլն չէ մեռել, լինի թէ Մանուէլն մեռաւ, մինակ նրան խօշ չէ ԺԱ (11) ռասաթ է, նա թէ Մանուէլին ղաւում է, մէկ էլ ոնց խոշ չէ, ղաւում։ Եւ կարե ասել թէ՝ Էտ համամն թագաւորին ապրանքն էլ լիներ, պիտի որ նրանց պաղշէյիք, այնքան տեղ չէ։ Մուղիաթ լինիս, որ տղէն շուտ ճամփու դնել տաս։ Սիրելի, տեղս խառնակ խապար շատ կայ, մինն ստուգ չէ, որ գրեմ։ Պատրիքն եւ պարոն քալանթարն հրամանոցտ սիրօվ ողջոյն կուտան մանաւանդ։
      
Ծառա Էլիասն Մուշեխանց
      
       Այս գիրն գրեցի եւ կնքեցի սեպտ[ե]մբերի 23 եւ տվի ջուղայեցի Օվանէս վարդապետի որդի Դաւիթին սեպտ[ե]մբերի 24, որ տանի շահի բանակն, տայ ջուղայեցի ժամաշէն Սահակի որդի պարոն Սէթ աղին։