Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
|| N 10. Ծերունի հօրտ եւ եղպօրտ մերո պարոն Յուսէփին։
      
       1721 յունվարի 14. Թարվէզ։
      
       Քո հրամանուց համար 14 եւ դեկտեմբ[ե]րի 31 գրած գիրտ մեզ տասաւ յունվարի 13, որօվ ծանեաք մահն ժամաշէն Յակոբ Չէլէպուն. տէրն մեր Յիսուս Քրիստոս նորա մշտենչենաւոր հանգստութիւն պարգեւէ, ամէն։
       Էս գրիցն յառաջ մին գիր գրել եմ համար 9 եւ տվել եմ պարոն Մանուկին, որ ղրկէր հրամանուցտ, մինչի այս գրիս հասնիլն, նա եւս հասած գլնի։ Ամէն էհուալն անդ գրեալ կայ վասն Էհտիմա Դօվլին։ Եւ Շահպանտան խանին սպաննելն ամենեւին սուտ է, քանզի ոչ ոք վնասեցաւ շահի բանակիցն. բացի Էհտիմա Դօվլայէ։ Պարոն մեծաւորն շահի կուշտն գնալն անպատեհ իմն է, քանզի ոչինչ չը կարէ շինել, թարց դեսպանաց. եթէ դեսպանք հաստատեն, էլ ի՞նչ պէտք է դորա գնալն։
       Երկու նամակ ] էկել պարոն Պառնաբասի ձեռն, որ պիտի գայ շահին կուշտն բան շինելո, քանզի պարոն Թաթէոսն էկաւ Ղազպին, որ նոր թալիղայ առնու, գնա Սպահան, որ էլչութենօվ գան Ղազպին։ Այս բանն աստուածօվ գլնի մեծ պասին կամ զատկին, որօվհետեւ այսպէս ասա մեծաւորին, որ իւր ամէն կամքն գրէ պ[արոն ] Պառնաբասին եւ ղրկէ տեղս հանդերձ իմ գրիւն, առաքեցից եւ ձեռն նոցա։ Եխպայր, ի՞նչ օգուտ է նոր րաղամ հանելն, որօվհետեւ ունեցածներն իրանք կկոտրեն. այն մին րաղամն, որ ունէյին, ընդէ՞ր իրանք չը թողեցի, որ գնաց հայերու կուշտն մասլահաթ կանէր եւ նոցա եկեղեցումն կթաղէր, ինչ որ րաղա[մ]ն գրած է, թող անէ, որժամ որ չը թողուն, այն ժամանակն || պիտի ձեռ վեր առաց։ Յետոյ թէ գանգատ անեն, գիտեմ, պարոն մեծաւորին դիտաւորութիւն[ն ] բարի է, բայց ոչ են արժան բարութեան։ Այս գրկրի հայերն կարծեն թէ պատրոց յուժն պակսել են, վ[աս]ն այն մեզ հնազանդում են եւ իրանց ձեռի հրաման իւրեանք են կոտրում, այտպէս անելն լաւ չէ, այս քաղաքիս նմա մին անօրէն տեղն ամէն կարգն սոքան են կատարում։
       Աստուծոյ շնորտիւն մին տէր Վարդանէս անուամբ թարվիզեցի տէրտէր էկաւ մեր եկեցին, լաւ հաստատ ուղղափառութիւն է անում, ոչ օվ չը կարէ խոսել այն րաղամին ահուն, որ Ծ (50) թուման ջառիմայ է գրած, գիտեմ որ մին սաւատն էլ տեղտ է։ Ո՜հ, աստուած տար, որ ես տեղտ լինէյի. եւ յոյս ունիմ րաղամն ճանփա տանօղ պիտի, թուղտն զօրութիւն չունի, այսպէս իմանաս։
       Եխպայր, վասն Արութիւն Չէլէպուն համար մին բան շինէ, խանին արզ արա, որ սրա վարպետութիւն քանց նրանն աւելի է, թէ գուզէ մին գրէ ղրկէ տեղիս նայիպին վրա եւ մին իրղար էլ անէ, որ մինչի սրա գալն թէ այլն գայցէ, չը ընդունի, քանզի սա տեղես թէ լաւ թէ վատ տեղն տաքացուցել է, վեր կենա գայ տեղտ իր տնօվ եւ դայ ուրիշն կայնացնէ, սրա շատ վնաս գլնի։ Այսպէս իմասցէս եւ այս կերպիւս խանին հասկացուր, թէ գլնի՝ շուտօվ ինձ գրես, ես կողարկեմ։ Էլ լաւ գլնիր, թէ խանն մին չափառ ղրկէր եւ չափառութէնօվ տանիր տեղիցս, յետո տունն ես կողարկէյի։ Գրիս պատասխանն շուտօվ ղրկես։
       Ապտլմսեհին եւ Մալախասին, Նազարին միահաղոյն եխպայրց ողջոյն տացցես բանիւ իմօվ։
      
       Որ եմ անպիտան եւ խոնարհագոյն ծառայ Էլիյեաս Մուշեխանց։
      
       Մելիքիսեթէս ընկալարուք ողջոյն։
       Այս գիրն գրեցի իւր նմրա 13 գրի պատասխանն , եւ Ղալամքարենց էրզրմցի ժամեշէն Արութինի գիրն միատեղ կնքեցի եւ տվի թիֆլիսցի Հախվերտիուն, որ տանի Գանճան, տայ գանճայեցի տիրացու Յուսէփին։ Յունվար 21։
       Ապրիլ 12։ Գանճայու մին գիր եկաւ շաթրօվ, էրզրմցի Շահանիցն ինձ հասաւ էրզրմցի Քիրիշչի որդի Գալուստի ձեռնօվն՝ Գանճու խանին ասկար ժողովելն, որ գնա լազկուն վրա։