Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ամենապայծառ պարոն քունթ մուսիու տը Պօնաք դեսպանիտ ֆռանցիո
      
       1723. յուլիս 4. Թավրէզ։
      
       Կարծիք չունիմ թէ չը լսեցիր մինչեւ ցայժմ ամէն Սպահանա բաներն, ընտուր համար քեզ չեմ գրել, միայն թէ քեզ կգրեմ այն, որ գնկնի Սպահանա ֆռանկներին համար։
       Քեզ իմացնեմ, որ Մահմուտ պաշարեց քաղաքն, յետ 3 ամսոյ՝ յելաւ։ Եւ որ ինձանից յառաջ շահին տղէն յելել էր Սպահանա մին ամիս յառաջ։
       Սպահանա քունսուլն ինձ ողարկեց Թարվէզ, որ առնէյի ամէն փողրն, զորն մեզ պարտ էին։ Իմ յելնելուցն յետ, Սպահանա ինձ գիր չը հասաւ, ամա մուսիու Պօռէկարն, որ է վաճառական ֆռանսէզ, որ էստի յառէջ միատեղ տեղս էինք, նա յելել էր Սպահանա մին ամսէն ինձանից յետ, Համատանու ինձ գրեց թէ՝ յելաւ Սպահանու մուսիու Շւալիյեր պատրուն հետ, Շիրազա քունսուլ եւ երկու ջեզուիտ պատրիք, որ են պարոն Շակառտ եւ պարոն Դէհէ եւ իրան հեքիմն, որ է մուսիու Դուֆրէնն։ Եւս գրեց թէ՝ անկան ի ձեռս աղւանից, մերկացուցին եւ վիրաւոր զերծան ի ձեռանէն աղվանից։ || Մուսիու Շւալիյեր պատրի, երկու ջեզուիտ պատրիքն, եւ մուսիու Դուֆրէնն առողջութեամբ հասան Շերազ։
       Մուսիու Պօռէկարն գնաց Պասրա, քանզի Գումբանի նաւերն, որ Հինտիստանու գու գային, Պանտարապաս եկին, յելին Պասրայ։ Եւ Պաղտատու ինձ գրեց թէ՝ ես էլ գնամ Պասրա, քանզի ինքն մինակ է, բայց չեմ կարիլ գնալ, քանզի ամէն դի խառն է, վանս այնորիկ խնդրեմ հրամանուցէտ, որ մին լաւ հրօքատար հանես հունտքարէն որ ոչ ոք ինձ նեղութիւն չը տան՝ ոչ ինձ եւ ո՛չ իմ մարդիկն եւ յընկերքս։
       Մին շնորհ գլնի, որ կանես Գումբանին, վասն այնորիկ քեզ կաղաչեմ, որ էն ժուկն այս թղթաբերն քեզ կհասնի, հրամեն թագաւորին էրկես Էրզր[ու]մ մին ձիաւորօվ, որ շուտ հասնի եւ որ լաւ լինի։
       ԺԳ (13) ամիս կայ, որ Սպահանա յելաւ մուսիու քունսուլիցն մին գիր ինձ չը հասաւ Սպահանու, այլ եւ այլ խապար շատ գու գայ։ Բայց այս քանի օրումս մին հնտու մին հրէայ փախստական եկին Սպահանայ, ասում են թէ՝ Մահմուտն 3 քափիտանի վիզ զարկեց՝ ինկլիս, ֆռանսիզ եւ վալենտիզ, եւ ամէն ապրանքն առին։ Ոմանք կայ, որ կասէն թէ՝ Սպահանա ամէն Ֆռանկներուն կէսն կոտորվեցան, կէսն փախան Պանտա[րա]պաս։ Էս խապարն լսեցինք օրտուի մարդիցն եւս , բայց մեզանից կթաքցնեն եւ շիտակ մեզ չեն ասել։
       Վերո գրեցի թէ՝ շահին մին տղան յելաւ առ ի ժողովել զօրս վասն Սպահանա օգնութեանն։ Շահն երբ որ տեսաւ, որ էլ յույս չկար իրան ազատութեան եւ որ մերձ էր ըմբռնիլ ի ձեռս թշնամեաց, գրեց իւրեանց որդւոյն՝ թէ թագաւորէ։ Եւ ամէն մեծամեծք, որ տղին հետ Ղազապին էյին, նստուցին աթոռ եւ թագաւորացուցին զնայ։ Յետ թագաւորելոյն այժմ Զ (6) ամիս կայ, որ եկել է Թավրէզ։ Շատ զօրք ղրկեց Սպահան եւ շատ ժողօվում էառ ի առաքել չորս դիու թշնամեաց վերայ։
      
       Պ[ա]րոնիտ խոնարհ ծառա Էլիաս Մուշեխ։
      
       Այս գիրն գրեցի եւ տվի թարվիզէցի Կոստանի որդի պարոն Մուքէլին, որ տանի Իստանպօլ հայ Ֆռանսից թագաւորի փոխոնորդ եւ դեսպան մուսիու Քունթ տը Պօնաքի ձեռն։
       Գրեցի եւ կնքեցի յուլիսի 5, որ գնան 6- ումն։