Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի նուաստ ծառայէս աստուծոյ, քո ծնողաց բերնէն, եւ քո մօրաքուրիտ բերնէն հասցէ բազում սիրօվ կարօտիւ բարեւ ապրոն Ղազարին, եւ իմ որդի Եղիին, եւ իմ որդի Ղեվէնդին, եւ իմ փոքրիկ որդի Մոսէսին։ Ինչ հարցանէլ զձեզ՝ ի բարին եւ ի կամս արարչին։
       Եթէ կամիք ըզմեզ հարցանել, պահեալ է տէր աստուած ամենայնի ձեր սուրբ աղօթիւք։ ] այտ լիցի քեզ Եղիայ որդի, Խանտաղչի Յարութենին ԺԵ (15) ղուրուշ տվեր էիր թէ՝ Է (7) սոմար ցորեն տուր, նայ մեզի Ե (5) սոմար ցորեն տվեց, Եղիայ որդի, երեք չորս էլ գնացինք։ Հոս մեզի տէր չունեմք, մահ ու մեռինիլ կայ, մէկ մէկ վերցող էլ պիտի, թէ գու գաք, նայ էկէք, թէ չէք գար, մեզ ալ հօտ տարէք, սէֆիլ կարօտ չի մեռնինք։
       Տեղիս էհուալն հարցանես, սոմարը՝ Ե (5) ղուռուշ, ալուր ԺԷ
       (17) հոխան՝ մի ղուռուշ, բրինձ՝ Է (7) հոխան մին ղուռուշ, ամենայն զատ նորայ կորայ։
       Եղիայ որդի , տեսնեմ քեզ՝ թէ ախպերտուց ի՞նչպէս կու շահիս, ի՞նչպես տիրութիւն անես։
       Գրվեցաւ գիրս թիվն ՌՃԿԵ (1716) մայիս ԻԸ (28) օրն։
       Եղիայ որդի, ան քո ասած գրգերն հոս չի գտնվէր, ան քո ղրկած գիրն ղրկեցինք Գասպարին։
      
       Եղիան նամակի վրայ կատարել է հետեւեալ նշումը.
       «Մայրս գրել է ձեռամբ էրզրմցի Ղոնտաղչոնց Ստեփանին, Գանճա էտա, կարթացի 1716 սեպտեմբեր 11 Շամախի»։
      
       (Թղթապանակ «B», N 9, թ. 13ա)