Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
25բ || N 2. Սիրասնունդ եւ ամինչոց եխպօրտ եւ բարեկամիտ իմոյ մուսիու Տուֆրէն
      
       1722 յուլիս 21. Թարվէզ։
      
       Ծանուցումն լիցի հրամանուցտ, որ յուլիսի 14 հասայ Թարվէզ եւ նստայ պարոն քափուչինների տունն։ Ինչ խորհուրդի համար որ եկի տեղս, ամենեւին փչացաւ, չունքի միրզա Մումին սպաննեցին, էլ մին փող կարել չեմ առնուլ պարտքերիցն, մնացի այնպէս խեղճ եւ ողորմելի։ Թէ որ սարտարն չէր սպաննել, միրզա Մումինն հիմիկս լազկին ֆաթ էր արել եւ գու գէր տեղդ, չունք ամեն ժողովուրդ եւ մեծամեծ յուզու էյին եւ հնազանդ էյին իրան։ Ամայ մին քանի թշնամի խոստացան փող տայլ այն ագահ սարտարին թէ՝ սպաննէ։ Եւ ինքն սարտարն եւս ունէր նախանծ ի սիրտն իւր, զի հարկիւ գիտէր թէ միրզա Մումինն մեծ էր լինելոց։ Որպէս եւ իցօ, սպաննին եւ սպանմանէ նորին ինձ վնաս եղեւ։
       Եւ գիր էկաւ Էրզրումայ, որ տեղիս օսմանցու սովտաքարն դառնան իրանց ապրանքօվն Էրզրում, քանզի զօրքն օսմանցոց հաւաքվում են գալ տեղս։ Բայց հրամանք է թագաւորէն թէ՝ որքան որ Սպահան շահի ձեռն է, չը գնաք, յորժամ որ լսէք, թէ Սպահան բռնւեցաւ ի աղուանից, դուք գնացէք բռնեցէք ամէն պարսից յերկիրն։ Եթէ այսպէս լինի, մեք հաստատեցինք գնալ Թիֆլիս պատրուց հետ, եւ այլ ամէն միուս խապարն քեզ գրում է պարոն Ջան Պատիստն, վասն այն ես չը գրեցի։
       Եւս շնորք անես իմ ողջոյնն մատուցանես պատուելի մուսիու պատ[րին]երուն։ Եւս քեզ կաղաչեմ, որ մուսի պատերուցն զատ, մարդու չասես թէ քեզ գրեցի։
      
       Votra tres humble et tres obeissant
       serviteur Elias Muchek.