Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 42. Մուսիու Պօռէկարիտ
      
       1722 յունիս 24. Քաշան։
      
       Ամսուս 19 առաջի իրիկնիցն յելինք Սպահանայ, 23 մտանք Քաշան եւ 24 առաչի իրիկնիցն վրացի չափառներին հետ վեր կացանք, որ գնանք Ղում։ Եթէ Աստուած զօրութիւն տացցէ եւ կամեսցի, մինչի Թարվէզ այս չափառներօվս կգնամ, թէ ոչ՝ կմնամ Ղում, քանզի այնքան յոյս չունիմ թէ մեր ձիանքն կարենան դիմանալ մինչի Թարվէզ։
       Պատմեցին մեզ՝ թէ Ղումու մինչի Թարվէզ շատ երկուղ կայ՝ թէ՝ խալաճիցն, թէ՛ փախստական զօրացն պարսից։
       Շահզատէն ասուս 20 տեղիցս վեր է կացել, գնացել Ղում եւ կամին ասել թէ՝ մինչի Թարվէզ կամի գնալ։ Մարդ սպաննելն սուտ է, զոր տեղտ լսեցինք։
       Շաթր Մահմուտն ինձ գիր որ բերել է, ձեր գրէրու մէջն է, շուտօվ յետ ղրկես։ Եւ խապար հասաւ ինձ թէ՝ քաղաքի կէսն Դիւանբէկին են յուզում, կէսն՝ Միրզէն։ Աժմուս էրկուսն էլ ձեռ են քաշել՝ ոչ մինն խանութիւն չի անել։ Եւ միրզա Մումինն կամի գնալ Գանճայ Վախտանկի կուշտն։ Եթէ բանն այսպէս լինի, ես ոչ կարեմ գնալ Թարվէզ եւ մնալ։ Չը կարծես թէ ինչ որ Նաղին ասում էր, սուտ է. ես գիտեմ, որ ողորդ է։ Բայց ինչ որ պէթք է ինձ համար, դուն գիտես շինել, շինես եւ շուտօվ ղրկես, որ կարենամ Թարվէզ բան շինել, եթէ ոչ հարկիմ գնալ ուրիշ տեղ։
       Մեր ճանփին ԵՃ (500) աղուան սպասում էյին եւ պատահեցանք նոցայ 22բ || գիշերին Դօվլապատու մին աղաճ հեռու. տեսնելօվ նոցայ կրակն, փականք։ Նոցա լրտեսն հետեւակ մեր միչումն է եղել , երբ լրտեսն խապար տարաւ նոցայ, եկին մեր յետնէն, բայց մեզ ոչ գտին, քանզի ունէաք մին լաւ տարապար, որ հանտերու միչօվն մեզ փախուց, մինչի լուս բացվաց ժամանակն մտինք սարի մէջն եւ զերծանք աստուծոյ ողորմածութեամբն։ Բայց մեզանից յետ մնացօղ տկար մարդ եւ ձի, հասին վրան աղուանք։ եւ տարան մեր խանին մաֆռաշ, թամպալեթ, ձի, մարդ եւ ուղտ։ Ոմանք զերծան եւ եկան եւ պատմեցին մեզ զգործսն։ Ամէն ճանփին վրա սիպայ են կապել աղուանք, եւ պահում են եւ բռնեն անցորդս ճանապարհաց։
       Մեզնից յառաջ որ մին մեծ քարավան յելաւ, թալանվեցան աղուանից, միայն թէ զերծան նոցանէ՝ օվ ոք որ լաւ ձի ունէր եւ ալյք ըստ այսմ սարասի իմանիլ մարդիք։ Վերջ։
      
       Իմմէ խոնարհագոյն ծառա Էլիաս Մուշեք։
      
       Այս գիրն գրեցի եւ տվի ջուղայեցի Խարտալէնց վէքիլ պարոն Յովհանին, որ դիպուկ ժամու առաքէ Սպահան Ֆռանսիզ թագաւորի տունն, մումիու Պօռէկարի ձեռն։ Յունիս 24։