Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 2. Պատուելի Ապտուլ Ղաֆար բէկիտ ողջոյն
      
       1724 փետրուարի 28. Ռաշտ։
      
       Գիտութիւն լիցի հրամանոցտ, որ քո գիրն մեզ հասաւ, ինչ որ գրեցիր, գնացինք սարտարին ասինք։ Պատասխան տվեց թէ՝ Ինչ որ նաւիցն ապրանք յելել է, ես այն ապրանքն գուզեմ, յաւելի ինքմին չեմ յուզել, ես չեմ ասել թէ՝ մարդ սպանէ։ Եւ ասինք թէ՝ Մին գիր գրէ։ Ասաց թէ՝ Նայ պիտի որ ինձ գրէ ամէն բանն, եւ ես նրա կողարկեմ գիր։ Հիմի էխտիար ունիս , գուզես սարտարին վրա գիր գրէ, գուզես մին դիլպիլուր մարդտ ղրկե գայ տե[ղ]ս խօսի, չունքի մեք հետ երեք չորս աւուր գնում եմք։
       Մէր խելքն այսպէս կտրում է, որ թէ այս բանս շինես, շահի համար լաւ է , հիմի դուն էխտիար ունիս, որպէս քո խելքտ կու կտրի, այնպես արայ։
       Մնաս բարօվ եւ մեզ աղոթից չը մոռանաս, որ բարօվ մին էլ մինս մին տեսնումք։
       Այս գիրս գրել տվի պարսեւար Ռաշտ, զի Մահմատ Լաթիֆին եւ տվի իւր պաշտոնեա թղթաբեր Սէֆուն, որ տանի Կասկար, տայ Շահղուլի Ապտուլ Ղաֆար բէկին։ Կնքեցաք, ամսուս 28 ումն գնաց։
       . 48բ)