Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 53. Սիրելի պարոն Մօվսէսիտ
      
       1722 նոյեսբերի 13. Թարվէզ։
      
       Պարո՛ն քո հրամանոց գիրն առի ֆռանսիզօվն ամսոս 13 յետ արեւմտին։ 17 ապասի տվի Այվազին։ Հոկտեմբերի 31 նոր տոմարիւ եկին տեղս էրզրմցի տղերքն, ամայ ինձ գիր չը տվին, առաւօտն կառնեմ, քանզի գիրտ մթանն հասաւ։ Սինանի որդի Արութինն գնաց Կիլան ամսուս 10 - ումն։ Կիլան ապրեշումն ԺԱՌ (11000) դին է, այժմ էս քարվանն որ էկաւ, լեղակն 44ա || յիչաւ 14 թուման, ծաղիկն՝ Դ (4) թուման , տաքտեղն՝ 9 ապասի, լօնտռան բազին ծախեցի 6 ապասի նաղտ։
       Յերեկ մին շաթր էկաւ Սպահանայ, որ օգոստոսի 7 տեղիցս յելեր էր եւ իմ տված աղալուղ գրերն յետ բերեց ինձ տվեց, քանզի չը կարաց մտնուլ քաղաք. մինչի Ֆարապատ գնաց՝ աղուանի մէջն եւ այնպէս յետ էկաւ։ Եւ խապար ունի թէ՝ 5 6 Ռ (5000 - 6000) մարդ հազիւ մնաց աղուանիցն, բայց Սպահան Ճ (100) մարդից հազիւ թէ տասն մնաց, քանզի կոտորվեցան ի սօվու, եւ այլ բանք չէ փոյթ մեզ գրել։
       Եւ մեք լսեցինք թէ օսմանցուց զօրաժողով է, որ պիտի գան այս յերկրիս վրայ, եթէ ստուք է, մեզ յիմացնէք, եւ եթէ կարելի է, եւ թէ հարկաւոր համարիք, որ մին գիր հանէք տեղիտ մեծէն եւ ողարկէք մեր ձեռն, եթէ անպատշաճ է, դուն լաւ գիտէք։
       Ես գրեցի աղին, որ շուտ ինձ մին մուհասիլ ղրկէ տեղիս բաներն տեսնելու, կսպասեմ որ այսօր վաղն ինձ պատասխան գայ, եթէ ոչ եկեսցէ , հարկաւորիմ ես ինքս գնալ Ղազպին եւ ծանուցանել թագաւորին եւ շուտօվ տեսանել զբանս իմ մինչեւ որ Սպահանա բանն մին դիաց լինի։ Մեզ մին նօքար կար Աբրէհամ, որ աղին հետ էր, այսօր ժամանեաց տեղս եւ մեզ պատմեց իւրեանց որպէսութիւնն , եւ ինքն թալանված, երեք տեղ խոցած, բայց խոցերն լաւացել էր։ Էստից յառաջ մին գիր եւս գրեցի եւ տվի չաւուշ Յուսուֆին, որ իւր գրին մէջն դրեց եւ յենիչարոց հետ ողարկեց Այվազին վրա։ Անդ գրեցի աէին դուս գալն Սպահանայ, եւ վիրաւորվիլն եւ թալանվիլն։ Այսպէս աւարտեմ զբանս իմ պարոնիտ։
      
       Ծառա Էլիաս
      
       Այս գիրն գրեցի վերո համար 78 գրի պատասխանն եւ տվի էրզրմեցի վերո մղտսի Գեւորգ շաթրին, որ տանի Էրզրմ, տայ իմ եխպայր Մօվսէսին, կնքեցի նոյեմբեր 13։
      
       N 22. նոյեսբերի 16 Էրզրմայ մին գիր էկաւ Ղուզտապանի որդի Մօվսէսիցն էրզրմցի խօճա Վարդանի որդի Վանեսի ձեռօվն՝ էրզրմա փորցութիւն, եւ պարոն Մուներին Մեռնելն եւ որպիսի անարգութեամբ թաղելն, եւ ոմանց ուղղափառաց դառնալն, եւ տէր Մելուն իրիցուն եւ այլք։