Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 1. Սիրելի եւ հաւատարիմ եխպօրտ իմ Գաբռելիտ
      
       1721 մարտ 13. Թ[ա] րվէզ։
      
       Ընկալա քո հրամանուց գրեալ համար առաջներրորդ գիրտ յունվարի 27 ձեռամբ Գաֆտելին, զոր գրեալ էր դեկտ[ե]մբ[ե]րի 25՝ ոչ սակաւ ուրախութիւն եղեւ մեզ, զի գտար հաւատարիմ ի բանս քո։
       Վասն այդմ իրի խնդրեցիր փութօվ պատասխանել, սակայն մինչի այժմ չը գտաք մարդ հաւատարիմ, որ բերեալ հասուցանէր գիրն մեր առ ծառայութիւն եխպօրտ, վասն այն յամեցաք։ Թէպէտ կամքն մեր այսպէս իսկ էր, զոր բերան առ բերան խօսեցաք, բայց ոչ եղեւ || ըստ խորհրդո մերո, քանզի կարծէաք թէ՝ մինչեւ ցայժմ Պալիօզն գուր, բայց ոչ եկն, զի ոչ գիտեմ զինչ եղեւ, քանզի կամքն մեր այն էր, թէ աղին գալն ի բաց մեք գանք այտ ի տեսութիւն եխպայրց, մանաւանդ մեր բանին համար, որօվհետեւ ոչ եղեւ, կամք տեառն օրհնեալ եղիցի։ Զի ես սպասեմ աղին գալստեանն, մինչեւ որ աղէն տեղս չը գայ, ես ոչ կարեմ գալ, որօվհետեւ որ ոչ գիտեմ ժամանակ գալստեան իմո։
       Խնդրեմ հարմանուցէտ, որ ոչ ումաք խօսք տացցես, մանաւանդ այն անունն, որ գրել ես, թող լինի այլում, եթէ տէրն կամեսցի մեր էկած ժամանակն զմեզ եւս ոչ առնէ անտես։
       Ողջոյն տացցես բանիւ իմ հոգեւոր հարցն եւ միահամուռ ուղղադաւան ժողօվրդոց, զի աղօթեսցեն վասն իմ թերեւս յաջողեսցի Յիսուսն միածին եւ առաքեսցէ զիս ի ծառայութեան ձերո։
      
       Ամենախոնարհ ծառայիցն ծառա
       Էլիյաս Մուշեխանց