Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
52ա N 2 Գերապատուելի քունսուլ Ֆրանսիզ թագաւորութեան մուսիու Պատրուն
      
       1723 ապրիլ 13. Դավրէժ։
      
       Այն օրն, որ ջոկնւեցա ձեր հրամանուց ծառայութիւնիցն յուլիս 14 հասա Դավրէժ անվնաս, եւ ընկալան զիս սիրօվ պատուելի պարոն քապուչիներն եւ ետուն զիս տեղ մինչի այսօր։
       Ամենայն բանս եւ խորհուրդս ոչընչացաւ, քանզի միրզա Մումինն սպաննել էյին, սպասեցի մինչեւ որ շահն էկաւ Թարվէզ, արզա տվի եւ ոչինչ եղեւ, քանզի ձեռս թէ մին րաղամի սաւատ ունենայ[ի], [յ]ոյս ունիմ թէ մին բան գլնի։ Եւ մեր ապրանքն, որ մեր նօքարի տունն էր, ամէնն գողացաւ եւ այն որ անպէտք է, բերել տվի յուժօվ. շատ վնաս հասաւ մեզ, ձեռս չի հասիլ որ խնդրէյի քո հրամանքտ՝ մեզ մին օգնութիւն տայիր՝ անձնարարկան գիր գրելօվ կամ մին րաղամի սաւատ. այլ յոյսն իմ եդի առ աստուած, միթէ ինքն ողորմի իմ տառապեալ յանձիս։,
       Շաթր Ֆռանսիզն քո հրամանուց ղրկած գրերն հասուց Հալապ եւ նրա պատասխանն բերեց։ Եւ այլ ֆռանկիստանա գրեր քո հրամանուցտ եւ մուսիու Գառտանին համար իմ կշտիս պահում եմ, երբ որ ճանփա լինի, ղրկեմ։
       Պալասանիցն իսկի մին խապար չը կայ այս տեղերս։ Այս յերկրներիս խառնակութիւնն գիմանաս մուսի Դուֆրէնի գրիցն։
       Եւս ծանուցում լիցի հրամանուցտ, յունվարի 14 շահն էկաւ Թարվէզ, Մահմատ Ալի խանն, Ասլան խանի տղէն, նազիր է, Ֆարաճուլլա խանն՝ էհտիմա ղօվլայ, Հաճի Ալիղուլի խանն՝ դիւանաբէկին։ Այնպէս միտք ունին, որ մօտերս վեր կենան դէպ Սպահան։
       Սախաթ ապրանք խիստ շատ գին էլաւ տեղս եւ ամէն Հինտիստանու ապրանքն հանապազ տեղիցս օսմանցու յերկիրն կգնար, հիմիկս անտի տեղս գու գայ։ Այսպէս աւարտեմ զբանս պարոնից։
      
       Պարոնից ծառա Elias Mouchek
      
       Այս գիրն գրել տվի ֆռանսուզի լեզուաւ պարոն Օհաննէսին եւ պատրու գրերուն հետ կնքեցի ապրիլ 14 եւ տվի ինկլիսի շաթր Պապա Հաշումին, որ նայ Իսմայիլ աղի շաթր Շահմահանմատին, որ տանի Շիրազ, տայ մուսիու պատերուն Շւալիյերին՝ Շիրազու պալիօզ։ Գնաց ապրիլ 14։