Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
30բ || N 1. Դեկտեմբերի 21 մին գիր էկաւ Ֆոմինի Ջաֆար ձեռօվն վերո իմ համար 1 գրի պատասխանն Սեֆի Ղուլի բեկիցն պարսկեվար, որ թարգմանի այսպէս.
      
       Քեզ հաւաստեաւ ուղօղ եւ սիրօղ։ Յետ փափաքն յայտնելոյն իմոյ եւ կարօտ քաշելուցն , յետ սիրալի եմ սրտիս յայտնի կառնէ թէ՝ քու մեծ անուանի գիրտ մեզ հասաւ, մինչի եղեալն յիմացանկ։ Ես որ քեզ սիօղ եմ, էս պատճառիցն, որ ոմանք թագաւորական բանի համար էս դիս ունիմ երկու երեք օր մնալուցն, յեփ կըգնամ մեծ բանակն թագաւորին եւ կարծեմ թէ ձեր մարդիքն ճանապարհումն կտեսնում։
       Եթէ չը տեսնում, տեղն կտեսնում եւ ինչ որ պիտանացու ծառայութինէ տեղն կհատուցանեմ եւ ապսպրանք հրամայել ես, հարգ գիտեմ։ Մինչի մին էլ քեզ տեսնուլն, ինչ ծառայութիւն որ ունենեաս, յիմաց անես, որ տեղն կատարեմ։ Կենացտ եւ պատվի օրերտ ուզածիտ պէս լինի աստուծոյ միութեան խաթերն համար։
      
       Կնիքն է. Տարաթ ումիտի շաֆաաթ ազնապի Սեֆի Ղուլի։