Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
2. Իմ սիրելի պարոն Գալուստ
      
       1721 նոյեմբ[ե]րի 8. Սպահան։
      
       Այսու ծանուցանեմ հրամանուցտ, որ հոկտեմբերի 9 մտինք Սպահան եւ իչինք տուն ֆռանսիզ էլչուն։ Ղունու էլած օրից մինչի այսօր հիւանդ եմ։ Մին քանի օր շատ տկարութիւն քաշեցի, յետոյ , աստուծօվ, լաւ եմ, թէպէտ ոտից վրայ եմ, բայց այնքան չեմ լաւացել, բայց եխպայրց աղօթիւն վերչս բարի է, հոգս մի քաշել։
       Քո հրամանուց գրած նմրա 1 գիրտ ժամանեաց առ մեզ նոյեմբ[ե]րի 7 նոր տօմարին, շնորհակալ եմ քո հրամանուցէտ. ո՛չ թէ միայն ես, այլ եւս աղէն առաքէ բազում ողջոյն։ Ամմայ չը գրեցիր մեզ թէ սանդուղքն կնքեցի՞ր թէ ոչ, կամ թէ ամէն ածեցիր մին տուն եւ դուռն կնքեցի՞ր թէ ոչ։
       Պատրոն բանին համար , որ գրել ես, չի լինիլ որ դարտակ, առանց գրի եւ հրամանաց գան։ Էլչին փոքր բան ունի, պրծնու, որ նրանց բանն շինէ։ Շատ չի քաշել, իմ բանն կտես 18ա || նուն յետ սակաւուց, հետս կբերեմ պատրիքն, փոքր համբերեցէք։
       Գինուն համար, որ գրել ես, թուրքմանու մին գիր գրեցի եւ տվի Իսմի խանին, որ նայ տար Թարվէզ Մուքայելին։ Եւ էն գրումն գրեցի Մուքայելին թէ՝ էն կարաս եւ կէս գինին ծախէ, որ քացախ չը դառնայ եւ նրա փօղօվն նոր քցէ, չեմ գիտել թէ գիրն նրան հասա՞ւ, թէ չէ, թէ որ հասաւ, է՞ր չարաւ։ Ինչպես գրեցի, թի որ գիրն չէ հասել, ինձ յիմացնես։ Կէս կարաս գինին խմեց Ներսէսն , պէլքի կարծեց, թէ ես էլ Թարվիզ չեմ գալ, գու գամ աստուծօվ եւ լաւ գու գամ։
       Լեղարկիցն ձեռ քաշեցէք, որ շատ կայ տեղս, սօվտայ են դնում։ Ծաղիկն յառաջ 12 թումանօվ էր ծախուել, հիմի իշաւ 9 թուման, առնօղ չը կայ։ Լօնտռա շատ կայ ինկլիսներին, ամմայ Թարվէզ չեն ղրկել, զերա Թարվիզու ձեռ վեր առին, որ վէլիչ չը ղրկեն։ Լօնտռի ալիշվերիշ արէք, ամմա շատ մէք մտնուլ, զէրա երկու կամ երեք ամսէն յետ երկու նավ պիտի ելնու ֆռանսիզիցին։ Եւ էս գիրն մին լաւ մարդու ձեռով ղրկես պ[արոն ] Մունէրին։ Եւ այլ տեղիտ էհուալիցն մեզ գրես։ Եւ այս շաթրին ինչ որ կու տաս, իմ հեսապն գրէ։ Եւ այս գիրն նշանաց տաս, իմ ախպէր Մօվսէսին, որ նայ էլ կարդայ։ Ղահուվան՝ ԳՌ (3000) դին։ Թէ որ Մօվսէսն էկած լինի, Ներսէսի տղան բերէ կշտին պահէ եւ կարդացնէ։ Իրիցուն շատ բարեւ արայ, որ շուտօվ իմ պատկերս նորոգէ, որ ոչ մոռանամ վարձն տալ։
       Խնդրեմ աղօթել վասն մեղաւոր եւ յետնեալ ծառայ Էլիաս Մուշխանց։
       Մեզ հարցանօղ եխպայրց մատոյ բազում ողջոյն։
       Այս գիրն գրեցի իւր նմրայ մին գրի պատասխանն, ներքոյ գրերն եւ աղին գրած 2 գիրն Մօվսէսին եւ Շահանին վրայ, եւ մուսի Գառտանի գրած պարոն Մուներին վրայ, եւ Էրզրմու էկաց 2 գիրն ի մ ախպէր Մօվսէսին համար եւ մին գիր Քուռչի Չախալին համար, այս 9 գիրն միատեղ մօտրեցի եւ տվի Սպահանցի Դարատաղ մահալցի Նաճաֆի որդի Ղամպար շաթրին, որ նայ տանի Թարվէզ , տայ Էրզրմցի Քրիիշչի որդի պարոն Գալուստին կամ իմ Մօվսէսին, կամ էրզրմցի պարոն Չախալ Սաֆարին։ Նոյեմբ[ե]րի 10։
      
       3. Փետրվարի 12։ Մին գիր էկաւ Թարվէզու շաթր Նաճաֆի որդի Ղամպարի ձեռօվն իմ նմրա 2 գրիս պատասխանն՝ ուռուսին լազկին ջարթելն եւ անդ բերթ շինելն եւ այլն։
       . 20 ա)։