Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իմ սրտով սիրեցեալ պարոն Եղիային պազում սիրով ողջոյն մատուցանեմ։ Յայդտ լինի քո հրամանացդ, որ ես Ասպահանից կալ շաբաթ ելնում եմ, որ երթամ Արզրում։ Ինկլիս կափիթըն եւ մուսեուր Ռենչ , որ ինձի հետ շատ դոստութիւն ունին, իրանց խարճօվ ինձ հանում են չուրի Մերդին քաղաքն, էնտեղանց կերթամ Արզրում, որ ԺԵ (15) օր անճախ հեռու ա։ Պետրի Թաթէոս գալիս է ինձ հետ Արզրում, կու մնայ չուրի կայ ուրիշ ընկեր իմ մխտարութեան եւ իմ օգնութեան համար։ Մոնսիուր Բեկար երթում է էնկլիսներուն հետ չուրի Հալապ, ասում այ, որ էլ գու գայ Թաւրէզ։ Կիտե՞լ չեմ շիտակ ո՛րն ա իր կամքն եւ իր դիտաւորութիւնն։ Երկու թէ երեք հետ խոսեց մեր քօնսուլին, որ քեզ էստեղ կանչի, իմ խոսք ղապուլ ա արել, եթէ որ իմացան, որ իմ հոգեւոր որդի էյիր եւ ինձ մերիֆաթ ունէյիր առեւտուրի համար, Նոյն վաղթ, որ մեր նաւերն Ալպեթթէ հիմի Ինդաստան են հասել, կու գան Բանդար, իրենց հրաման առնուս քիչ պահում , որ քեզ դնեն մէկ բանի վերա։ Խանթերջամ կացիր եւ ֆիքր արա՝ մէկ հայրն կարում չէ իր որդին մոռանայ։ Պատրի լահար իմ տեղ կու նստի եթէ որ կերթամ Արզրում քեզ տեսնելու եւ կանչելու Թարվէզ, երբ որ գալիս էր մեր քոնսուլի հետ։ Ամմայ հիմիկս ստուգապէս իմացել ա իմ սէրս կուզի քեզ լաւութիւն անել, քանի որ ֆուսաթ ունիմ, ընդուր համար քո որպէսութիւնն գրէ իրան, որ կամքդ իմանա եւ քեզ համար մին բան շինէ, ամ էլ ռազի լինի։
       Պատրի Թաթէոս քեզ շատ բարեւում ա, նոյն վաղտ քեզ աղաչում ա, չունքի քեզ հետ գալիս ա Արզրում, որ գիր առնուս պարոն Թաթեւոսիցն մէկ քանի թօման, որ իրան ձեռնին պիտիլ ու մէկ թուղթ գրես իրան, որ էն փողն քեզ հասուցանէ։ Ողջ լեր։
      
       Պ. Լ . Մ.
       Գրեցաւ Ասպահանում դեկտեմբերի Ը (8)։