Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Յամի տեառն 1723 դեկտեմբերի 13, գաւառն Գիլան, քաղաքն Ռաշտ։ Ես՝ պալիօզի փոխանորդ Էլիասս, այս կտակ արի եւ տվի ախլցխեցի Զօրապի որդի Արութինին, որ գնա Թարվէզ իմ պարտապանացն պարտերն հաւաքէ ներքեւ գրեալ խրատիւն իմոյ։ Տէր աստուած օգնական լինի նմայ եւ կամակից , ամէն։
      
       1. Գիտութիւն լիցի քեզ Արութին, որ քեզ տվի 31 թերթ սանատի սաւատ եւ հինգ գիր, որ է մինն Միրզա Շեֆու երկու թումանի պարաթն, երկու՝ մուսիու Պուլղարի վեքիլլամի սաւատն, երրորդ՝ Դիւան բեկու հուքմի սաւատն՝ բաղնեցն համար, չորրորդ՝ Էհտիմա Դօվլի հուքմի սաւատն՝ բաղնեցն համար, հինգերորդ գիրն որ, գրել էյինք բեղնեցն համար։ Ոպէս որ միուս գրին գրել եմք, այնպէս անես եւ 31 թերթ սանատի փողն ջամն է ԳՃԿԶ (366) թուման ԲՌԶՃԾ (2650) դին, միուս՝ առանց սանատօվ փողի ջամն է ԺԸ (18) թուման ԷՌԵՃԾ (7550) դին, որ ամենու ջամն է ԳՃՁԵ (385) թուման ԲՃ (200) դին։
       2. Երկրորդումն, երբ որ գնաս օրտուն, իմ գիրն տաս Միրզա Ալի Նաղի Մունշի մօմալիքին եւ կասես՝ ձեր հրամանքն գրել էյիք թէ՝ «Ձեր փողն բուսուցանում ենք, վասն այն ինձ ղրկեց, որ փողն տանեմ շուտօվ », տես ի՞նչ ջուղապ կու տան։ Յետոյ ասա. «Թէ որ ուզում էք իմ աղին լաւութիւն անէք , ահայ ամէն սանատի սաւատն բերի հսապ արէք, թէ որչանք փող է, անոր գորա թանխա գրեցէք Ռաշտ վէզիրին վրա, որ նայ առնու, քանզի վռազ է գնալ, յետոյ դուք էս փողերն շահօվն բուսուցէք եւ տվէք թագաւորին խազնան։ Աշխատէ որ այսպէս շինես, թէ որ միքին չը լինի, ասա. «Լաւ է, բայց մին մարդ թային արէք, որ մինչի մին ամիս այս փողն բուսուցանէ եւ ինձ տայ, զերա մին ամիսէն յէւել չեմ կարել մնալ , դուք գիտէք։
       3. Իմ բարօվագիրն տուր Սէթ աղա Սհաթսաղին եւ նորա կուշտն մին նոր հուքմ կայ բաղնեցն համար, յուզէ, ինք առ, երբ որ դու գաս Թարվէզ, նրան սաւատն եւ նմրա 34 եւ 35 գրերուն հետ տուր այն մարդուն, որ բաղնիքն կու տաս իրան։
       4. Ուռուսին բաներուն դիմաց ինչ որ քեզ հարնեն, ասա. «Ես մին սօվտաքար մարդ եմ, էտ բանէն ես չես գիտել, եւ ինձ լայեղ չէ, որ ես այսպէս բանն հարցնեմ եւ քննեմ եւ յիմանամ, ամէն մարդ պիտի իրան բանին մուղիաթ լինի, այդ իմ բանն չէ։ Մին էլ՝ ուռուսի թագաւորի բանն իրան օմարիքն եւս չեն գիտել»։
       5. Յերբ որ օրդույէն յետ գու գաս, խնդրէ Միրզինցն, որ Էհտիմալ Դօվլիցն քեզ համար մի թալիղա առնու, որ խարճ եւ շախտար չը տաս, ասա. «Չուն իմ աղէն պաղի ապանք է յուզել, պիտի ղրկեմ»։
       6. Երբ որ փողերն կբուսուցունես, իլթիմասի ականճ մի դնել, մին փող մի պակասացնել , ինչ որ կառնուս, ղապզ տուր մինչեւ ամեն փողն թամամ լինի, յետո ղապզտ յետ առ եւ սանատի յետնէն ղապզ արա, ասա, «Էս թագաւորի փողն է, մին փողն չպիտ կորչի, եւ հանապազ փողերուն շահն ուզէ սօվտաքարի հեսապօվ, թէ որ ասէն՝ ֆլան մարդն փախալ է, տեղս չէ, կամ թէ մեռել է, ասա. «Իրան ազգականից առէք»։
       7. Երբ որ Թավրէզ կու գաս, հաճի Ջապարի քարվանսարան նստի, դռանն դիմացի մեծ օթաղն, ինչ որ փող ձեռդ գու գայ, ճօթէն խրիտ արա՝ ապրեշում եւ սեւ թիմաճ եւ այլ[ն ], յորն որ քո խելքն կտրէ, թէ որ ձեռդ չը հասնի՝ Մօվսէսն քեզ օգնութիւն գու գայ։
       8. Ամէն մարդու վաքիլլամա նշանց մի՛ տալ, երբ որ յուզեն, ասա. «Ես իմ վաքիլլաման Էհտիմալ Դօվլին նշանց տվի, եւ նոքա ինձ հրաման տվին, որ այս փողերն ինձ հասնի, թէ որ ես վաքիզ չը լինէյի, Էհտիմալ Դօվլենայս հումքն չէր տալ, թէ շաք ունէք, գնացէք Հտիմալ Դօվլիցն թախիղ արէք, իմ աղէն ձեր կուշտն չի ղրկել, ինձ թագաւորի կուշտն է ղրկել, հարկիզ մարդու նշանց մի տալ, զատզ օրդուն։ Թէ որ խիստ նաչար նմաս, նշանց տուր, ամա հարկիզ բաղնեց ջահաթիցն մի նշանց տալ վաքիլլամէն։
       9. Երբ որ հասնի օրտուն, արզ անես Մունշի Մօմալիքին կամ Էհտիմալ Դօվլին, որ հուքմումն գրեն, որ մեր փողերիցն ղուլուղ եւ չահիյեկ չուզեն, թէ որ անհնար լինի, տամք դահիյեկ։ Երբ որ դահիյեկ տալու լինիս, ղապզ առ, թէ որ չը տան, ասա թէ՝ «ղապզ չէ տալ, ես աղիս ի՞նչ ասեմ, կարծէ թէ՝ ես եմ գողացել»։
       10. Իմ եխպայր Մօվսէսին էս փողերիցն մի տալ, որ ես ղապուլ եմ, թէ որ յուզէ ,, շուտօվ տեղս գայ։
       11. Թէ որ Էհտիմալ Դօվլան ասէ թէ՝ «Դու ամէն սանատներուն յետնէն զապզ արա, մեք գրեմք վազիրին, ասա. «Առաջ պարաթն ինձ տվէք, ես գրեմ»։
      
       (N16, C, թ. 18ա - 18բ)