Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
N 4. Պատուելի միրզա Ալի Նաղուտ ողջոյն
      
       1724 յունվար 11. Ռաշտ։
      
       Էստուց յառաջ ամէն որպիսութիւն գրեցի ձեզ իմ վէքիլ Պայրամի ձեռքօվն, մինչի այսօր մին խապար չէկաւ. շուտօվ իմ փողն ղրկէք, որ ժամանակաւ իմ բանն տեսնում, ճանփիցն յետ չմնամք. ընդէ՞ր բաներն այսպէս յուշացնում էք. զարա մօտերս գնալացու եմք, էտ փողին խաթերն համար կորօղ խոշտեղ սարգարտան չպիտի մնամ եւ թագաւորի բանն մնայ. թէ լինի, թէ չլինի, պիտի գնամ, ամայ ամօթ է մեզ համրա պարտօվ գնալ։
       Հուսէյն Ղուլի բեկն էկաւ տեղս, ամսոս Ե (5). էկաւ տեղս, մեզ ասաց թէ՝ շահն հրամայեց վեզիրին, որ տեղս մեզ փող տայ. մեզ փող չէ տվել, գնաց ամսուս 7, գնաց Մազ[ա] նտարան։
       Էս ժամուս խապար բերին թէ՝ Լահիջանու մարդն եզր գետուն թօփ են բերել- 4 թօփ դրած են ելել մին տան մէջ, մարդ չկայ ելել թօփերին կուշտն, քաշեցին բերին, գետի անուն է Սֆիտ սու, որ այժմ որ յիմացանք, թէ՝ քանի մի ուռ41ա||ուս գնացին այն թօփերն բերելու։ Վազիրն, որ այս խապարն կհասնի, գուզէ եղել որ խաթրջամ գլնի։ Մին հաքիմ, որ այսպէս վախլուկ լինի, խեղճ ռամիկ ժողովուրդն ի՞նչ անէ, պիտի որ գար Ռաշտ նստէր, որ ռահաթի սիրտն էլ պինտ լինի։ Յետ մեք մին քանի յուզպաշու ասինք թէ՝ «Դուք ասում էք՝ մեր բ[ա]րեկամ ենք, էս ի՞նչ բան է, որ անում էք »։ Ասացին թէ՝ «Մեք թշնամի չեմք, ամա նրանք մեզ թշնամութիւն են անում. թէ որ մեզ հետ լաւ են, ընդէ՞ր մեր վրա թօփ են բերում »։ Էստի յառաջ ձեզ ղրկեցին Իսմայել բեկի էլչու հեքիաթն, մեք ասլն ուզացինք եւ մեր լազուօվ թարգմանեցինք, տեսինք որ լաւ չէր գրած , վասն այնորիկ կրկին ձեզ ողարկեցի։
       Ինչ գիր որ ղրկէք, այսպէս մի մարդու ձեռօվն դրկէք, որ շիտակ իմ ձեռն հասնի, ուրիշներուն ձեռն չհասնի, զերա կբանան։
       Միրզա, մին լաւ մարդ ճարեցի, որ իմ նւիսն տան , շատ լաւ գիտակ մարդ է, էխտիպարօվ, ասլն շամախեցի, Ալիքար անուն. աստուծով, այս մարդն մեզ հետ կոտանեմք, տեղտ հարցէք, միրզա Սատրա, միրզա Անայաթի տղէն կճանաչէ, որ էր շրջանու վազիրն։ Սրանից ջոկ 5 տաճիկ եւ 124 հայ նօքար էլ ունիմք։ Եւ այս թղթաբեր Ամիրգունա բեկն մեր մարդն է, ուղարկեցինք ձեր ծառայութիւնն, քանզի օտարի ձեռօվ չաւատացինք մեր գրերն ուղարկել։ Եւ դուք մի՛ք յայտնէք թէ՝ Մեր մարդն էկաւ ձեր կուշտն, փոքր ինչ ձեր բաներն թագուն արարէք։ Միրզա, մեզ վրա երկմտինլ միք, որպէս որ տեսիր, էլ այնպէս եմ, աստուծօվ տեսանելոց եմք եւ մեզ աղօթից չմոռանաս։
       Այս գիրն գրել տվի պարսեւար եւ Մօսքով գնացող շահի դեսպան Իսմայիլ բեկի հեքիաթն , որ ուռուսից թարգմանացեք ֆրանսեզի լեզու եւ անտի պարսեւար եւ դրի այս գրի մէչն եւ վերո Է Էհտիմալ Դօվլի գիրն, միատեղ կնքեցի եւ տվի շամախեցի պաշտոնեայ Ամիրգունա բեկին, որ տանի շահի բանակն, տայ միրզա Ալի Նաղ[ու]ն Մունշի մօմալիքի ձեռն։
      
       Կնքեցի ամսոյս 14, որ գնա 15 - ումն։