Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Իմ հայր պատուելի Փարսատան բէկիտ ողջոյն
      
       1724 մայիս 27. Հաշթարխան։
      
       Յետ մատուցանելոյ ողջոյնիս իմոյ յայտ լիցի հրամանուցտ, որ աստուծոյ տվչութեամբն եւ քոյին սուրբ աղօթիւն, մարտի 29 ողջ եւ առողջ մտանք Հաշտարխան։ Մինչի գրոյս գրեալ թւումն տեղս եմք, պատճառն Իսմայիլ բէկ էլչին. տեղիս մեծամեծացն ասաց թէ՝ Էս մարդիքն մի թողուք որ գնան, զերա իմ շինած բանն կաւիրեն։ եւ ինքն այս կերիւս արզա դրեց եւ ղրկեց թագաւորին։ Եւ մեկ էլ տեղիտ մարդոց արածն չեմ գրել, քանզի քո հրամանքտ տեղեակ եղար, յորժամ որ դեռ եւս Ռաշտ էաք։ Եւս այն միուսն, որ շահին ծառայութիւն է անում, խուպ աստուած ողորմած է, ինչպէս որ կարծեցին, գիտեմ, այնպէս չի լինիլ, ամմայ վերջն տեսնուլ վերջն տեսնուլ պիտի։ Մեք մինչի այսօր տեղս չէաք մնալ, թէ որ առաջմէ լսեյինք, ամա յուշ իմացանք եւ գրեցինք Մօսրօֆ մեր թագաւորին էլչուն։ Աստուծով, եկող շափթուն տեղիցս վեր կու կենամք։ Արթին Փետրօվիչն դեռ չէ էկել Հաշթարխան, խաթրջամ լինիք որ աստուծօվ չեմ ամաչել եւ թշնամիս քո ոտի տակն կու ցգէմ աստուծօվ։ Ամմա մինչեւ իմ գալն քո հրամանքտ իմ տեղս վրեժխնդիր լինիս թշնամեացս վրա եւ այլ ողջ լեր ի տէր։ Ողջոյն մատուցանեմ իմ եխպայր Ռաֆայելին բեկի ] եւ Թաղի բեկին եւ այլ մեզ հարցանողաց։ Ողջոյն տուր իւրաքանջիուր անուանէ։ Եւս ողջոյն կոտա ձեզ պատրին. խնդրեմ որ ոչ մոռանաս եւ մի մոռանան նոքա, եւս ձեզ երբէք ոչ մոռանայ հրամանուցտ ծառա Էլիաս Մուշեխ։
       Եթէ էս թղթաբերին մին բան պատահի , օգնութիւն անես։
       Այս գիրն գրել տուի վրացեւար խատօյի որդի պարոն Դանիելին թիֆլիզեցոյ մայիսի 29 եւ տվի ախլցխեցի Սիմաւոնին, որ տանի Կիլան տայ թիֆլիսեցի Ղուզայենց Փարսատան բէկին 31 - ումն։