Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
Պատուականագունեղ սուփերիօռ պարոն Մուներիտ օրհնեալ յաջն համբուրեմ հանթերձ ողջունիւ լիցի ընդունակ
      
       1718 նոյեմբերի 28. Թարվէզ։
      
       Ներքո գրած ծառայէս լիցի զեկուցումն գերարգելի հօրդ մերո, որ քոյին նամակ օրհնութեան նմրա 4 քարտէսն յնկալա սիրօվ հոկտեմբերի 16 շաթր Մահմուտի ձեռօվն , որով ծանուցիր ծառայիտ որ սգուշանամ, զոր ինչ գիր եւ ամանաթ գայ, հասուցանեմ ծառայութիւնտ։ Ոչ թէ գրելօվ եւ պատվիրելօվ կամիմ ծառայել, այ առանց պատուէր եւ յօժար կամօք կամիմ ծառայել հրամանուցտ մինչ ի մահ։ Եւ քո հրամանուցն յայտնի եւ գիտակ իսկ էս, զոր ինչ սիրօվ կսիրեյի մեր լուսափայլ հոգի պատրի Պետրոսն եւ քո հրամանուցն մինչեւ ցայսօր, այսուհետեւ եւս առաւել անքակտելի սիրօվ ծառայեցից քո հրամանուցն. զոր ինչ հրամայես, աստծով հասուցանեմ աւարտ։ Աստուած յերկար օմր տայ մեր մեծաւոր մուսի Պօռօկարին, սա եւս շատ սէր ունի քո հրամանուցն հետ եւ շատ մուղիաթ է քո հրամանուցն բանին, այսպէս իմանաս։
       Զոր ինչ ամանաթ էկել էր Հալապա, կապեցինք, տվինք ջլօվտար Ղասումին, որ բերեր եւ հասուցանէ քում ծառայութեանտ։ Եւ այս քարաւանօվս գու գա մին Տօմենիկան Մօֆռել, որոյ անունն է ֆրա Ապօլինար եւ մին Վալանտին սօվտաքար, որոյ անունն է Պետրոս մուսի Ռօզ։
       Հայր սուրբ, լսեցի որ իմ եղբայրն փոքր հիւանթացել է, շնորհ ես արել, որ ազատել ես ի հիւանդութենէ, խնդրեմ որ հայրախնամ աչօք նայիս մեզ, վասն զի քո որդի եմք, մեզ չի մոռանաս-
      
       Յարաժամ պաշտօնեա ծառայից ծառա՝
       Էլիյաս Աստուածատուրեան