Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
39բ || N12. Սիրելի հայր պարոն Թաթեոսիտ եւ պարոն Մուքայելիտ
      
       1719 յունվարի 10. Թարվէզ։
      
       Գիտութիւն լիցի հարցտ իմոց, որ ձեր ղրկած գիրն շաթր Սիմաւոնի ձեռօվն մեզ հասաւ յունվարի Որ իմ գրերու պատասխանն գրել էյիր թէ՝ «Ումիտ ունիմք, որ քեզ շատ շահ կու լինի, ամա զամին չեմ լինի »։ Հայր սուրբ, ես թէ մայեա ունենայի, խրիտ կանէյի, կգնայի, թէ որ իմ ասածն չի լինէր, էլ խրիտ կանէյի, յգտ գու գայի, ամա փող չունեմ, պիտի, առանց փող գնամ, անճախ մին խարչլուխ կարեմ տանել։ Իմ հայր, տեղս մին ճօթ հաց աստուած տվել է, թողում գնամ, տեղն պէլքի մին մարթ ինձ օգնութիւն չունեն, յետո ա՞նց անեմ։ Թէ իմանայի որ մուլախաս թաքաւորիցն կամ մին բէկից ինձ օգնութիւն լինէր, կու գնայի, չուն որ մուշախաս չէ, չեմ կարել գնալ։ Գրել ես թէ՝ «Ես զամին կու շինեմ », որ թէ՝ «Մին անգամ գնաս Լեհստան գաս , ձեռ չես վեր առնել »։ Լաւ ես ասում, ես էլ շատ սիրտ ունիմ գնալու, ամա փող չունիմ, որ խրիտ անիմ գնամ, շաս սիրտս գնալ գուզեր, ամա տեսնում եմ, որ չի լինիր։ Ես գուզէյի , որ էս վատ յերկրէն պրծնէյի, գնայի մին բակի կուշտ, նրա ղուլուղ անէյի, աստուծօվ շատ հաւան կու կենային։ Թէ էլչի գար, նար համար ես լաւ ղուլու կանէյի։ Քո սուրբ աղօթիւն, ամեն բանիցն լաւ խապար եմ։ Թէ որ Լեհիստան պատրի Մուքայելին ասած լինէյին թէ՝ «Մեզ մին մարթ բեր, որ ամեն բանին գիտացօղ լինի », լաւ կու լինէր, ինձ կարեր տանիլ եւ ասել թէ՝ «Ձեր ուզած մարթն բերի, հիմա որ չէ ասած, ինձ չէ կարելի տանիլ։
       Մին էլ գրել ես թէ՝ «Շատ լաւ կու լինէր, որ գայիր տեղս մին մասլահաթ անէյինք »։ Իմ սիրտս շատ գուզէր քեզ տեսնուլ, ամայ իմ ձեռս չէ, ի՞նչ անե[մ Հայր սուրբ, աստուծոյ խնդիրք արա, որ մին ֆրսանտ լինի, որ գամ ղուլուղտ, քեզ մին տեսնում, զերա շատ կարօտ եմ քեզ տեսնելու։ Տաքտեղ ուզել ես, կողարկեմ։ Ղահուէն տեղս շատ թանկ է. մին Թարվիզա լիտրն՝ Ի (20) ապասի, ձեռ չի յընկնիլ, այնպէս իմանաս։ Եւ քու թուֆենքն ծախեցի ԺԵՌ (15000) դին։ Հայր սուրբ, աստուծոյ խնդիրք արա, որ աստուած ինձ մին ֆրսանտ տայ, ես էս յերկրիցն պրծնում։ Շատ խօսք ունիմ, ամա չեմ կարել գրել։ Այնպէս յիմանաս եւ այլ լինիս առողջ մարմնօվ ի պարծանս մեր ամանեցուն։
      
       Ի ծառայէ քումմէ Էլիյաս Ջէյրամէս։
      
       Այս գիրն գրեցի իւր նմրա 16 գրի պատասխանն եւ տվի շաթր Սիմօնին, որ տանի Երեւան, տայ պարոն Թաթէոսին։
       Յունվարի 10։