Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
21ա || Իմ հոգեւոր հայր պարոն Ղազ[ա]րիտ
      
       1722 մարտ 31. Սպ[ա]հան։
      
       Գիտութիւն լիցի, քանի որ Սպահան եկել եմ, գրեցի մին երկու գիր Թարվէզ Գալուստին վրա, որ նա հասուցանէր հրամանոցտ. գիտեմ որ հասել են։ Եւ քեզանից իսկի մին գիր չառի նոցա պատասխանն, միայն թէ՝ մին գիր որ գրեցիր, էլչի պատրի Հերոնիմոսի ձեռօվն Երեւանա։
       Իմ Թարվեզու փողերուն համար բանն շինվում էր մօտերս, որ պիտի գայի, բայց աստուած չը կամեցաւ, քանզի Մերվեյսի որդի Մահմուտն էկաւ Քիրման, կողոպտեց եւ անցեալ էկաւ յԵզտ, նմին նման կողոպտեց։ Եւ այս լսելօվ ոչ առաջեցին ազգն պարսից ընդդէմ աղուանից, մինչոր աղուանք եկին Սպահանա վերա, 3 աղաճ հեռու նստան։ Մարտի 3 յելին քաղաքէս ամենայն զօրքն պարսից , էհտիմալ Դօվլէն եւ ամենայն օմարէք, մինչ զի ոչ ոք մնաց Սպահան զօրաց պարսից, մինչ որ քաղաքացիք եկին պահել շահի դուռն պահպանութիւն գիշերո, եւ յաւել եկին գեղականք հետեւակաց եւ ժողովեցան եզր քաղաքին, ամենեքեանն՝ մինչեւ զի ՁՌ (80000) արանց։ Եւ գնացին աղուանից վրայ մարտի Յետ կէս աւուր պատերազմեցան, եւ կոտորվեցաւ ազգն պարսից, եղեն փախստական, եւ լի ամօթօվ եկին եւ մտին քաղաք գիշերօվ եւ կապեցին ճանապարհն քաղաքին եւ նստան։ Իսկ աղուանք օրըստօրէ թալանելօվ գեղերն , հասաւ Ջուղայ մարտի 17։ Ոչ կարեմ պատմութիւն յերկարել՝ թէ ի՞նչ պատահեցաւ Ջուղայու, զի անտեղի է աստ։ Եւ թողեց ոմանց զօրացն Ջուղայու մէջն եւ ինքն գնաց նստաւ Ֆահրապատ։ Երկու-երեք օրն մին անգամ գելնեն դէմադէմ եզր գետուն, եւ կու տան պատերազմ միմեանց։ Ամէն պատերազմի առաւել աջողութիւն գլնի աղուանից զօրացն, քան թէ պարսից։ Անկաւ թանկութիւն։ Եւ ոչ կարեմք յելանել քաղաքէս, եւ ոչ կարեմք տեւել, եւ մնալ, եւ տեսանել եւ լսել ողորմելի նեղութիւն Ջուղայու։ Բայց առաջ քան Մահմուտի գալն, ամէն Ջուղայու միչի եղեալ պատրիքն փախուցինք, բերինք քաղաք։ Եւ այսպէս մնացինք եւ կսպասեմք որ օվնութիւն գայ շուտօվ պարսից, որ կոտորեն աղուանից։
       21բ || Միթէ տէրն կամեսցէ եւ լինի այնպէս։ Եւ այլ ամենայն երկարապատում խօսքերն գիմանաք այս թղթաբեր շաթր Այվացիզն։ Երբ որ տէրն մերժի այս մեծ փորձութիւնն, շուտօվ գու գամ Թարվէզ։
       Շահն հանեց իւր որդին, որ փոխանորդ լինի ինքեան, յետ միոյ աւուր դրին ներս, եւ հանեցին միումն։ Յետ քանի աւուր ինչ սայ եւս դրին ներս, եւ հանեցին միուս որդին, որոյ անունն է Թահմազ միրզա, որ այժմ բանակեալ եւ նստեալ կայ Չարպաղումն, որ [ոչ ] թէ թագաւոր է, այլ փոխանորդ թագաւորին։ Բաւեսցի սակաւ բանս առ ի իմանալոյ պատճառն իրաց։ Եւս սիրով ողջոյն մատուցանեմ ծնօղ մօրս եւ մօրաքուրիս։ Միթէ տէրն Յիսուս աղօթուք եխպայրց ազատեսցէ ի փորձութեննէս։
      
       Ծառայ Էլիասն։
       Այս գիրն գրեցի մարտի 31, կնքեցի եւ տվի վերոյ թարվիզեցի շաթր Այվազին եւ Շահնազարին, որ տանին Էրզրմ, տան մեր տունն Ղազարին։
       Ապրիլ