Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
|| N 1. Մուսիու Փէլրան՝ քունսուլ ֆրանսիզա. ողջոյն
      
       1723 յուլիսի 4. Թարվէզ
      
       Չը կարծիմ թէ մինչեւ ցայժմ չը լսեցիր բաներն, ընտուր համար քեզ չեմ գրել, միայն թէ քեզ կգրեմ այն, որ պատեհ է մեր Սպահանա ֆռանկներուն համար։
       Քեզ յիմաց կանեմ թէ՝ յետ Մահմուտին պաշարելոյ քաղաքն սպահան, երեք ասոյն յետեւ, յելայ Սպահանա, եւ որ մին ամիս ինձանից յառէջ շահի տղէն յելեէր էր։ Սպահանա քունսուլն ինձ ողրկեց Թավրէզ, որ առնում ամէն փողարն , զորն մեզ պարտ են։ Իմ յելանելուցն յետ, Սպահանա ինձ գիր չը հասաւ։ Բայց մուսիու Պօռէկարն, որ է վաճառական ֆրանսէզ, որ էստից յառէջ միատեղ էյինք Թավրէզ, նա յելել էր Սպահանայ մին ամիս ինձանից յետ։ Համատանու ինձ գրեց թէ՝ յելա Սպահանու մուսիու Շուալիեր պատերին հետ։ Շիրազա քունսուլ եւ երկու պատրի ջէզուիտ՝ որ է պարոն Լակառտ եւ պարոն Դէհէ եւ իրան հէքիմ մուսիու Դուֆրէնն։ Եւս գրեց թէ՝ անկան ի ձեռնս աղունից, մերկացան եւ վիրաւոր զերծան ի ձեռանէն աղուանից, բայց մուսիու Շուալիերն եւ երկու ջեզուէտ պատրիքն եւ մուսիու Դուֆրէնն առողջութեամբ գնացին հասան Շիրազ։ Մուսիու Պօռէկարն գնաց Պասրա, քանզի Գումբանի նաւերն, որ Հինտիստանու պիտի գային, Բանտարապասի յեկին, ելին Պասրա։ Եւ մուսիու Պօռէկարն Պաղտատու ինձ գրեց, որ ես էլ գնամ Պասրայ, քանզի ինքն մինակ է, բայց յոյս ունիմ աստուծոյ, որ յառաջ քան Պասրա հասնիլն, ձեր հրամանուցն տեսութեան գու գամ։
       ԺԳ (13) ամիս կայ, որ Սպահանա յելել եմ, մուսիու Գառդանիցն ինձ մին գիր չը հասաւ, թէպէտ Սպահանու այլեւայլ խապար շատ շատ կայ։ Բայց այս քանի օրումս մին հնտու եւ մին հրեայ փախստական Սպահանու եկին, պատմեցին թէ՝ Մահմուտն երեք քապիտանի վիզ զարկեց՝ ֆրանսիզ, ինկլիս եւ վալենտիզ, եւ ամէն նոցա ապարնքն թալանեցին, ոմանք կասեն թէ ֆռանկներուն կէսն կոտորեցին, եւ կէսն փախան գնացին Բանտարապաս։ Էս խապարն եւս եւ շիտակն չեն ասել։
       Այս գիրն գրեցի Հալապայ Պալիօզ ֆրանցիոյ մուսիու Փէլերանին ձեռն, գրեցի եւ կնքեցի յուլիսի 5 եւ տվի Ասլանղուլի որդի Անտրիասին, որ գնա 6 - ումն։
      
       || Վերո գրեցի թէ՝ շահին մին տղան յելաւ առ ի ժողօվել զօրս վասն օգնութեան Սպահանայ, յետոյ շահն որ տեսաւ որ էլ յոյս չը կար իրան ազատութեան եւ որ մերձ էր ընբռնել ի ձեռս թշնամեաց, գրեց իւրեան որդւոյն թէ՝ թագաւորութիւն արայ։ Եւ ամէն մեծամեծք, որ տղին հետ Ղազպին էյին էկել, նստուցին աթոռ եւ թագաւորեցուցին զնայ։ Յետ թագաւորելոյն, այժմ վեց ամիս է, որ էկել է Թավրէզ։ Շատ զօրք ղրկեց Սպահան եւ շատ ժողօվում էառ ի առաքել չորս դիու թշնամեաց վերայ։
       Որքան որ ձեր հրամանուց, թէ ինկլիսի գրեր որ առաքեցաւ տեղս, ամէնն այնպէս կան, ճանմփա չը ըար առաքելոյ. որպէս կամիք , այնպէս կանէ տեղիս մեծաւոր պարոն Բեռնատոսն։
      
       Ամենախոնարհ ծառա Էլիաս Մուշեք
       Այս է վերոյ գրի կէսն, որ տվի Անտրիասին ձեռն։