Դիւան

Հեղինակ

Բաժին

Թեմա
33ա || N 1. Դեկտ[ե]մբ[ե]րի 25 մին գիր էկաւ Աստառայու վերո սպառապետ Մուստաֆա խանիցն՝ վերո մեր գրած համար մին գիր պատասխանն։ Ղրկել էր Մօմին միրզա Յուսուֆ վազիրին վրայ, նայ եւս դրել էր իրան ներքո գրած գրին հետ մին քսակի մէջն եւ կնքել, իրան մարդօվն ղրկել։ Պարսեւար էր, որ թարգմանի այսպէս.
      
       Պատուելի եւ բարձր եւ մեծ աստիջանաւորք պատրութենից եւ շնորհքից իմաստունք բարձրագինք պատրիներ եւ Յեահիեա Մուշեխ, Յուհաննա։
       Յուզելուցն յետ ձեր ազնիւ սրտին գիմացնեմք, որ էս ժուկն ոմանց կամացն համար գրել եւ ղրկել էյիք, շարադրանքն իմացանք, քանզի բարձր բանակիցն խապար հասաւ թէ՝ մեծ աստիճանաւոր թագաւորն, որ է թագաւորն օսմանցոց, բարիշութեան հիմ դրել է եւ բարեկամութիւն եւ բնական սահմանքն որպէս որ կար, այնպէս կապել են, եւ նրա զօրքն, որ Գանճա կոտորվել էյին եւ կորել էյին, մնացած զօրքն ամէն տեղաց յետ է դարցուցել եւ բարեկամութիւնն նորել եւ ամուր են արել։ Մեք էլ երկու բարձր անուն թագաւորի մէջն բարեկամութիւն լինելու համար էս կարծեացն, որ արեան արբու զօրքն որսորդ թշնամեաց, աստղահամար զօրացն եզր ծօվուն, որ հանապազ խնդրեն կռիւ եւ փոթորիկի, այլայլութեան հաւաս են եւ ոչ յընտրեն զթշնամիս եւ զբարեկամս, չը լինի թէ առանց իմ հրամանին խառնեն եւ պարտաւորին եւ պատճառն լինին որ երկու թագաւորած մէջն խռօվութիւն ցգեն, վասն այն մեծագին Իսմայիլ բէկին՝ իմ հաւատարիմ եւ բնականն, Կասկար կողարկեմ, որ մեր յարի զօրքն պահէ անպատշաճ յիրար գալիցն։ Էն մեծ պատրի աստիճանաւոր ինչ կամք ամէն կերպիցն որ ունենան, յիմացնեն (այսինքն Իսմայէլ բէկին ) որ բարեկամութեան ոճն ամէն երկու դիհիցն ամուր լինի, որ առանց իմ գիտութեան եւ այլ մին բան որ վնաս լինի բարեկամութեան, երկու դիհիցն գլուխ չը տա։ Էլ խապար, որ բարձր բանակիցն հասաւ, էս է, որ թագաւորն՝ որ գլուխս նրան մատաղ լինի, ղօռչի պաշու վիզն զարկեց մին մեղանչական բանի համար 33բ || եւ ինքն մեծությամբ եզր Երասխ գետուն, որ է Մուղան կամք ունի. Վախտանկ խանին համար խլղաթ եւ հրօվարտակ ղրկել է եւ ողջոյն։ Մուրթուզաղուլի ղօռչի պաշու մեղանչական գործն է՝ ասվում թէ թագաւորի կուշտն յայտնել է թէ՝ օսմանցոց հետն միացել էր։
      
       Յաւել եւ յաւել լինիք։
      
       Կնիքն է.
       Ուֆաավեզու ամպրի
       Իլլալահ Անպտուհու
       Մուստաֆա Ղուլի