Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
38. Ի՜ՆՉ Կ՚ԸՍԵՆ
       Ինծի կ՚ըսեն ինչո՞ւ լուռ ես».
«Ո՛հ, միթէ բառ կամ խօսք ունի՞
Արշալոյսը, որ կը բռընկի ,
Զի անհուն է այն ալ ինձ պէս»:
       Ինծի կ՚ըսէն միշտ տխուր ես».
«Ի՞նչպէս չըլլամ, մէկիկ մէկիկ
Թօթափեցան գլխուս աստղիկք…
Արշալոյս մը չ՚անցաւ սըրտէս»:
       Ինծի կ՚ըսեն կրակոտ չ՚ես,
Լըճակի մը պէս ես մեռած,
Դալկահա՛ր դէմքդ ու հայեցուած»:
«Ո՜հ, յատակն են իմ փրփուրներս »:
       Ես ինձ կ՚ըսեմ ժամդ է հասեր,
Քու երկրորդ սեւ մօրդ գընա գոգ,
Գերեզմա՛ն, հո՛ն գտնես դու գոգ
Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր…»:
       1871