Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
* .. Ընդէ՞ր արդպէս ի զուր վրդովեցար դու, և զդոսա ևս վրդովեցեր: Զի ևս քեզ առանձին գրեցի թէ՝ ի շատ ստիպմանց հարկեցեալ ա՛յսպէս արարաք, և զայն ևս Աստուած չկամեցաւ. այժմ ո՛չ խնդրօղ գոյ՝ և ոչ տուօղ , քեզ ինչ հարկ էր յունկսն հասարակին արկանել, զ՚ի քուն եղեալսն արթնացուցանել, գրել և գրեցուցանել թէ՝ նոր հաստատութեան կոնդա՛կ յղեա: Ահա ամենեքեանքն մեր առաջին կանոնաւն քեզ ծանուցին, այժմ զի՞նչ պիտոյ է նոր գրելն, ոչ այլ ինչ օգտէ՛, եթէ ոչ նորապէս արթնացուցանէ զթշնամիս, և զմիտս պարզամտաց պղտորէ: Եւ զի գրէր թէ՝ ի նմանէ զի՞նչ հարազատութիւն տեսեր, և յինէն զի՞նչ անհարազատութիւն, գրեաց թէ՝ ո՛չ ի քէ՛ն բնաւ, և ո՛չ ի նմանէ՝ բացի գլխացաւութեանց յոլովից՝ զորս կրեցի՝ և կրեմ, և կրելոց եմ: Այլ ի փառս Աստուծոյ զշինեալն իմ ոչ եմ քակելոց: Մանաւանդ՝ զի նա մինչ լուեալ է թէ միայն զՆուխի՛ տամ, տրտնջեալ է զմէնջ և վատաբանեալ՝ զյայնկոյս գետոյն զբոլո՛րն խնդրելով: Վասնորոյ և ոչ զմասն կարաց առնուլ: ուրեմն դու միամիտ լեր ասէ, և զորս վրդովեալ ես՝ միամտեցո՛՚ Եւ ծանոյց զգրելն ի Ծամախի և ի Նուխի զթուղթս՝ զորս և առ ի՞նքն յղեաց: Եւ վասն Յակոբ վարդապետին զոր ինչ Խանին և Մէլիքացն, զնոյնս և սմա՛ գրեաց, ասել խնդրողացն, զի այլ մի խնդրեսցեն: Եւ վասն ի Հաշտարխան եղեալ գանձանակին իւրեանց՝ խնդրեալ էր գրել Յովսէփ վարդապետին, զի առեալ յղեսցէ առ ինքն: Ծանոյց զգրելն : Եւ պատուէր վասն վերոգրեալ թղթոցն, ի տեղի՛սն հասուցանել: Փուսուլայ ևս գրեաց առ սա իւր ձեռամբն՝ մեղադրութեամբ, վասն ի զուր վարդապետ յղելոյն այժմ զերկրականսն, և յայսքան ժամանակսն վասն իւր զգլխացաւանսն կրելն բաւական չհամարելով, այժմ ևս զնորանոր գլխացաւութիւնս հանելոյն, գրելով ինքն, և այլոց ևս գրեցուցանելով: Ես վասն քոյ թէ զո՛րքան ցաւս կրեցի ասէ՝ և դեռ կրեմ և կրելոց եմ, դու երբէք ո՛չ ախորժեցեր և ո՛չ կամեցար սակաւ մի ապահով առնել զիս ի գլխաւորութեանց՝ զքո բանսդ սակաւ մի գոնեայ՝ քեզէ՛ն յառաջացուցանելով: Այլ դու հանգիստ նստեալ՝ մեզ տաս ցաւել, և իբր թէ ի վարձու գրագիր ես կալեալ զմեզ՝ որ ժուտ գրես թէ՝ այսպէս և այնպէս Կոնդա՛կ գրեա յայս ինչ տեղիս: Դու հնար իմն չգտանես զմեզ ապահովացուցանելոյ: Իսկ մինչ մե՛ք կամիմք կերպիւ մի զձայն ներհակին քոյ հատանել՝ զի ապահովասցուք, դու սկսանիս զհայ և զթուրք յարուցանել ի վերայ մեր, և նոր ցաւեցուցանել զմեզ: Եւ մինչ այդպէս տէ՛ր են դոքա քեզ, և դու մեր արարեցելոցն անհաւան լինիլ, ապա՝ ընդ դոսա խոչհելով, դու՛ք գտէք զհնար իմն, զի նմա հաւանելի լիցի, և զձայնն ի մէնջ հատցէ, և մեք և դուք ապահովասցուք: Եւ թէ այլովք չկարես զհնարս գտանել, դու իսկ քեզէն մտածեա՛, և գիտ զհնար իմն լռեցուցանելոյ զնա: Եւ այլ բանք յոլովք առ այս: Ելին գրաբեր տղայք նորին, (որոց միոյ անուն Յովսէփ էր ) ի նոյեմբերի ԻԱ:
      
       Ժողովարարութեան թուղթ ետ սրբազան վեհն վրացի ծեր երիցու միոյ, որ էր Վրաստանի, և ի Կրցխլուան գեղջէն: Որոյ Բ սարկաւագ որդին և Բ դուստրն զ տարով յառաջ գերեալ էին լազկիք և տարեալ ի յԱխլցխայ: Զմի դուստրն հասուցեալ էին վաճառելով ի Հալապ , և անդ տաճլացուցեալ, և տաճիկ կին էր եղեալ՝ զոր այլ ազատելոյ չգոյր հնար: Զմի որդին Ի թուման պաչտքով թափեալ ընդ ինքեան ունէր: Իսկ մի դուստրն ի յԱխլցխայ կայր ի գերութեան առ տաճիկ մի, ԺԸ թումանով գնահատեալ, և մի որդին ևս ի Ստամբօլ կայր նոյնպէս առ տաճիկ մի գերի, ԻԵ թումանով գնահատեալ: Որև երեք գերեաց գնոց ջամն էր՝ ԿԳ թուման: Ուստի Կրցխլուանցիք՝ թէ հայք և թէ վիրք, մահսար էին գրեալ առ սրբազան վեհն. հ յԱրքայէն և ի Թիֆլիզու Առաջնորդ յովհաննէս վարդապետէն ևս գիր ունէր, որք տուեալ էին յառաջագոյն վասն ժողով առնոլյ՝ և օգնութիւն չէր եցեալ: Վասնորոյ և սրբազան վեհին գթացեալ՝ ետ զայս թուղթ ի վերայ Երևանու երկրիս, և բոլոր Աղուանից տանն, և բոլոր Վրաստանու և Իմէրեթու գրելով զմեծ տեղիսն յանուանէ: Ի նոյեմբեր ԻԲ: