Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ասացեալ եղև ի մայիսի ԺԳ վասն Սալմաստու Առաջնորդին ր Մէլիքացն՝ թէ սակս տկարութեան սրբազան վեհին աստ մնացին: Իսկ այժմ ողորմութեամբն ամենազօրին Աստուծոյ փոքր ինչ թեթևացու սրբազան վեհն տկարութենէն: վասնորոհ՝ ի յերրորդում կիւրակէին զկնի հոգւոյ գալստեան՝ որ է տօն սրբոյ Էջմիածնի, ձեռնադրեաց եպիսկոպոս զնոյն յիշեալ Ստեփաննոս վարդապետն, ի յԱռաջնորդութիւն սրբոյ Բարդուղիմէոսի Առաքելոյ վանիցն, և նորին բոլոր թեմին և վիճակին, և դարձոյց ի վիճակն իւր ընդ Մէլիք Ստեփանին և Մէլիք Ենկօյին: Առաջնորդական Կոնդակ ևս ետ նմա վանս եպիսկոպոսութեանն, գրելով ի ըստ սովորութեան մորոյ զամենայն կանոն սն և զպայմանսն, զորս նա ի ձեռնադրիլն ուխտեաց և յանձն էառ: Որոյ և զօրինակն նա կնքեալ ետ մեզ վասն հաստատութեան ուխտին իւրոյ՝ որպէս և էր սովորութիւն:
       Թութղ ևս առ Խօյայ Ահմատ խանն գրեցաւ, զայս ծանուցանելով նմա, թէ ահա ձեռնադրեալ դարձուցաք զՍտեփաննոս վարդապետն ընդ Մէլիքացն, և յանձնարարութիւն վասն նորին՝ և վանիցն: Եւ վասն Վանցի քարտաշ Աբրահամին, զոր ի գալն աստ անդ արգելեալ էր , գրեաց թէ՝ մեք զնա բերէաք աստ վասն բազմատեսակ հարկաւոր շինութեանց տան մերոյ, և զծախսն էաք՝ ի վան. իսկ յայդր վատաբերտն անձինք թէ ի՞նչ կերպիւ են ծանուցեալ քեզ չգիտեմք. և դու զնա յայդր մինչև ցարդ արգելեցեր: Խնդրեմ զի յղեցես աստ: Թուղթ ևս ի յՈրմի և ի շրջակայս նորին գրեաց, նախ ծանուցանելով զձեռնադրելն զՍտեփաննոս վարդապետն եպիսկոպոս, և առնելն Առաջնորդ սուրբ վանիցն իւրեանց, և բոլոր երկրին (որոյ զմահսարն սոքա ևս էին կնքեալ ), պատուիրելով զի յամենայն կողմանէ հպատակ կայցեն նմա. ըրպէս և ի յԱռաջնորդական Կոնդակոջն նորին ևս գրեաց: Այլև՝ նոյն տեղւոյ Մէլիքն որ Խուտավէրտի կոչիւր, ինքնագլուխ խառնիւր ի հոգևոր գործս օրինաց և եկեղեցւոյ և զչհասութիւնս յոլովս տայր առնել. ցուցանելով զգիր իմն ի սրբազան վեհէն, թէ ինձ հրամայեալ է հասից և չհասից վերահասու լինիլ. և վէքիլ է արարեալ զիս աստ: Իսկ մեք այնպիսի գիր ո՛չ էաք գրեալ նմա, այլ ասէին թէ՝ հարկաց յանձնարարութեան գիր է լեալ այն գիրն, զոր մեք ի ձեռն Գրիգոր վարդապետ նուիրակին մերոյ յղեալ եմք. ըրոյ ի լուսանցին գրեցեալ թէ՝ հասի և չհասի և օրինազանցութեանց այդ երկրիդ դու պարտիս վերահասու լինիլ: Եւ ասէին ևս թէ այն լուսանցի գիրն որիշ գիր էր , և թղթոյ հասարակ գրուաշոցն աննման էր: Զոր և մահսարով գրեալ էին անտի աե սրբազան վեհն: Վասնորոյ գրեաց թէ՝ լուեալ եմք եթէ յայդր սիրելին մեր Մէլիք Խուտօն և այլք՝ խառնին ի հոգևոր գործս եկեղեցւոյ, որոց սակս թէպէտ շատ սրտնեղեցայ, և զայսպիսի օրինազանցութեանց հրաման տուօղսն պատժել կամեցայ, այլ այժմ խնայելով՝ ներեցի հայրաբար: Ուրեմն՝ այսուհետև մի ոք իշխեսցէ ի հոգևոր գործս եկեղեցւոյ խառնւլ, զի այդ գործ Առաջնորդին է: Մինչև ցայժմ չունելով Առաջնորդ՝ զայդ ինքնագլխութիւնդ արարեալ էք, այսուհետև այլ մի առնիցէք, այլ ամենայն գործ հոգևոր, թէ պսակաց՝ և թէ այլոց՝ պարտին հրամանաւ և գիտութեամբ ձեր Առաջնորդ Ստեփաննոս վարդապետիդ լինիլ. ըրում ներհակօղքն մեզ են ներհակ. և զպատիժս են կրելոց: Այլև Բարսեղ անւամբ էրէց ոմն գոյր անդ, որ յոյժ չափազանց օրինազանցութիւնս և զյայտնի լրութիւնս առնէր, որ էր յոյժ ծեր՝ իբրու Ճ ամեայ: Յորմէ հոգւոյ չափ նեղեալ և զզուեալ ժողովրդոցն, գրէին զգանգատ առ սրբազան վեհն, յայտնելով զոմանս լրբութիւնս նորա: Զի ինքն ի Տիւկեալայ անւանբ՝ թուրքի գեղջ բնակեալ՝ մինչ վասն հարկաւորութեան՝ կամ զհիւանդս հաղորդելոյ խնդրէին, յապաղէր ի գնալ, և մինչ նոքա զայլ քահանայս տանէին, նա գնացեալ խանին մատնէր զնոսա, և տուգանել տայր: Ուստի՝ վասն երկիւղի զայլ քահանայ չտանէին, և շատք ի ննջեցելոց՝ անհաղորդ մեռանէին: Այլև՝ զանլուր չհասս առնէր անխտիր: Եւ ի գնալն անդ նուիրակաց մերոց կամ իւրեանց վանից Առաջնորդի յղեալ սևագլխին չթողոյր զբոլոր երկիրն և ժողովուրդսն տեսանել՝ կամ շրջագայել ի նոսա. այլ զսուղ ինչ արդիւնս կերպիւ ինչ հասուցեալ նոցա, յետոյ ինքն լիալիր ժողովէր և ուտէր: Եւ զայլ չարիս ևս զնմանէ վկայէին, զոր ո՛չ գրեմ աստ. և ապա խնդրէին, զի մի՛ արասցէ նմա յայտնի ինչ. զի խանին ասէ՝ և զմեզ աւերել տայ ասէին: Այլ հնարիւ ինչ տա՛ր ամենևին ի սուրբ Աթոռղ, և այլ մի թողուլ դառնալ յետս: Եւ պատճառ զա՛յս գիր ասէին ի խնդրելդ զսա թէ՝ դու ուխտաւոր ես սրբոյ Աթոռոյս, եկ և կատարեա զքո ուխտդ, և եթէ ոչ եկեսցես, այլ չունիս հրաման քահանայութիւն առնելոյ. զի Գ անգամ եկն ասէին մինչև ի Սալմաստ գալ ի սուրբ Աթոռդ, ւ թոշիմանեալ դարձաւ յետս: Վասնորոյ՝ և սրբազան վեհն ըստ նոցին խնդրոյն գրեաց ժողովրդեանն թէ լուեալ եմք զհամբաւ ծերունի տէր Բարսեղին, և կամիմք տեսանել: Եւ լսեմք թէ՝ ինքն ևս ուխտ ունի աստ գալոյ, թող եկեալ զիւր ուխտն կատարեսցէ. և մեք ևս տեսուք, և փառաւորութեամբ դարձուսցուք: Իսկ եթէ ոչ եկեսցէ, չունի հրաման քահանայութիւն առնելոյ, և ով ոք զնա ինրև քահանայ ընկալցի, զնա ևս բանագրելոց եմք, զի նա լուծեալ է ի կարգէն, թէ չգայցէ: Թուղթ ևս առ նոյն տէր Բարսեղն գրեաց ըստ նոյն ոճոյ, և հարկեաց գալ: Իսկ թէ ո՛չ եկեսցես ասէ, լուծեալ ես ի կարգէգ, և չես քահանայ: Եւ յոյժ հարկ առ այս: Եդաք զայս ի հասարակ թղթոջն, զի տացեն նմա, և զհասարակ թուղթն տուաք տէր Ներսէսին, տանիլ ընդ իւր: Եւ զի պակասութիւն շատ գոյր մեզ՝ սակս մսացուի և իւղի: Զի ի Վանայ երկրէն ոչ գայր, իսկ ի Բայազիտու երկրէն և յայլ տեղեաց եկեալքն չլինէին բաւական: Զի թող զբնական բազմութիւնսն միաբանից՝ և վարձաւորաց՝ և երթևեկաց, գոյին ևս բազմութիւնք գործաւոր մշակաց և վարպետաց ի վերայ յոլովից շինութեանց, զորս առնէաք՝ և առնելոց էաք Տեառն շնորհիւ, թէ աստ՝ և թէ ի յՕշական, վասնորոյ գրեաց զԿոնդակ ժողովարարութեան մսացուի՝ իւղի և պանրի, ի վերայ Սալմաստու՝ Հախբատու և Որմու, և զԽամսեցի նորընծայ տէր Յակոբ Աբեղայն յղեաց անդ այսու Կոնդակաւ՝ ընդ Մէլիքացն և Առաջնորդին, առ ի ժողովել և բերել: Եւ նոքա յանձն առին առատութեամբ ժողովել տալ և յղել աստ: Ելին Ստեփաննոս վարդապետն և տէր Յակոբն և Մէլիքներն ի յունիս ԺԱ: