Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Առաջնորդն Թամզարայու Միքայէլ վարդապետն որ յիշեցաւ յամսոյս ԻԹ ի թղթոջ մահտեսի Փիլիպպոսին և ի վերոյսն, մինչև այժմ է՛ր տակաւին ի սուրբ Աթոռոջս: Որոյ աստ գալոյ դիտումն է՛ր այս, զի որպէս ամսոյս ԺԷ ի թղթոջ մահտեսի Փիլիպպոսին ասացաւ , ի Թօխաթ՝ յԱրապկեր՝ և յայլ տեղիս խօսք էր տուեալ լինիլ Առաջնորդ: Զոր և պատրիարքն Պօլսոյ ևս կամեցեալ իսկ նստիլ ի Թօխաթ՝ և քանեաց տեղեաց առաջնորդութիւն առնել անտի, որոց և կամիցի ինքն: Այլ նա ի սրբազան վեհէն կասկածելով՝ եկն ի սուրբ Աթոռս. և զայսոսիկ ծանոյց. և արար ի կամս սրբազան վեհին ապաստան, զի որպէս և կամիզի՝ այնպէս արասցէ, և ուր և կամիցի առաջնորդանալ ինքեան, անդ յղեսցէ: Երդնլով ևս սաստիկ, թէ ևս և ո՛չ միում ի նոցանէ տուեալ զկամս լինիլ առաջնորդ: Ի Թօխաթ ևս որ նստայ ժամանակ ինչ, ի ստիպմանէ Պատրիարքին էր. զի ես չկամէի անդ առաջնորդ լինիլ բնաւ, ապա մինչ շատ ստիպեաց զիս, քանի մի ամսոյ պայմանաւ յանձն առի լինիլ վէքիլ ինքեան և գալ անդ, և զանկարգութիւնսն տեղւոյն ուղղել, և գալ ի վիճակն իմ ի Թամզարա: Եւ նա ըստ սոյն դիտման ետ ինձ զկոնդակ, (որ և զկոնդակն իսկ եցոյց մեզ՝ և տեսաք, որ քանի մի ամսոյ պայմանաւ էր գրեցեալ լինիլ վէքիլ ի Թօխաթ, և զֆարմանն ևս եցոյց, որ ո՛չ էր ուրոյն ֆարման առաջնորդութեան, այլ իւր պատրիարքական ֆարմանի սուրաթն էր ): Յետոյ ասէ մինչ եկի ի Թօխաթ՝ ժողովուրդքն սկսան սիրահարիլ ի վերայ իմ, և գրեցին ի Պօլիս առ պատրիարքն՝ թէ սա՛ է մեր առաջնորդն, գրեցին և աստ առ սրբութիւն ձեր ասէ՝ զի յղեսջիք վասն իմ զկոնդակ առաջնորդութեան: Իսկ ինձ որովհետև ո՛չ գոյր կամք առաջնորդանալոյ նոցա, գրեցի պատրիարքին , թէ ես ո՛չ կարեմ սոցա առաջնորդ լինիլ, և ելեալ եկի աստ, այժմ որպէս կամի սրբութիւն ձեր՝ այնպէս արասջիք: Եւ զի՝ որովհետև սա ի վերայ Թամզարայու էր ձեռնադրեցեալ, վասնորոյ՝ ո՛չ կամէր սրբազան վեհն հանել զսա անտի , և ինքն ևս չկամէր թողուլ զԹամզարա: Ուստի՝ էհարց սրբազան վեհն զնորին կամսն, թէ զո՞ր տեղի յօժարեսցէ հովուել ի միասին ընդ Թամզարայու: Զի նա որ ի կամս սրբազան վեհին առնէր ապաստան, սրբազան վեհն ևս մտածէր, զի՛ թէ Թօխաթու արասցէ զնա առաջնորդ՝ Արաբկերցիքն դժուարանան, թէ մեր աղերսանացս ո՛չ լուաւ. իսկ թէ Արապկերու արասցէ առաջնորդ՝ թօխաթցիքն դժուարանան, նոյնպէս և այլ տեղիքն որք խնդրէին զնա, ր իւր բնիկ վիճակն իսկ՝ ժողովուրդքն Թամզարայու: Վասնորոյ՝ ի նորին կամսն էարկ. զի ուր և առաջնորդանալ կամիցի, ասասցէ ինքեան, մանաւանդ՝ երթիցէ ի Թամզարա, ր անդէն՝ որոց ո՛չ կամի առաջնորդանալ՝ ի բաց արասցէ յինքենէ, և որոց կամի, ասասցէ նոցա, զի գրեսցեն պատրիարքին և զֆարման բերել տացեն նախ, ապա և առ ինքն զմահսար գրեսցեն, զի և ինքն յայնժամ զկոնդակ հոգևոր հրամանաց առաջնորդութեան յղեսցէ վասն իւր: Եւ այսու հրամանաւ ել և գնաց նա ի Թամզարա: Բայց ծանոյց սրբազան վեհին զյօժարութիւնն իւր, զի կամէր լինիլ առաջնորդ Արաբկերու՝ և ընդ Թամզարայու ի միասին հովուել: Եւ զայս առնէր վասն սիրոյ և խաթեր Մուրտիկեանցն, զի կարի յոյժ սիրեցեալ էր ի նոցունց ի վաղուց հետէ, և զերախտիս ևս ընկալեալ ի նոցունց բազմիցս: Բայց սրբազան վեհն ասաց նմա յառաջ երթալ ի վիճակն իւր, և որպէս ի վերն ասացաւ, զայնս՝ որոց ոչ կամի՛ լինիլ առաջնորդ՝ ի բա՛ց արասցէ յինքենէ նախ, ապա որոց կամի լինիլ առաջնորդ՝ ի նոցունց մահսար յղեսցէ աստ: Եւ ինքն կամէր ի Թօխաթ երթալ. ր գրել անտի զհրաժարումն ի նոցունց առ պատրիարքն, և ի բաց առնել յինքենէ: Վասնորոյ՝ և սրբազան վեհն ի պատասխանի մահսարին թոխաթցւոց՝ զոր գրեալ յառաջ քան զայս գրեալ էին վասն սոյն Միքայէլ վարդապետիս առնել ինքեանց առաջնորդ, (որպէս մասամբ ինչ ասացաւ ի նոյեմբերի Թ, ի թղթոջ մահտեսի Աղամջանին ) գրեաց զթուղթ առ թօխաթցիսն, ծանուցանելով զհասանիլն առ ինքն մահսարին իւրեանց, և զգալն աստ յետ այնորիկ Միքայէլ վարդապետին, և զո՛չ յօժարիլն նորին լինիլ ինքեանց առաջնորդ: Ուստի՝ և մեք ասէ մինչ անյօժար տեսաք զնա, այլ ո՛չ ետուք նմա զառաջնորդական կոնդակ վասն քաղաքիդ ձերոյ: Այլ ահա դարձաւ նա ի վիճակն իւր ասէ, (որ և յայդր թերևս հանդիպեսցի ), եթէ կարէք դուք յօժարեցուցանել զնա ի լինիլ ձեզ առաջնորդ՝ ապա ինքն և դուք գրեցէ՛ք մեզ ի միասին, և մեք զկոնդակ յղեսցուք վասն նորա: Տուաք զայս Միքայէլ վարդապետին տանիլ ընդ իւր: Որոյ օրինակն է ի բոլորագրահամար տետրոջն, յերևսն ՉԼԵ: Իսկ և՝ կին մի մահտեսի Մարիամ, վախճանեալ էր ի Թամզարա, և ունեցեալ էր ԲՃ ղռուշ առնլիս ի Քիւչիւճէկօղլի կոչեցեալ Պետրոս և Մակար արանց ոմանց: Իսկ նոյն պառաւու փեսայ մահտեսի Մինասն՝ թողեալ յառաջագոյն զպառաւն ի Թամզարա անտերունջ, ինքն առեալ էր զտունն և գնացեալ ի Տրապիզոն: Եւ պառաւուն այլ չունելով զոք հոգածու, ի ժամ վախճանելն կտակեալ էր՝ զի սոյն Միքայէլ վարդապետս հոգասցէ զհոգին, և զԲՃ ղռուշն առնուցու ի Պետրոսէն և ի Մակարէն : Եւ նա արարեալ էր այնպէս, զհոգին հոգալով՝ և տեղւոյ իշխողի տալիս ևս տալով, որպէս յայն կողմունսն սովորութիւն է, զոր Թէսէմ կոչեն: Յետոյ արք Բ ղարահիսարցիք՝ Էօքսիւզօղլի կոչեցեալք՝ Պաղտիկ և Մարտիրոս անուամբ, իրիջայ էին արարեալ սմա թէ այդ դրամոյդ ԱՃ ղռուշն առնումք տամք քեզ, և ԱՃ ղռուշն տամք պառաւու փեսայ մահտեսի Մինասին. նա ևս վասն խաթեր նոցա հաւանելով՝ կամեցեալ էր այնպէս՝ առնել. և տուեալ անդ զթէմէսուկն Էլպէզի կոչեցեալ Մարտիրոսի ումեմն՝ առնուլ զայն դրամն, ինքն գնացեալ էր ի յԵրուսաղէմ: Իսկ վերոյիշեալ Պաղտիկ և Մարտիրոսն խաբեալ էին զնա՝ թէ զթէմէսուկն բե՛ր տո՛ւր մեզ՝ զի զդրամն առցուք, Ճ ղռուշն քեզ տացուք, և զՃ ղռուշն յղեսցուք մհտս. Մինասին: Իսկ նա հաւատացեալ նոցա տուեալ էր զթամասուկն, և նոքա զԲՃ ցռուշն լրապէս առեալ՝ յղեալ էին մահտեսի Մարտիրոսին, և նմա ոչինչ էին տուեալ: Այժմ զայս իրակութիւնս ծանոյց սրբազան վեհին Միքայէլ վարդապետն, և ասաց թէ ես ԱՃ ղռուշ աւելի խարճ եմ արարեալ ի վերայ պառաւուն, այժմ նոքա այսպէս արարին, այն ԲՃ ղռուշի ԱՃ ղռուշն ի՛մ է, գրեա՛ նոցա և ա՛ռ, և սրբոյ Աթոռոյս լիցի: Վասնորոյ՝ զթուղթ գրեաց սրբազան վեհն առ վերոյիշեալ Էօքսիւղօղլի Պաղտիկն և Մարտիրոսն հանդերձ մեղադրութեամբ, որ զայսպիսի խաբէութիւնս էին արարեալ: Եւ հարկ՝ զի զԱՃ ղռուշ դրամն զայն յղեսցեն ի Կարին առ Մուրտիկզատէ Խօջայ Առաքելն, զի և նա առ մեզ հասուսցէ: Եւ առ այս յոյժ հարկ: Թուղթ ևս ի Կարին առ Մուրտիկզատէ Խօջայ Առաքելն գրեաց, (քանզի որպէս ասացաւ ի յուվարի ԻԹ, մահտեսի Փիլիպպոսն գնացեալ էր յԱրապկեր, վասն այն սմա միայն գրեաց ): Եւ զվերոյգրեալ թուղթն յղեաց առ նա՝ զի յղեսցէ ի Շապիօն Ղարահիսար, և առնուցու զայն ԱՃ ղռուշն առեալ ի Պաղտիկէն և ի Մարտիրոսէն, ի սուրբ Աթոռս հասուսցէ: Եւ զորպէսն այս բանիս՝ ի Միքայէլ վարդապետէն գրեաց իմանալ: Եւ Հնդկաց նուիրակ Փիլիպպոս վարդապետն որ յիշեցաւ ի դեկտեմբերի ԻԸ ի թղթոջ Մէհրապին, եկեալ հասեալ էր ի Բայազիտ: Նա և՝ Կարնոյ գանձապետ Մսրլեան մահտեսի Գրիգորի յղեալ փօլիղայն (որ յիշեցաւ ի յունվարի ԻԹ ), ի Բայազիտ այժմ ի պատրաստի կայր, զոր գրեալ էր տէր Վահանն: Վասն որոյ՝ վերստին զթուանկչիս յղեցաք այժմ բերել զայն , և զՓիլիպպոս վարդապետն ևս բերել: Ընդ որոց ել և Միքայէլ վարդապետն, և գնացին ի միասին ընդ թուանկչոցն ի փետրվար Զ:
      
       Ժողովարարութեան թուղթ ետ սրբազան վեհն բաշաչուխ վրացի երիցու ումեմն Պետրէ անուամբ, որ ունէր Գ գերիս ի ձեռս լէկզեաց: Ըստ խնդրոյ Մաքսիմէ կաթուղիկոսին նոյն ազգին բաշաչխաց, որք և յառաջ Ափխազք, և այժմ Իմէրէլ կոչին: Նաև արքայն նոցին Սոլոմօնն ևս էր գրեալ վասն նորա աղերս առ որդի Հերակլ արքային Գեօրկին Միրզայն՝ գրել աե սրբազան վեհն վասն այսր զխնդիր՝ ի տալ նմա զթուղթ ժողովարարութեան և նա ըստ նորին խնդրոյն գրեալ էր: Ուստի և սրբազան վեհն ետ զթուղթն, ի վերայ Թիֆլիզու՝ և բոլոր Վրաստանու և Կախէթու, և Գեանջայու, Շիրվանու, Շամախու , Նուխու, Դարբանտու, և Գիլանու երկրին: Որ ել ի փետրվար Ը: