Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն ի վան առ Ջուղայեցի հանգուցեալ տէր Յովհաննէսի որդի տիրացու Ստեփաննոսն, ի պատասխանի թղթոյն՝ զոր յօգոստոսի Լ գրեալ էր ի Խօյայ, և գնալոց էր ի Վան: Նախ վասն տրտմութեանն զոր կրէր դեռ ևս վասն մահուան հօրն, մխիթարութիւն գրեաց, և զբանս յուսադրութեան և քաջալերութեան: Ապա՝ որպէս ի յուլիսի Զ ; նոյնպէս և այժմ գրեաց սմա վասն միոյ սեան սրբոյ եկեղեցւոյն ըստ իւր խնդրոյն, զոր և այժմ խնդրէր, թէ գրելոց եմ քեզ զորքանն միոյն ծախուց, զի որպէս խոստանաս, տացես, և յիշատակ լիցի լուսահոգի հօր քոյ: Զի այնպէս գիտէաք ասէ թէ՝ մէկ սիւն է խախտեցեալ եկեղեցւոյ, յետոյ տեսաք թէ, երեք սիւնքն են խախտեցեալք. զորս յորժամ զերծցուք ասէ. զմիոյ ծախսն քեզ գրելոց եմք ըստ խնդրոյդ: Այլ և, սա զմարդ յղել կամէր ի մեծն Պօլիս իւրով բեռամբքն, և գրէր սրբազան վեհին, զի փօլիցագիր գրեալ ի Պօլիս, յղեսցէ առ ինքն. զի և ինքն յղեսցէ անդ ի ձեռն իւր մարդոյն, որոյ անունն Գալուստ գրէր: Որպէս զի, անդ կամ նմա՛ տացեն զդրամն, և կամ վանցի Ասլան Աղային վասն իւր բանին. (զի և նա ի հարկէ ընկեր էր սորին վաճառացն : ) զի և ինքն աստ մեզ տացէ: Եւ կամ ի Զմիւռին թէ կամիցիս գրել ասէ, ևս է բարի, զի Գալուստն անդ ևս ունի գնալոյ դիտումն: Իսկ սրբազան վեհն գրեաց նմա թէ՝ պատրիարքն այժմ զՅակոբ վարդապետն յղեալ է յայսկոյս, ո՛չ գիտեմք ասէ թէ՝ բերէ՞ ընդ իւր զդրամ, թէ թողեալ է ի Պօլիս: Յետ քանեաց աւուրց գալոց է ասէ, տեսցուք, եթէ գոյ մեզ դրամ է ի Պօլիս, գրեսցուք ըստ խնդրոյդ զփօլիցագիր՝ և յղեսցուք առ քեզ: Իսկ ի Զմիւռին զոչ ունիմք այժմ ասէ: Բայց թէ կամիցիս ասէ, ի վերայ Ուռումելու նուիրակին գրեալ զփօլիցագիր առ քեզ յղեսցուք, և դու յղեա՛ առ քո մարդն, զի նա կամ յՈւռումէլի գնացեալ առնուցու ի նմանէ և կամ ի Պօլսոյ զգիրն առ նա յղեալ՝ զդրամն անդ բերել տացէ: Իսկ և գրէր թէ՝ եթէ ի Շիրազ կամ ի Բասրա դրամ ունիս, գոյ աստ մի ոմն, որ կամի աստ քեզ ղռուշ տալ՝ և անդ առնուլ: Եւ զի արդիւնք հնդկաց նուիրակ Փիլիպպոս վարդապետին ի Բասրայ էին մնացեալ՝ վասն որոյ գրեաց սմա, զի զանուն այն դրամ տուող և փօլիցայ խնդրող մարդոյն, և թէ ո՞րքան կամի տալ մեզ զդրամ և անդ առնուլ՝ գրեսցէ ինքեան: Եւ հարկեաց շուտով գրել զպատասխանին:
       Թուղթ ևս ի Կարին գրեցաւ առ Մուրտիկեանց Խոջայ Առաքելն և տիրացու Սիմէօնն ի պատասխանի ի սեպտեմբերի Ա գրեցեալ թղթոյն: Առ որս չէր հասեալ դեռ թուղթ՝ բայց յայնմանէ՝ որ ի Յուլիսի Գ գրեցաւ : Ուստի՝ յայլ կարծիս անկեալք, գրէր Առաքելն թէ՝ մեք Ի տարի է որ սրբոյ տանդ ծառայեմք, այժմ այլոց խօսիւք զմեզ մի՛ ձգեր յաչաց: Եւ զայլ ըստ սմին յուսահատական բանս գրէր, կարծելով թէ՝ մեք իսպառ ձեռն եմք քարշեալ յինքեանց, և վէքիլ Հայրապետիւն կամիմք այսուհետև զամենայն բանս մեր հոգալ: Ուստի՝ զմիամտութիւն գրեաց նմա սրբազան վեհն, թէ այդ ամենայն կարծիքդ ի զուր է, զի դուք մե՛ր էք, և սրբոյ Աթոռոյս հարազատ որդիք, ի բաց դիք զայդ ունայն կարծիսդ: Որպէս և յօգոստոսի ԻԲ ևս գրեաց զսոյն: Եւ ծանոյց թէ՝ մինչև ցայժմ Գ գիր եմք գրեալ ձեզ՝ որք առ ձեզ են հասանելոց ի հարկէ: Այսինքն ի յօգոստոսի ԻԲ, ի սեպտեմբերի Գ , և ի ԺԴ: Եւ զամենից գրեցելոցն ձերոց զպատասխանիսն գրեալ եմք ասէ, և իմացեալ էք: Եւ զի այժմ ևս գրէին թէ՝ Յակոբ վարդապետին գրեա՛, զի վասն դրամոց մեզ սխլաթ չառնէ. գրեաց թէ՝ ահա ի սեպտեմբերի Գ ի վերայ Բայազիտոյ գրեցի: Այլ և սոքա սխալմամբ Ա թուղթ էին եդեալ ի պահարանոջ սրբազան վեհին: Եւ զայն թուղթն Նազարէթն էր գրեալ ի Թօխաթ առ Թադէոս ոմն, և առ սոսա յղեալ: Եւ սրբազան վեհին կարծելով թէ՝ վասն մերոց բանից է, բացեալ ընթերցան, և տեսաք զի սխալմամբ էին աստ յղեալ, քանզի վասն իւրեանց տալեաց և առնելեաց էր գրեցեալ: Ուստի եդեալ զայն ի թղթոջս, յետս առ սոսա յղեաց, գրելով զսխալիլն իւրեանց : Այլ ևս՝ որ ի մայիսի ԻԹ գրեաց սրբազան վեհն Նազարէթին, զի զդեղ իմն վասն քորին ճարեալ անդ ի բժշկաց յղեսցէ, նա այժմ յղեալ էր զերես դեղս, որք էին հապ՝ և մաճուն, և օծանելի դեղ: Զորս առ Առաքելն էր յղեալ, և նա ի վերայ Բայազիտու ընդ թղթոցն յղեալ էր աստ: Ուստի՝ ծանոյց զհասանիլն: Եւ զի տանող փայակ ո՛չ գոյր, ուստի ի յատուկ փայակ վարձեալ՝ զայս Բ թուղթս յղեցաք ի Բայազիտ առ տէր Վահանն, յղել ի Վան և ի Կարին: Փայակն յայս գեղջէ էր անունն Ղազար: Որ ել ի սեպտ . Ի.