Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
* Տեղւոյ դատաւորքն վաճառեալ էին, զի նորին քեռն հասցին ինչք նորին: Որ և զդրամն նորին, որ լեալ էր իբրու ԱՌ և ԱՃ ղռուշ. հասուցեալ էին փօլիցայիւ ի Զմիւռին, ի ձեռն նոյն կնոջ վէքիլ Մոսկով կոչեցեալ Յովհաննիսի ումեմն, և նա առեալ և հասուցեալ էր յԱմասիա ի ձեռն նոյն կնոջ, և նա տիրեալ էր: Եւ յետոյ Ղուկաս վարդապետն ելեալ անտի դէպ ի սուրբ Աթոռս, Եսայի վարդապետն մտեալ էր անդ, և յայնժամ վէճեղէն ինչքն Յովաննէս վարդապետին ևս էին հասեալ ի Զմիւռին՝ ի ձեռն նոյն Յովհաննիսին, և նա վաճառեալ զայն, ԱՌ ղռուշ էր լեալ գինն: Զոր ևս էր կամեցեալ հասուցանել առ այն կինն: Ապա Եսայի վարդապետն իբրու հրամանաւ սրբազան վեհին արգելեալ էր, թէ ի դմանէ ԵՃ ղռուշ ի սուրբ Աթոռն պարտի հասանիլ, զի նա սրբոյ Աթոռոյն էր միաբան, և անտի առաքեցեալ: Զայս այսպէս ասացեալ արգելեալ էր և գրեալ էր սրբազան վեհին, զի հարկիւ՝ գրեսցէ ինքեան առնուլ զԵՃ ղռուշն, և Ամասիա գրել հարկի՛ւ և սաստիւ, զի գիր առցեն ի յայն պառաւոյն ի վերայ նորին վէքիլ Մօսկով Յովհաննիսին, զի զայն ԵՃ ղռուշն տացէ Եսայի վարդապետին: սրբազան վեհն ևս ա՛յսպէս արար. գրեաց յԱմասիա՝ (որպէս ասելով եմ յետոյ ). զոր և ծանոյց սմա և իւրեան ևս հարկիւ՝ գրեաց առնուլ զԵՃ ղռուշն: Այլև՝ սովորութիւն էր լեալ ի Զմիւռին. յաւուր կիւրակէի Վարդավառի երթալ յուխտ յԵփեսոս ի յՈղքոսի լեառն, ի հանգստարանս սրբոց Մանկանց Եփեսոսի: Եւ զի տեղին այն ի ձեռս Յունաց էր, ուստի՝ յաւուրն այնմիկ մեծ աղմուկ և վէճ լինէր անդ, նաև զբազում հիւանդութիւնս ևս կրէին գնացօղքն վասն շոգոյ ժամանակին: Ուստի կամելով նոցա փոխել զօրն զայն, և ի յինանց չորրորդ կիւրակէին երթալ անդ յուխտ: Զոր և ասացեալ էին Եսայի վարդապետին գրել սրբազան վեհին, զի կանոնաւ հաստատեսցէ այնպէս առնել: Վասնորոյ գրեաց զկոնդակ ի վերայ քաղաքին Զմիւռին, և ըստ իւրեանց կամեցողութեանց գրեաց և կանոնեաց ի Յինանց չորրորդ կիւրակէին երթալ անդ յուխտ, և զՎարդավառի երթալլ խափանել: Եւ զի չէր անդ սովորութիւն հոգեբաժին և կողոպուտ տալ սրբոյ Աթոռոյս, ըստ որում առաջնորդական վիճակ էին մեր և տէրունի ժողովուրդք: Եւ զստակն ևս զոր տային սրբոյ Աթոռոյս հանգուցեալքն, հաւասար այլոց վանօրէից տային: Եւ յորժամ զհոգեբաժին խնդրէին, ասէին թէ՝ ահա կտակն է՝ զոր ետուք. վասնորոյ սիրով և մեղադրութեամբ գրեաց սոցա սրբազան վեհն թէ՝ կտակն կամայական տուրք է ննջեցելոյն, և հոգեբաժինն և կողոպուտն իբրու հարկ՝ զոր տան իւրեանց առաջնորդին և վանիցն: Արդ՝ դուք փոխանակ առաւել պատուելոյ զսուրբ Աթոռս ըստ որում մայր այլոց վանորէից և եկեղեցեաց՝ և դուք տէրունի ժողովուրդք սորին, ստո՛ր արկանէք զսա քան զմասնաւոր վանորայս, որ զսորին հարկապիսի տուրսն ո՛չ տայք. այսինքն զկողոպուտն և զհոգեբաժինն: Զի զկտակ՝ յանտէրունի տեղեացն ևս սրբոյ Աթոռոյս քան զայլ վանորէիցն բազմապատիկ և զհոգեբաժինս ևս տան շատք յանտէրունեացն: Իսկ դուք զկտակն հաւասար այլոց տայք և զհոգեբաժին և կողոպուտ ոչ բնաւ: Եւ հարկեաց կանոնադրութեամբ, զի զհոգեբաժին և զկողոպուտ տացեն սրբոյ Աթոռոյս նման այլ վիճակաց՝ որք իւրեանց վանիցն և առաջնորդին տան, և զկտակն ևս մի՛ այլոց հաւասար տալ, այլ պահել զպատիւն սրբոյ Աթոռոյս: Օրինակն սորին ի բոլորագրահամար տետրոջն է, յերեսն ՊԽԶ, ՊԽԷ, ՊԽԸ, ՊԽԹ: Զոր յղեաց աե Եսայի վարդապետն, և պատուիրեաց այսպէս հաստատել զոր գրեաց: Եւ վասն Նազարէթի յետս յղեալ փօլիցայագրին գրեաց թէ՝ նոքա ընդ քոզ այլ բան չունին, լեր միամիտ. ես ահա նոր փօլիցայագիր յղեցի ի ձեռս նոցա, որ ի մահտեսի Աղամջանէն առնուն զայն դրամն, կամ Նազարէթն, կամ Առաքելն: (որպէս ի Նազարէթի թղթոջ ասացաւ ): Իսկ վասն սորին առաւել միամտութեան, նորապէս զղապզ գրեալ յղեաց առ սա թէ՝ ահա մասն ինչ ղապզն յառաջագոյն գրեալ յղեալ եմք առ մահտեսի Աղամջանն՝ քեզ հասուցանել, (որպէս ասացեալ է ի մայիսի ԻԹ ): Իսկ վասն մնացելոյն ահա զայս յատկապէս գրեալ առ քեզ յղեցաք: Լե՛ր ուրեմն միամիտ և զայդ զապզդ պահեա՛ ընդ քեզ , զի յաւուր հաշուատրութեանդ պիտոյասցի: Թուղթ առ Համադանցի Յովհաննէս վարդապետն՝ որ և Բաղդատցի կոչիւր, որ այժմ յԵրուսաղեմայ եկեալ էր ի նուիրակութիւն Զմիւռնոյ ի պատասխանի յապրիլի Ի գրեալ թղթոյն, որ գրեալ զանցից ինչ որ ի Սաղիմ անցեալ էր : Զի Հաճնցի Սարգիս պետն և նմին հետևելով պատրիարքն, և այլք աննշանք առեալ զբանս ի յԱղօթական գրոց սրբազան վեհին, որ Զբօսարան կոչիւր, և չարաչար և թիւրապէս մեկնեալ: Ընդդէմ որոց մաքառեալ էին սոյն Յովհաննէս վարդապետն, և միաբանքն, և ջատագովութիւնս արարեալ սրբազան վեհին: Զի ո՛չ միայն զայս՝ այլ և զտօնս Օձնեցւոյն Որոտնեցւոյն և Տաթևացւոյն զորս եդեալ էր սրբազան վեհն ի տօնացուցին, կամեցեալ էին չըտօնել և զկիւրակէսն զորս հաստատեալ էր՝ խափանել: Ուստի սաստկապէս ընդդիմացեալ նոցունց և անդէն գտանեցեալ ուխտաւոր իշխանացն այսինքն մահտեսի Արիստակէս Ամիրային. (առ որ գրեցաւ այժմ թուղթ, որպէս ցուցաւ ի վերն ) և այլոց: Որք պատասխանեալ էին թէ՝ որովհետև այդպէս ընդդիմանան դոքա սրբազան վեհին մերոյ, Պօլսոյ Ամիրայքն իմանալ պարտին զայդ և դատաստան առնել: Յորոց ընդ սոյն Յովհաննէս վարդապետիս գրեալ էին առ սրբազան վեհն զայս ինչ: Եւ յայսմ յոյժ դատապարտեցեալ Հաճնցւոյն, ելեալ էր ի վանիցն: Այլ իշխանքն զհաշտութիւն արարեալ, ածեալ էին ի վանսն, և չկամեցեալ մնալ անդ և վրդովել՝ զՀաշտարխանու նուիրակութիւնն տուեալ էին նմա և ի դուրս յղեալ, մինչև իմասցին իշխանքն Պօլսոյ: Եւ յովհաննէս վարդապետս այս ևս վասն սիրոյն որ առ սրբազան վեհն, չժուժեալ մնալ անդէն, զնա ևս համոզեալ էին , և առ ի շահել՝ զնուիրակութիւնն Զմիւռնոյ տուեալ էին ինքեան և յղեալ անդ: Ուստի զշնորհակալութիւն գրեաց սմա սրբազան վեհն վասն հարազատութեան: Եւ զայս ևս թէ յատկութիւն է քաջավարժ գողոց այնքան արի լինիլ ջանալ, զի զտէր տանն գող հռչակել կարասցեն: Այլ վերջապէս ինքեանք կախին ի կախաղանի: Տեսին, զի ոչ գոյ յայս ժամանակիս վրէժխնդիր, այնքան կատաղեցան, մինչ զի՝ ըստ առակին զջամուն դուռն ապականել կամին յայտնի: Այլ գտանի յետոյ քար մի՝ ի ջախջախել զգլուխս իւրեանց: Զի մարդոյս հաւաստի վկայն իւր ներսին դատաւորն է: Մեք ունիմք Աստուծով զվկայս անպարտութեան մերոյ. և ինքեանք չարաժայթքն ևս գիտեն, զի ինքեա՛նք են յամենայնի դատելի և պատժապարտ: Եւ թէ ընդէր այդպէս ի զուր հաչան ի վերայ մեր. գիտեն զի ինքեա՛նք են յամենայնի թիւրեալք ի ճշմարտութենէ, սակայն՝ նախանձոտն մինչ տեսանէ զյաջողութիւն ընկերին, լաւ համարի զկուրանալն, քան զտեսանելն: Վասն այսորիկ միշտ խանձէ զինքն այլոց բարեաւն և տոչորի, և անդադար ջանայ և հնարէ՛, զի յանյաջողութեան տեսցէ զընկերն: Եւ այսքան է ասէ ինձ ուրախութիւն, զի թիւրօղքն ուղղութեան և ստօղքմ ճշմարտութեան, ինքեանք ամենևին տգէտք են և ալիֆբիլմազք. ամենևին անմասն ի ճշմարտութենէ: Ուրեմն՝ որքան կարեն ասէ, հաչասցեն: Որովհետև իշխանք՝ և ամենայն տեղւոյ եղեալքն իմացեալ են, մեզ լռել արժան է. և թողուլ իշխանաց դատմանն, մինչև տեսցուք զկատարածն Աստուծով: Եւ զի սա ի կարճոյ էր գրեալ, գրեաց լիապէս գրել՝ թէ ո՞վք են հաչօղքն և ըմբռնօղքն զսխալանս մեր. և թէ տեղւոյ իշխանքն ո՞րպէս իմացան, և ո՞րպէս իցեն գրելոց ի Պօլիս: Զի այժմ ասէ իբրու ո՛չ գիտացեալ և ո՛չ լուեալ եղաք բնաւ: Զի Սաղիմայ պատրիարքն ասէ մեզ սիրոյ գիր էր գրեալ. և խոստացեալ էր յղել աստ զոմանս ի ձեռնագրիլ, և ո՛չ այլ ինչ: Մեք ևս ասէ սիրով գրեցաք զպատասխանին և յղեցաք ի Պօլիս հասուցանել առ նա և միաբանիցն ևս ողջոյն գրեցաք. և ոչ այլ ինչ: Եւ պատուիրեցաք նմա դէտ լինիլ անդուստ, թէ ի Պօլիս զի՞նչ առնեն այսր սակս, և գրել ինքեան: Եւ զի գիտեն զայդ ասէ ամենեքեանք, ի հանդիպիլդ ի պատշաճաւոր տեղիս պատմեա զիսկն, զի մի՛ այլք թիւրապէս մեկնեսցեն:
       Եւ ընդ Եսայի վարդապետին ևս պատուիրեաց սիրով մնալ: Եւ զայս թուղթս առ Եսայի պետն յղեաց տալ նմա: Եւ պատուիրեաց սէր առնել միշտ ընդ նմա, և սիրով կառավարիլ և խորհրդակցիլ:
       Թուղթ ի յԱմասիա առ առաջնորդ Յովհաննէս վարդապետն, առ մահտեսի տիրացու Սատաթն , և առ այլ իշխանսն, որոց ծանոյց թէ՝ Յովհաննէս վարդապետն՝ էր սպասաւոր Ղազարու կաթուղիկոսին, և ի նմանէ ձեռնադրեցեալ և յղեցեալ ի յԱմստէրդամ, և միաբան սրբոյ Աթոռոյս: Այժմ մինչ վախճանեցաւ, նորին բոլոր կայքն սրբոյ Աթոյոյս պարտ էին հասանիլ իրաւամբ: Իսկ այդ պառաւդ նաղտ դրամոյն տիրեալ, որ է ԱՌԱՃ ղռուշ, (որպէս ի թղթոջ Եսայի վարդապետին ևս ասի ) կամի զվէճեղինաց գինն, ևս՝ որ է ԱՌ ղռուշ, բոլորովիմբ զաւթել: Որում թէպէտ կամէաք տալ զիւր արժանին, այլ Ղուկաս վարդապետն առ մեզ ներկայ գտանեցեալ՝ շատ աղաչեաց և աղերսեաց ներել դմա. զի աղքատ է ասէ, և անկեալ: Մեք ևս իմացեալ զխղճութիւնն՝ ներեցաք. սակայն գրեցաք Եսայի վարդապետին զհինգ հարիւր ղռուշն վասն սրբոյ Աթոռոյս արգելուլ. և չթողուլ դմա տալ և ԵՃըն դմա լիցի, որ դմա հասեալ յեղբօր ընչիցն ԱՌԶՃ ղռուշ և սրբոյ Աթոռոյս ԵՃ ղռուշ: Ուրեմն կոչեալ զդա զգաստացուցէք, և թո՛ւղթ առէք ի վերայ իւր վէքիլ Մօսկով Յովաննիսին, որ զհինգ հարիւր ղռուշն տացէ Եսայի վարդապետին ի բաժին սրբոյ Աթոռոյս, զի մի՛ զրկիցի հոգի եղբօրն, և պարտական մնասցէ սրբոյ Աթոռոյս իսպառ: Թուղթ ևս ի Թօխաթ առ սրբոյ Աթոռոյս վէքիլ և գործակալ մահտեսի Աղամջանն գրեաց, և զԱմասացւոց թուղթն առ սա յղեաց, յղել առ նոսա: Եւ Բ թուղթք էին եկեալ այժմ ի նմանէ, մինն անթիւ, և մինն ի յունիսի ԻԳ գրեցեալ: Եւ զի վասն մինչև ցարդ գրեալ թղթոցն տարակուսէր, գրեաց թէ՝ ամենեքեանքն առ մեզ են հասեալ: Եւ մեք զնոցին պատասխանիսն գրեալ եմք առ քեզ: Այլ զի դու այժմ կրկնես զառաջին գրեալսն, ևս վերայիշմամբ գրեմք քեզ: Վասն Անկիւրիոյ նուիրակ Աստուածատուր վարդապետի փօլիցային տարակուսէր, զոր ի Կարին առ Մսրլեան մահտեսի Գրիգոր գանձապետն մեր էր յղեալ: Գրեաց թէ մեզ է հասեալ. և մեք զղապզն յղեալ եմք: Ջուղայեցի տէր Յովհաննէսի որդի տիրացու Ստեփանին դրամ էր տուեալ, և գրէր. այն մեզ էհաս ասէ, և զսանատն ետուք իւրեան. զՕրհնութեան թուղթս էր խնդրեալ վասն տուսղաց արդեանց, յղեալ եմք ասէ յառաջ. և քանի մի անուն զոր չէիր գրեալ, չուղարկեցաք, այլ գրեցաք որ պարզ գրես, և ապա գրեալ յղեսցուք: Այսպէս արա ուրեմն: Նուիրակն Թօխաթու Սահակ վարդապետն գիր էր գրեալ առ սրբազան վեհն, և փօլիցայ առնել խնդրէր, զոր ս՛ա էր յղեալ: Ուստի՝ ղապզ և փօլիցայագիր գրեալ յղեաց առ սա, որ ի Սահակ վարդապետէն դրամ առնուցու: Եւ նոյն Սահակ վարդապետն Իհատ տօնացոյց էր խնդրեալ ի սմանէ, և սա գրէր սրբազան վեհին, գրեաց թէ՝ յղեա՛ առ նա՝ որպէս խնդրէ: Եւ վասն Նազարէթի յետս յղեալ փօլիցայագրին զոր ինչ Նազարէթին և Եսայի վարդապետին գրեաց. զնոյնս և սմա գրեալ ծանոյց, թէ ահա զայն ղապզն պատառեցի, և նոր ղապզ գրեալ առ քեզ յղեցի. առաջին ղապզն ևս առ քեզ է ասէ, զոր յղեալ եմք. զերկուսն ևս ասէ յղեա՛ առ Եսայի վարդապետն, զի միամիտ լիցի, և մեզ հասեալ գիտասցէ զայն քեզ հասուցեալ դրամն: Եւ զսոյն դրամս ասէ փօլիցայ արարաք ի վերայ քոյ ի ձեռն Մուրտիկզադէիցն, տուր նոցա, որն և պահանջիցէ, թէ Նազարէթն ի Պօլսոյ, և թէ Առաքելն ի Կարնոյ: Այլ և ի Կարնոյ վէքիլ Հայրապետն փօլիս էր արարեալ ի վերայ սորա և սա տուեալ էր, այլ չէր գրեալ թէ՝ ուստի՞ էր տուեալ: Վասնորոյ գրեաց թէ՝ գրեա՛ մեզ թէ զայդ ուստի՞ ետուր՝ զի գիտասցուք, և գրեա՛ ի դաւթարոջ, և ի վերայ մեր հաշուեա. զի մեզ է հասեալ: Այլև ի վերայ Անկիւրիոյ նուիրակ Աստուածատուր վարդապետին ղապզ գրեալ, փօլիցայ արար ի վերայ նորա, զոր և յղեաց առ սոյն մահտեսի Աղամջանս, առնուլ ի նմանէ և գրել ինքեան: Կրկին ևս այևմ իրիջայ էր արարեալ վասն ի ջանիկներն եղեալ Շէշիբէշ կոչեցելոյն, զի ի նախիջևանցի Պետրոս վարդապետէն զարձակման թուղթ առեալ յղեսցէ: Եւ թէպէտ ի յուլիսի Զ գրեաց թէ՝ տացէ զարդիւնսն սրբոյ Աթոռոյս և ապա արձակիցի, այլ այժմ խնայեալ՝ գրեցոյց Պետրոս վարդապետին զարձակման թուղթ, և յղեաց առ սա, տալ նմա թուղթ առ Անկիւրիոյ նուիրակ Աստուածատուր վարդապետն, փոքր ինչ մեղադրութիւն վասն թուղթ չգրելոյն, և պատուէր՝ արի լինել ի գործն, և գրելն թուղթս: Եւ վասն անցելոյ փօլիցային կրկին ևս միամտութիւն այժմ: Եւ զնոր փօլիցայն զոր այժմ արար, գրեաց զի տացէ, և առնուցու ի մահտեսի Աղամջանէն զղապզն, որ ի նորին թղթոջն յիշեցաւ: Թուղթ ևս առ Թօխաթու նուիրակ Սահակ վարդապետն գրեաց, ի պատասխանի յուսահատական գրոյն, զոր գրեալ էր ի յապրիլի Բ: Որ էր հին գիր, և տակաւին զԿեսարիոյ անցն յիշէր յուսահատութեամբ, և տրտնջէր: Այլ յետ սորին գրոյ թուոյն՝ որ էր յապրիլի Բ, Մատթէոս վարդապետն գրեալ էր զհաշտիլն ընդ միմեանս, և ձեռնամխիլն նորին ի գործն, և սրբազան վեհն ի յապրիլի ԻԲ գրել ետ Մկրտիչ վարդապետին և Երեմիա վարդապետին առ սա զբանս մխիթարութեան. սփոփել, և մոռանալ զանցեալսն. և Մատթէոս վարդապետին ևս զյանդիմանութիւնս ետ գրել նոյն Մկրտիչ և Երեմիա վարդապետացն: Իսկ առ այսց չունելով տեղեկութիւն, յոյժ յուսահատէր: Վասնորոյ այժմ գրեաց նմա սրբազան վեհն զսփոփութիւնս, և մխիթարեաց, պատուիրեաց մոռանալ զանցեալսն, և այլ ոչ ևս յիշել. և լինել միշտ արի և ժիր և ի հարազատութեան որպէս և լեալ է մինչև ցանդ, որոց սակս և զշնորհակալութիւնս գրեաց: Եւ վասն առաջին արարեալ փօլիցային, դեռ ևս տրտնջէր թէ՝ ինձ ղապզ ո՛չ էհաս: Գրեաց թէ՝ ղապզն յառաջ եմք յղեալ ի նոյեմբերի Թ, և յետոյ գրեալ եմք ևս՝ թէ մեզ է հասեալ դրամն, եթէ տակաւին առ քեզ չլինիցի հասեալ այն ղապզն, և կորուսեալ լինիցի, այս թուղթս քեզ ղապզ լիցի վասն այն դրամոյն, լե՛ր միամիտ: Իսկ վասն ի Կարին եղեալ յոյն Եակուբ օղլուն որ գրեալ էր սա յառաջ դրամ առնուլ ի նմանէ և գրել ինքեան, զի ի Կեսարիա տացէ ի նորին տունն, մեք գրեցաք ասէ ի Կարին Մսրլեան մահտեսի Գրիգորին և վէքիլ Հայրապետին առնուլ ի նմանէ զդրամ, նոքա գրեցին յառաջ՝ թէ ոչ տայ: Յետոյ գրեցին թէ՝ Սահակ վարդապետն անդ դրամ է տուեալ ի տուն Եակուբ օղլուն, որ սա աստ տայ: Եւ այլ չիմացաք թէ որպէս եղև, և դու ևս ո՛չ էիր գրեալ. զոր պարտ էիր գրել՝ եթէ տուեալ ես: Ինչ և իցէ, մեզ դրամ ո՛չ է հասեալ ի քէն ասէ մինչև ցարդ, բաց ի յայն դրամոյն՝ զոր յառաջ հասուցեր մեզ ի ձեռն Մուրտիկեանցն: Եւ զնորոգութենէ սեան սրբոյ եկեղեցւոյն, և զպակասութենէ և զբազմութենէ ծախուց սրբոյ Աթոռոյս գրեաց սմա՝ որպէս և պատրիարքին: Եւ ծանոյց՝ թէ ահա փօլիցայ արարի ի վերայ քոյ. (որպէս ասացաւ ի թղթոջ մահտեսի Աղամջանին , զոր և հարկեաց տալ ): Այս Բ թուղթքս ևս առ մահտեսի Աղամջանն յղեցան, հասուցանել նոցա: Եսայի վարդապետի պահարանն ևս առ սա յղեաց, հասուցանել առ նա շուտով ի Զմիւռին:
       Թուղթ ևս ի Կարին առ Մուտիկզատէ Խօջայ Առաքելն, և տիրացու Սիմէօնն գրեաց, ի պատասխանի ի յօգոստոս ամսոյս Ա գրեալ թղթոյն: Որք գրեալ էին զհասանելոյն անդ Պետրոս վարդապետին՝ որ գնաց աստի ի յուլիսի Գ: Զոր սիրով ընկալեալ էր սարասկեարն, և զընծայս սրբազան վեհին և զթուղթն յոյժ սիրով և շնորհակալութեամբ ընկալեալ, զոր և սոքա գրեալ էին. և Պետրոս վարդապետին ևս զազդու իմն բայրուրթու տուեալ և շատ յուսադրեալ՝ առ ի համարձակ վարել զիշխանութիւն առաջնորդութեան: Եւ որ ի յուլիսի գ մեղադրութիւն գրեաց սոցա վասն յամր գիր գրելոյն, և զառ ինքեանս եղեալ ի Պօլսոյ և Հալէպու եկեալ ամանաթսն չյղելոյն աստ, նոքա յղեալ էին ի Բայազիտ, քանզի՝ յառաջագոյն ևս էր գրեալ մեղադրութեամբ, որ ի Բայազիտու ևս աստ հասին: (Որպէս ասացաւ ի թղթոջ Երուսաղեմայ պատրիարքին ): Այլ վասն մեղադրութեացն որք քանիցս գրեցան սոցա, գրէին սոքա զտրտունջ. թէ ոմանք սևագլուխք ծուռ բան հասկացուցանեն քեզ զմէնջ. և դու նեղանաս ի վերայ մեր: Գրեաց թէ՝ ի սևագլխացն մերոց ո՞վ է ձեզ թշնամի, որ զձէնջ վատաբանութիւնս առնիցէ առ մեզ: Ես ձեզ երբեմն զթօհմաթ գրեմ սիրով, մի՞ գուցէ կարծէք թէ այլոց խօսիւք գրեմք. կամ ո՞վ է զձեզ նեղացուցանօղ սևագլուխն, զոր դուք գրէք: Ես զձեզ նոր ո՛չ ճանաչեմ, որ այլոց բանիւ զձէնջ բէքէֆ լինիցին, և կամ զորիշ կարծիս առնիցեմ. այլ որովհետև զգրեալսն մեր զանց առնէք դուք շատ անգամ, և գիր՝ և ամանաթ որ առ ձեզ հասանի՝ շուտ ոչ յղէք, վասն այսորիկ մեք ձեզ թօհմաթ գրեմք , և ո՛չ թէ այլոց, այլ որիշ մարդ ի՞նչ բան ունի, և ի՞նչ կարօղ է, որ ձեզ բանին խառնուի, և ձեզ բան ասէ: Ահա Ստամբօլու և Հալէպու ամանաթքն՝ տարին մօտի որ մեզ գրեալ են, դուք դեռ նոր յղէք. դուք լինիք, չէ՞ք նեղասրտիլ: Գիտեմ, դուք ևս շատ զբաղմունք ունիք, այլ զի՞նչ առնեմք, մեզ ևս պիտոյ է լինում և դուք չէք ուղարկում, ապա ո՞ւմ գրեմք զմեր ցաւն: Իսկ և սոքա զդրամ էին յղեալ ի Բայազիտ ի ձեռն Արապկերցի Սահակին և գրէին սրբազան վեհին թէ՝ ա՛ռ: Եւ սրբազան վեհն երկիցս գրել ետ առ տէր Վահանն՝ առնուլ ի նմանէ: Եւ նա խնդրեալ էր, իսկ Սահակն պատասխանեալ էր թէ՝ ապրանքս պիտի ծախեմ, որ տամ: Վասնորոյ գրեաց իբր մեղադրութեամբ թէ՝ դուք մեզ վերայ շուտով հիսապ դնէք, մեք դեռ փարա չեմք առեալ: Մեղադրեաց ևս թէ Նազարէթն զայն ղապզն է՞ր պիտի յետս յղէր, մեք ձեզ գրեցաք թէ յԱղամջանէն առէք, թող կամ դուք առեալ յայդր բերէիք, և կամ առեալ ի Պօլիս տանէր, և մեղադրութիւն առ այս շատ, որպէս և Նազարէթին: այսպէս բաներ որ գրեմ ասէ, դուք այնպէս կարծէք թէ որիշ մարդոյ խօսիւք գրեմ: Եւ այլ շատ բան առ այս: Զորս և շահել ջանալով՝ գրեաց զսփոփանաց բանս, զի միամտեալք ցաւակցաբար մուղայէթ լինիցին մեր բանիցն: Եւ զղապզն զոր գրեաց առ պատրիարքքն Պօլսոյ՝ տալ սոցա դրամ յարդեանց սրբոյ Աթոռոյս, յղեաց առ սոսա, զի և սոքա առ Նազարէթն յղեալ, առնուցուն ի պատրիարգէն զդրամն: Ղապզ և փօլիցայագիր ևս ի վերայ մահտեսի Աղամջանին գրեալ առ սոսա յղեաց, զի առնուցուն ի նմանէ զվերոյիշեալ դրամն, որ ի յԵսայի վարդապետէն հասեալ էր առ նա: Զոր կամ ինքեանք առեալ ի Կարին բերցեն, և կամ Նազարէթն առեալ ի Պօլիս տարցէ, և մեզ հասուսցէն: Եւ ձեռամբ Կարսեցի Գէորգին դրամ էին յղեալ ի Կարս. երբ մեզ հասցէ ասէ՝ ձեզ գրելոց եմ: Այս յամսոյս ԺԷ ևս յիշեցաւ: Էհարց և վասն Յամթայ Պետրոս վարդապետի տալեացն ո՞րպէս եղև, չգրեցիք մեզ. մեք ձեզ ղապզ յղեցայք այնր աղագաւ, ո՞րպէս եղև, ընդէ՞ր ո՛չ գրէք, նոյնպէս և վասն Արաբկերցի Մարտիրոսի տալեացն էհարց, թէ որպէս եղև՝ թէ տան ասէ ա՛ռ և ծանո՛ մեզ, և թէ ո՛չ, ևս գրեա՛ մեզ շուտով: Եւ վասն մեծ ֆռանկի չառեալ դրամոյն և մահտեսի Գասպար Ամիրայի տուեցելոյն, գրեաց թէ՝ հասեալ են առ Նազարէթն, և դուք ո՛չ գրէք մեզ: Ի Յամթայ նուիրակ Ղազար վարդապետէն ևս է ասէ հասեալ ձեզ դրամ, ի սուրբ Կարապետի աառաջնորդ Յօնան վարդապետէն ևս հասեալ է ձեզ դրամ (որոյ աղագաւ և գրեալ զղապզանման թուղթ առ Յօնան վարդապետն, յղեաց առ սոսա հասուցանել նմա ): Եւ Բ փօլիցագիր ևս յղեցի առ ձեզ ի վերայ պատրիարքին և մահտեսի Աղամջանին: Ուրեմն՝ դուք ևս մեզ շուտով դրամ հասուցէք ի վերայ Կարսայ զի շատ պակասութիւն ունիմք: Ծանոյց զնորոգումն սեան եկեղեցւոյն, և զբազմութիւն ծախուց ներկայիս, և զդրամ խնդրեաց հարկիւ: Թուղթ ևս առ վէքիլ Հայրապետն գրեաց, ի պատասխանի ի յուլիսի ԺԴ գրեալ թղթոյն: Զայն դրամն զոր ի Թօխաթցի Ամլիկէն առեալ էր, հասոյց մեզ, գրեաց զհասանիլն: Եւ ի Խօխաթցի Թօվմա և Գրիգոր անուամբ երկուց արանց դրամ էր առեալ սա, և փօլիցայ արարեալ ի վերայ մահտեսի Աղամջանին: Եւ յայս փօլիցայ դրամոյս զմասն ինչ մեզ էր յղեալ սա, ընդ վերոյ յիշեալ դրամոյն հասոյց մեզ: Մասն ինչ ևս ինքն խարջեալ էր վասն մեր խնդրեալ իրացն: Այդ ևս ասէ ահա էհաս, լեր միամիտ: Իսկ ի դմանէ մնացեալն առ քեզ մնասցէ ասէ, մի՛ յղեր: Եւ մահտեսի Աղամջանին որ վասն այս դրամոյն միամտութիւն գրեաց թէ մեզ էհաս, սմա ևս ծանոյց: Եւ զի գրէր սա թէ՝ Սահակ վարդապետն մեզ գրեալ է դրամ առնուլ ի յԵակուբ օղլուցն, զի ինքն անդ տուեալ է ի տունն նորին. ո՞րպէս արարիք ասէ, առի՞է թէ ոչ: Ահա վատէն ևս անցաւ ասէ. եթէ առեալ էք, յղեցէք կամ ի Բայազիտ առ տէր Վահանն, և կամ ի Կարս առ Գէորգն և Կօշտօ Կարապետն, զի և սոքա մեզ հասուսցեն: Եւ որ այժմ փօլիցայ արար ի վերայ Սահակ վարդապետին ի ձեռն մահտեսի Աղամջանին, սմա ծանոյց: Զոր հանդերձ այլ դրամովք մահտեսի Աղամջանն քեզ է հասուցանելոց ասէ, զի և դու առ մեզ հասուսցես: Թուղթ ևս առ առաջնորդ Պետրոս վարդապետն գրեաց , ի պատասխանի ի յուլիսի Ի գրեալ թղթոյն: Եւ զի սա ևս գրեալ էր զորպէսն երթալոյն առ փաշայն, այլ ո՛չ որպէս Մուրտիկեանքն և Գէորգն: Ուստի գրեաց թէ՝ զոր ինչ վայրի վերոյ որպիսութիւնս գրեալ էիր, փոքր ի շատէ ծանեաք, և զլիապէսն ի թղթոյ այլոց գիտեցեալ միամտեցաք, և իմացաք որ՝ զընծայսն մեր սիրով ընկալեալ է սարասկեարն և զբույրուլթու տուեալ և այսպէս ի կողմանէ քումմէ անհոգացաք ասէ: Եւ հարկեաց գրել զմեզապատշաճ տեղեկութիւնս, և զգիրն պակաս չառնել: Եւ վասն սուրբ Կարապետի վէքիլ չիք Մովսէսի լրբութեանն, և ուխտաւորաց անցիցն, որք ասացաք ի յուլիսի Գ ի թղթոջ պատրիարքին, գրեաց այժմ զկոնդակ մի ի Կարին, և բանադրեաց զչիք Մովսէսն, և պատուիրեաց սմա արտաքսել զնա յեկեղեցւոյն, և որոշել ի ժողովրդենէ: Յետոյ այլ ինչ պատճառաւ ի մէջ անկեալ, այլ ո՛չ յղեաց զկոնդակս. այլ գրեաց սմա, և ծանոյց զայժմ զյղելն: Թուղթ ևս առ նուիրակ Մեսրօպ վարդապետն գրեաց: Սուղ ինչ մեղադրութիւն, որ զթուղթ ո՛չ գրէր. մանաւանդ՝ որ ընդ կարսեցի Գէորգին չէր գրեալ զթուղթ, և պատուէր՝ զգիրն անպակաս առնել: Եւ զվերոյգրեալ բանն, այսինքն՝ զգրելն ի Կարին այժմ զկոնդակ, և զՄովսէսն բանադրելն, և յետոյ այլ չյղելն զկոնդակն պատճառաւ ինչ այժմ, սմա ծանոյց: Ի կարս առ պարոն Գէորգն գրեաց, ի պատասխանի յօգոստոս ամսոյս ԺԲ գրեալ թղթոյն: Շնորհակալութիւն գրելոյն լիապէս զորպիսութիւնսն Կարնոյ՝ որ սարասկեարն զընծայսն մեր սիրով ընկալեալ՝ յոյժ շնորհակալեալ էր սրբազան վեհէն , և զՊետրոս վարդապետն սիրով ընկալեալ: Եւ վասն Մուրտիկեանց փոքր ինչ խոժոռելոյն՝ (որ ի թղթոջ նոցին ասացաւ ) սա իրիջայ գրէր, և զհարազատութիւնս նոցա գովէր, գրեաց թէ՝ ես լաւապէս գիտեմ զհարազատութիւնս նոցա, սակայն վասն ծուլութեանցն երբեմն զսիրախառն թօհմաթս գրեմ, առ ի յարիանալ: Գրեա՛ ասէ՝ զի միամիտ լիցին և մի յայլ և յայլ կարծիս անկցին: Եւ զի զորդի Իբրահիմ Աֆանդուն զՂափուջիբաշի Նօման Աղայն կոչեալ էին ի մեծն Պօլիս ընդ ամենայն Ղափուճոց՝ որք յայս կողմունքս էին, զի կամէին նորել զմարտն որ ընդ Ռուսաց, որոյ աղագաւ յոյժ տրտմութիւն ունէր Իբրահիմ Աֆանտին, որոյ սակս և սրբազան վեհին եղև տրտմութիւն: Եւ զչիք Մովսէսն բանադրելն, և զկոնդակ գրելն ի Կարին, և այլ չյղելն , սմա ևս ծանոյց: Եւ որպէս ի վերն ի թղթոջ Մուրտիկեանց Առաքելին ասացաւ, դրամ էր բերեալ սա ի նոցանէ առ ի հասուցանել մեզ: Ուստի՝ զդահբաշի Թօմասն, և զայլ թուանկչիս յղեցաք ի Ղօշավանք, զի Կարապեռ վարդապետն կամ զայլ հաւատարիմ մարդ յղեալ բերել տացէ անդ, զի անտի ևս մեր տղայքն բերցեն, որպէս զի՝ զձայն ինչ մի՛ հանցեն ի վեր, կամ զմի ոմն ի մեր տղայոցն յղեսցէ ի Կարս, առ ի բերել զայն: Զայս այսպէս ծանոյց Գէորգին, և առ Կարապետ վարդապետն ևս գրել ետ Մկրտիչ վարդապետին: Որում և ետ հարցանել վասն փայտից Մօլլաղարային, թէ տակաւին առ մեզ ո՛չ հասին այն փայտքն, և ոչ զձայն ինչ լուաք, որպէս եղև : Եւ վասն Կարսայ փաշային լսէաք թէ՝ մանզուլ է, էհարց զորպէսն: Այլ և՝ կամէր սրբազան վեհն առ Իբրահիմ Աֆանդին զթուղթ գրել այժմ, այլ զի տկար էր Միրզայն, չգրեցաւ: Ուստի՝ ծանոյց զայս Գէորգին, զի այսպէս ծանուսցէ Աֆանտուն: Եւ յետ քանի մի աւուրց գրել խոստացաւ: Առաքելին ևս ասաց ծանուցանել զայս, զի նա ևս ասասցէ Աֆանտուն: Զի դեռ ի Կարին էր Աֆանտին: Ելին դահբաշի Թօմասն և թուանկչիքն որք ընդ նմա յամսոյս ԻԶ: