Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի վեցն ամսոյն որ գրեցին ի Կարս բրինձ առնօղքն Կարսայ փաշային, զի զբեռնակիրս յղեսցեն ի տանիլ զբրինձ, եկին այժմ բազմութիւնք ուղտուց և ջորւոց, և զտախտակսն մեր ևս զորս յայնժամ գրեցին բերել՝ բերին և ի սուրբ Աթոռս հասուցին : Ուստի և սրբազան վեհն շնորհակալեալ զբերողացն, խիլայս զգեցոյց՝ սարվան բաշուն, ղաթրջի բաշուն, նաև խարմանտար բաշի յոյն Ենաքուն, և Քեաֆալ օղլի Միլիտօնին: Իւրաքանչիւրոցն Ա Ա բինիշ: Եւ զթուղթ գրեաց առ փաշայն Կարսայ վասն այսր , ի պատասխանի թղթոյն զոր յառաջ գրեալ էր վասն այսր: Ծանուցանելով զկատարումն հրամանին: Եւ զյղելն բրնձին: Եւ ընծայ յղեաց սմա՝ ԼԶ հոխայ զայսի չիր, ԺԶ հոխայ հնդկաց բրինձ, Է հատ մոմ, և գիւլապ: Թուղթ ևս առ փաշայի Քեահիայն գրեաց, ծանուցանելով զորքանն բրնձին զոր առին, որ էր՝ ԳՌ թիլանի հասարակ բրինձ, ԲՃՃ թիլանի ևս յատուկ բրինձ վասն փաշային ուտելոյ: Իսկ որ յամսոյս Զ գրեաց սմա վասն զահֆային, թէ այս է գինն, եթէ կամիս՝ առնուլ տացուք, նա այժմ գրեալ էր թէ մի՛ առնուր տար, սակայն նախ քան զգալն թղթոյն, խարմանդարբաշին և Քեաֆալ օղլին առեալ էին յԵրևան նոյն գնովն՝ զոր գրեաց յայնժամ, վասնորոյ՝ այժմ ժանոյց սմա : Եւ այլ բանք սիրոյ սմա և փաշային: Եւ սմա ևս ընծայ յղեաց ԺԲ հոխայ չիր՝ և գիւլապ: Գրեաց ևս այժմ ըզթուղթ օրհնութեան և շնորհակալութեան ի վերայ Կարսայ քաղաքին, որք զմիոյ տարւոյ գանձանակի արդիւնքն՝ որ է՛ր յանցեալ տարւոյ մարտէն մինչև ցսոյն տարւոյս մարտն, ձեռամբ իւրեանց գանձապետ մահտեսի Եղիային յանձնեալ էին Գէորգին, որ էհաս ի սուրբ Աթոռս: Գանձապետի ևս յատուկ պատուէր ի թղթոջն, արիանալ ի գործն: Թուղթ ևս ի վերայ գանձապետ մահտեսի Եղիային գրեաց. նախ շնորհակալութիւն վասն գանձանակին հանդերձ պատուիրմամբ, ծանուցանելով և զգրելն զթուղթ օրհնութեան առ քաղաքացիսն վասն այնր: Նաև՝ մխիթարութիւն վասն մահուան մօրն, և շնորհակալութիւն ևս՝ որ վասն նորա հոգեբաժին էր յղեալ և ժամուց ) զոր ևս տուեալ էր Գէորգին: Եւ զայս Բ թուղթս առ Գէորգն գրեաց, զի զթուղթ գանձանակին տացէ ինքեան, և զհասարակ թուղթն ևս յեկեղեցւոջն ընթեռնուլ տացէ: եւ սա ևս էր գրեալ զառ ինքն հասանիլն դրամոց գանձանակին և գանձապետին, որ առ ինքն մնայր՝ և ծախէր և հարկաւոր պէտս սրբոյ Աթոռոյս, որոյ հաշիւն յայլուր է: Եւ թղթաշէն Մուսի Բէյսօն Յովսէփն որ գնաց ի յունվարի ԻԹ, եդեալ ընդ թաթարի յղեալ էր՝ ի մեծն Պօլիս, տալիս թաթարին զվարձս ԱՃԺԵ ղուռուշ: Բայց զի փոքր ինչ աւելի էր այս դրամս, զի առաջին գնացօղ փոքր թղթածինին աղագաւ Ձ ղուռուշ էին տուեալ, այն էր պատճառն, զի փաշայն զպատրի մի բերեալ էր անդ զԱխալցխայու վասն բժշկութեան, նա եկեալ առ թղթաշէնն խօսեցեալ էին ընդ միմեանս, և նա սկսեալ էր զնենգութիւն սրտին որ առ մեզ՝ յայտնել պատրուն, և զվատաբանութիւնս առնել զմէնջ: Որ և վասն նենգութեան և վնասակամութեան որ առ մեզ՝ ասացեալ ի ձեռն պատրուն տանօղ թաթարին թէ՝ սակաւ դրամոյ մի՛ հաճիր, ո՛րքան կարես ա՛ռ ի սոցունց՝ և տա՛ր զիս, զի այսքան դրամ առեալ են նոքա վասն շինութեան թղթատանն, թո՛ղ Ա քէսայ քեզ տան որ զիս տանիս: Զոր իմացեալ Գէորգին, թէպէտ զպատրին ի նմանէ հեռացուցեալ էր ի բաց, սակայն, թաթարն զոտն ի վեր ունելով՝ հասուցեալ էր մինչ ի ԱՃԺԵ ղուռուշն, և զայն ևս ի Պօլիս առնուլն չհաճեցեալ, անդէն ի Կարս առեալ էր, և տարեալ զֆռանկն: Զորս այժմ ծանուցեալ էր Գէորգն սրբազան վեհին, և սրբազան վեհն գրեաց նմա զշնորհակալութիւն և օրհնութիւն: Էհարց և զորպիսութիւնս Իբրահիմ Աֆանտուն՝ և Կարապետ վարդապետին որ յԱխալցխայ էր: Զփաշայի և քեահիայի թուղթսն ուրոյն և զսորին պահարանն ուրոյն, տուաք մեր թուանկչի: Յարութիւնին, տանիլ տալ իւրաքանչիւրոցն Որ ընդ փաշայի ուղտուց և ջորւոցն ել և գնաց ի Կարս ի Փետրվար ԻԱ: