Զպատասխանի 
  
   թղթոցն 
  
   Հաշտարխանու 
  
   նուիրակ 
  
   և 
  
   Առաջնորդ 
  
   Յովսէփ 
  
   վարդապետին, 
  
   այժմ 
  
   գրեալ 
  
   յղեաց 
  
   սրբազան 
  
   վեհն 
  
   առ 
  
   նա: 
  
   Զի 
  
   ի 
  
   Մօզտօքու 
  
   դարձեալ 
  
   ի 
  
   Ղզլար, 
  
   Բ 
  
   թուղթ 
  
   էր 
  
   գրեալ 
  
   առ 
  
   սրբազան 
  
   վեհն, 
  
   մինն 
  
   ի 
  
   յունվարի 
  
   ԺԲ, 
  
   ի 
  
   ձեռն 
  
   Թիֆլիզեցի 
  
   մեր 
  
   ճորտ 
  
   Յարութիւն 
  
   տղայի 
  
   միոյ՝ 
  
   որ 
  
   յառաջ 
  
   աստ 
  
   ի 
  
   Դպրատանն 
  
   էր, 
  
   և 
  
   Յուսիկ 
  
   կոչիւր: 
  
   Եւ 
  
   զերկրորդն 
  
   ի 
  
   Ղզլարու 
  
   դարձեալ, 
  
   ի 
  
   մարտի 
  
   Ե, 
  
   ընդ 
  
   իւր 
  
   եղբայր 
  
   Մովսէսին: 
  
   Եւ 
  
   յերկոսեանսն 
  
   ևս 
  
   խնդրէր 
  
   զթուղթս: 
  
   Որք 
  
   են 
  
   թուղթ 
  
   առ 
  
   Ղզլարու 
  
   նոր 
  
   կամէնդատ 
  
   և 
  
   պօլկովնիկ 
  
   Իւան 
  
   Պետրովիչ 
  
   ոմն, 
  
   որ 
  
   էր 
  
   ի 
  
   մեր 
  
   ազգէ, 
  
   և 
  
   Ղափանցի: 
  
   Որ 
  
   յետ 
  
   վախճանման 
  
   հօրն՝ 
  
   որ 
  
   լեալ 
  
   էր 
  
   պօ՛տ 
  
   պօլկովնիկ, 
  
   գնացեալ 
  
   էր 
  
   ընդ 
  
   եղբարց 
  
   իւրոց 
  
   ի 
  
   դուռն 
  
   կայսեր: 
  
   Եւ 
  
   անտի 
  
   ընդ 
  
   զօրացն 
  
   գնացեալ 
  
   ի 
  
   մեծ 
  
   մարտն, 
  
   որ 
  
   ընդ 
  
   օսմանցիս, 
  
   զմեծ 
  
   և 
  
   երևելի 
  
   քաջութիւնս 
  
   էր 
  
   ցուցեալ: 
  
   Զորոյ 
  
   զքաջութիւնն 
  
   գովաբանեալ 
  
   մեծի 
  
   Զօրապետի 
  
   առաջի 
  
   կայսեր, 
  
   մեծարեալ 
  
   էր 
  
   զնա 
  
   կայսրն, 
  
   տալով 
  
   զպօլկովնիկութիւն, 
  
   և 
  
   զկամէնդատութիւնն 
  
   Ղզլարու: 
  
   Ուստի՝ 
  
   շնորհաւորութիւն 
  
   գրեաց 
  
   նմա 
  
   սրբազան 
  
   վեհն, 
  
   որ 
  
   դեռ 
  
   նո՛ր 
  
   էր 
  
   գալոց 
  
   անդ, 
  
   և 
  
   էր 
  
   փեսայ 
  
   Ներսէս 
  
   աղային: 
  
   Եւ 
  
   գրեաց 
  
   զի 
  
   խնամս 
  
   ունիցի 
  
   ի 
  
   վերայ 
  
   համազգեաց 
  
   իւրոց, 
  
   և 
  
   զսէր 
  
   առ 
  
   սուրբ 
  
   Աթոռս 
  
   և 
  
   առ 
  
   մեզ: 
 
       
  
   Թուղթ 
  
   ևս 
  
   ի 
  
   Ղզլար , 
  
   առ 
  
   Զաքարիա 
  
   Պաւլիչն, 
  
   որ 
  
   է՛ր 
  
   մայեօռ 
  
   և 
  
   զօրապետ 
  
   Ղզլարու, 
  
   և 
  
   մերազգ: 
  
   Օրհնութիւն 
  
   և 
  
   շնորհակալութիւն 
  
   վասն 
  
   սիրոյն 
  
   որ 
  
   առ 
  
   սուրբ 
  
   Աթոռս 
  
   և 
  
   առ 
  
   մեզ: 
  
   Թուղթ 
  
   ևս 
  
   ի 
  
   Ղզլար՝ 
  
   առ 
  
   Անդրէի 
  
   Միխայէլիչն, 
  
   որ 
  
   էր 
  
   Ռուս, 
  
   և 
  
   պատուովն 
  
   կապիտան 
  
   կայսերական, 
  
   և 
  
   զինուոր, 
  
   և 
  
   գլուխ 
  
   մաքսապետացն 
  
   Ղզլարու: 
  
   Շնորհակալութիւն 
  
   վասն 
  
   սիրոյն, 
  
   զոր 
  
   ունէր 
  
   առ 
  
   ազգս 
  
   մեր, 
  
   և 
  
   առ 
  
   սուրբ 
  
   Աթոռս, 
  
   և 
  
   առ 
  
   մեզ, 
  
   և 
  
   առ 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն: 
 
       
  
   Թուղթ 
  
   առ 
  
   Մակար 
  
   Վասիլիչն , 
  
   որ 
  
   է՛ր 
  
   որդի 
  
   Ներսէս 
  
   աղային, 
  
   և 
  
   ընկեր 
  
   մաքսապետութեան 
  
   վերոյգրեալ 
  
   մաքսապետին, 
  
   նոյնպէս 
  
   օրհնութիւն 
  
   և 
  
   շնորհակալութիւն: 
  
   Եւ 
  
   սոցա 
  
   ամենեցուն 
  
   յորդորումն, 
  
   զի 
  
   մնասցեն 
  
   ի 
  
   նոյն 
  
   սէր: 
  
   Եւ 
  
   սմա 
  
   յատուկ 
  
   շնորհակալութիւն 
  
   ևս, 
  
   որ 
  
   սեղանի 
  
   գոգնոցին 
  
   և 
  
   մեծ 
  
   վարագուրացուին 
  
   լաւ 
  
   օգնութիւն 
  
   էր 
  
   արարեալ՝ 
  
   զորս 
  
   հոգայր 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն: 
  
   Սոցա 
  
   երեցունց 
  
   օրինակն 
  
   ի 
  
   բոլորագրահամար 
  
   տետրոջն 
  
   է, 
  
   յերեսն 
  
   ՉՀԶ, 
  
   ՉՀԷ: 
  
   Թուղթք 
  
   ևս 
  
   առ 
  
   Գ 
  
   իշխանս՝ 
  
   որք 
  
   ի 
  
   Ղզլար, 
  
   այսինքն՝ 
  
   առ 
  
   պարոն 
  
   Գեօրկինն, 
  
   պարոն 
  
   Եղիայն, 
  
   և 
  
   պարոն 
  
   Յոհանջանն, 
  
   նոյնպէս 
  
   շնորհակալութիւն 
  
   վասն 
  
   հարազատութեանցն 
  
   և 
  
   սիրոյն, 
  
   և 
  
   յատուկ 
  
   շնորհակալութիւն, 
  
   որք 
  
   դրամս 
  
   էին 
  
   տուեալ 
  
   ի 
  
   յօգնութիւն 
  
   գոգնոցին 
  
   (Բ) 
  
   (Բ) 
  
   (կս 
  
   ) 
  
   ի 
  
   մասնակցիլ 
  
   նմին: 
  
   Թուղթ 
  
   առ 
  
   պարոն 
  
   Գեօրգինն 
  
   Էստատեան, 
  
   որ 
  
   յայսմ 
  
   ամի 
  
   էր 
  
   երիցփոխան 
  
   ի 
  
   Ղզլար. 
  
   նոյնպէս 
  
   շնորհակալութիւն 
  
   վասն 
  
   սիրոյն 
  
   և 
  
   հարազատութեանցն, 
  
   որ 
  
   իւր 
  
   ձեռօք 
  
   ողջոյն 
  
   էր 
  
   գրեալ 
  
   սրբազան 
  
   վեհին 
  
   ի 
  
   Յովսէփ 
  
   պետի 
  
   թղթոջն 
  
   վրացերէն: 
  
   Թուղթ 
  
   ևս 
  
   առ 
  
   Յովհաննէսն 
  
   և 
  
   Մնացականն, 
  
   որք 
  
   վասն 
  
   հոգւոյ 
  
   հօրն 
  
   իւրեանց 
  
   նոր 
  
   վախճանեալ 
  
   Աբրահամին 
  
   ոսկերչի 
  
   զմէկ 
  
   արծաթեայ 
  
   սկիհ 
  
   էին 
  
   տուեալ 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս: 
  
   Օրհնութիւն: 
  
   Թուղթ 
  
   ևս 
  
   առ 
  
   Չիպուխլուեցի 
  
   Յարութիւնի 
  
   որդի 
  
   Կարապետն, 
  
   որ 
  
   ի 
  
   մասնակցութիւն 
  
   սրբոյ 
  
   եկեղեցւոյս 
  
   մերոյ 
  
   սեանց 
  
   նորոգմանն, 
  
   դրամ 
  
   էր 
  
   տուեալ: 
  
   (Բ 
  
   ) 
  
   օրհնութիւն 
  
   և 
  
   շնորհակալութիւն: 
  
   Թուղթ 
  
   առ 
  
   Ահարցի 
  
   և 
  
   ի 
  
   Ղզլար 
  
   հանգուցեալ 
  
   զարկեար 
  
   Մինասի 
  
   կին 
  
   Արզուն 
  
   գրեցաւ, 
  
   վասն 
  
   Ա 
  
   ձեռք 
  
   տանն, 
  
   զոր 
  
   այրն 
  
   իւր 
  
   ի 
  
   ժամ 
  
   վախճանին 
  
   կտակեալ 
  
   էր 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս, 
  
   այնու 
  
   պայմանաւ, 
  
   զի 
  
   որքան 
  
   իւր 
  
   կին 
  
   Ներսէսի 
  
   դուստր 
  
   Արզուն 
  
   կենդանի 
  
   է՝ 
  
   նստցի 
  
   ի 
  
   նմա, 
  
   և 
  
   յետ 
  
   մահուան 
  
   կնոջն 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս 
  
   լիցի: 
  
   Եւ 
  
   այսր 
  
   աղագաւ 
  
   կինն 
  
   Ա 
  
   գիր 
  
   էր 
  
   տուեալ 
  
   ի 
  
   բերանոյն, 
  
   հաստատելով 
  
   զկտակ 
  
   առն, 
  
   և 
  
   ինքն 
  
   ևս 
  
   զնոյն 
  
   խոստանալով, 
  
   զի 
  
   յետ 
  
   իւր 
  
   մահուանն 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս 
  
   լիցի: 
  
   Զի 
  
   որպէս 
  
   իմ 
  
   այր 
  
   Մինասն 
  
   տուեալ 
  
   է 
  
   ասէ 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյն, 
  
   ես 
  
   նորին 
  
   կենակից 
  
   Արզուս 
  
   ևս 
  
   ետու: 
  
   Ուստի՝ 
  
   յետ 
  
   մահուան 
  
   իմոյ. 
  
   մի՛ 
  
   ոք 
  
   ի 
  
   յընտանեաց 
  
   կամ 
  
   յօտարաց 
  
   դաւի 
  
   արասցէ 
  
   այս 
  
   տանս, 
  
   զի 
  
   մեզ 
  
   անյիշատակս 
  
   յիշատակ 
  
   լիցի 
  
   ի 
  
   դուռն 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյն 
  
   Էջմիածնի: 
  
   Տան 
  
   կողմունքն 
  
   ևս 
  
   էին 
  
   գրեալ, 
  
   որք 
  
   էին, 
  
   հիւսիսակողմն՝ 
  
   Փանոսի 
  
   տունն, 
  
   հարաւակողմն՝ 
  
   քուչայ. 
  
   Արևելից 
  
   կողմն 
  
   Բէկլարի 
  
   տունն, 
  
   և 
  
   Արևմտից 
  
   կողմն 
  
   Սողոմօնի 
  
   տունն: 
  
   Եւ 
  
   բազումք 
  
   զթուղթն 
  
   ձեռագրեալ՝ 
  
   Բ 
  
   օրինակ 
  
   էին 
  
   արարեալ, 
  
   զմինն 
  
   աստ 
  
   էին 
  
   յղեալ 
  
   որպէս 
  
   ասացաւ 
  
   ի 
  
   վերն, 
  
   և 
  
   զմինն 
  
   անդ 
  
   առ 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս 
  
   գործակալսն 
  
   թողեալ, 
  
   զի 
  
   ըստ 
  
   ժամանակին 
  
   այնու 
  
   տիրեսցեն 
  
   տանն: 
  
   Ուստի՝ 
  
   գրեաց 
  
   սրբազան 
  
   վեհն 
  
   օրհնութիւն 
  
   և 
  
   շնորհակալութիւն 
  
   առ 
  
   կինն, 
  
   և 
  
   պատուէր՝ 
  
   զի 
  
   հաստատուն 
  
   պահեսցէ 
  
   զխոստումն 
  
   առն 
  
   իւրոյ 
  
   զարկար 
  
   Մինասին, 
  
   և 
  
   իւր, 
  
   զի 
  
   յիշատակ 
  
   լիցի 
  
   ինքեանց 
  
   միշտ: 
  
   Թուղթ 
  
   ևս 
  
   առ 
  
   Ղզլարցի 
  
   Պօղոսի 
  
   որդի 
  
   հանգուցեալ 
  
   Իսախանի 
  
   կին 
  
   Մարիամն, 
  
   վասն 
  
   կտակի 
  
   առն 
  
   իւրոյ, 
  
   որ 
  
   ի 
  
   ժամ 
  
   վախճանին՝ 
  
   զտունն 
  
   իւր 
  
   և 
  
   զայգին 
  
   կտակեալ 
  
   էր 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս: 
  
   Այսու 
  
   պայմանաւ, 
  
   զի 
  
   որքան 
  
   կինն 
  
   կենդանի 
  
   է 
  
   նստցի 
  
   ի 
  
   տանն, 
  
   և 
  
   զտունն 
  
   և 
  
   զայգին 
  
   վայելեսցէ, 
  
   և 
  
   յետ 
  
   մահուան 
  
   կնոջն 
  
   սրբոյ 
  
   Աթոռոկս 
  
   լիցի: 
  
   Իսկ 
  
   եթէ 
  
   կինն 
  
   առն 
  
   երթիցէ, 
  
   ապա 
  
   բոլոր 
  
   տունն 
  
   և 
  
   այգւոյ 
  
   կէսն 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս 
  
   լիցի, 
  
   և 
  
   այգին 
  
   կնոջն 
  
   լիցի: 
  
   Զայս 
  
   միջնորդութեամբ 
  
   և 
  
   ձեռամբ 
  
   իւր 
  
   խոստովանահայր 
  
   տէր 
  
   Մարգարին 
  
   էր 
  
   կտակեալ, 
  
   որոյ 
  
   կտակագրի 
  
   օրինակն 
  
   յղեալ 
  
   էին 
  
   աստ, 
  
   զոր 
  
   և 
  
   ձեռագրեալ 
  
   էին 
  
   գիտակքն. 
  
   իսկ 
  
   զիսկն 
  
   տուեալ 
  
   էր 
  
   անդ 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն 
  
   գործակալացն 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս, 
  
   զի 
  
   առ 
  
   ինքեանս 
  
   պահեալ՝ 
  
   ըստ 
  
   ժամանակին 
  
   տիրեսցեն 
  
   տանն 
  
   և 
  
   այգւոյն: 
  
   Իսկ 
  
   զի 
  
   կինն 
  
   փոքր 
  
   ինչ 
  
   դժկամակ 
  
   լեալ՝ 
  
   կամեցեալ 
  
   էր 
  
   տալ 
  
   զտունն 
  
   ընտանեաց 
  
   իւրոց, 
  
   ուստի՝ 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն 
  
   գրէր 
  
   յորդորումն 
  
   գրել 
  
   նմա 
  
   զի 
  
   հաստատուն 
  
   պահեսցէ 
  
   զկտակ 
  
   առն 
  
   զի 
  
   ինքեանց 
  
   յիշատակ 
  
   լիցի: 
  
   Զոր 
  
   և 
  
   սրբազան 
  
   վեհն 
  
   գրեաց 
  
   յոյժ 
  
   յորդորմամբ: 
 
       
  
   Թուղթք 
  
   ևս 
  
   առ 
  
   գործակալսն 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս՝ 
  
   պարոն 
  
   Դանիէլն, 
  
   և 
  
   պարոն 
  
   Նուրիջանն, 
  
   որք 
  
   աշխատեալ 
  
   էին 
  
   ի 
  
   վերայ 
  
   վերոյ 
  
   գրեցեալ 
  
   երկուց 
  
   վախուպիցն, 
  
   և 
  
   էին 
  
   յոյժ, 
  
   հարազատք 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս, 
  
   և 
  
   Յովսէփ 
  
   վարդապետին 
  
   ձեռնտուք 
  
   անդէն 
  
   ի 
  
   Ղզլար: 
  
   Վասնորոյ՝ 
  
   յոյժ 
  
   օրհնութիւն 
  
   և 
  
   շնորհակալութիւն 
  
   գրեցաւ 
  
   երկուցն 
  
   ևս, 
  
   և 
  
   պատուէր 
  
   ի 
  
   նոյնն 
  
   մնալ, 
  
   և 
  
   ամենայն 
  
   արդեանց 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս, 
  
   և 
  
   վախուպիցն 
  
   և 
  
   յիշատակացն՝ 
  
   հարազատօրէն 
  
   մուղայէթ 
  
   լինիլ: 
  
   Եւ 
  
   Դանիէլին 
  
   յատուկ 
  
   շնորհակալութիւն 
  
   ևս, 
  
   որ 
  
   ընդ 
  
   իշխանաց 
  
   քաղաքին 
  
   կատարելով 
  
   զհրաման 
  
   սրբազան 
  
   վեհին, 
  
   զհօրեղբօր 
  
   որդի 
  
   սրբազան 
  
   վեհին 
  
   ազատ 
  
   էին 
  
   արարեալ 
  
   յամենայն 
  
   արքունական 
  
   հարկաց: 
  
   Թուղթ 
  
   ևս 
  
   օրհնութեան 
  
   և 
  
   շնորհակալութեան 
  
   առ 
  
   Ղզլարու 
  
   իշխանսն 
  
   գրեցաւ, 
  
   և 
  
   պատասխանի 
  
   իւրեանց 
  
   թղթոյն: 
  
   Որք 
  
   որպէս 
  
   ասացաւ 
  
   ի 
  
   վերդ, 
  
   զհօրեղբօր 
  
   որդի 
  
   սրբազան 
  
   վեհին 
  
   զԷլիազն 
  
   ազատ 
  
   արարեալ 
  
   յամենայն 
  
   հարկաց՝ 
  
   գրեալ 
  
   էին 
  
   սրբազան 
  
   վեհին: 
  
   Նաև 
  
   շնորհակալութիւն 
  
   դարձեալ 
  
   և 
  
   օրհնութիւն 
  
   վասն 
  
   առ 
  
   սուրբ 
  
   Աթոռոյս 
  
   հարազատութեանց 
  
   և 
  
   սիրոյն, 
  
   և 
  
   պատուէր 
  
   ի 
  
   նոյնն 
  
   մնալ: 
  
   Եւ 
  
   վասն 
  
   Էլիազին, 
  
   զի 
  
   որպէս 
  
   արարեալ 
  
   են 
  
   նմա 
  
   խնամս, 
  
   նոյնպէս 
  
   ի 
  
   խնամ 
  
   ունիցին 
  
   միշտ: 
  
   Թուղթ 
  
   ի 
  
   Հաշտարխան 
  
   առ 
  
   Շամախեցի 
  
   սարգիս 
  
   աղայն, 
  
   ո՛չ 
  
   այլ 
  
   ինչ 
  
   այլ 
  
   միայն 
  
   սէր՝ 
  
   և 
  
   օրհնութիւն 
  
   վասն 
  
   հարազատութեանցն 
  
   և 
  
   մխիթարութիւն 
  
   ևս, 
  
   զի 
  
   կոտր 
  
   էր 
  
   անկեալ: 
 
       
  
   Թուղթ 
  
   ևս 
  
   ի 
  
   Մոսկոս՝ 
  
   առ 
  
   Եղիազար 
  
   աղայն, 
  
   որ 
  
   ըստ 
  
   խոստմանն 
  
   իւրոյ՝ 
  
   որ 
  
   ասացաւ 
  
   ի 
  
   ՌՄԻԵ 
  
   և 
  
   յապրիլի 
  
   ԺԹ, 
  
   թափեցուցեալ 
  
   վասն 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյս 
  
   զմէկ 
  
   ջուխտ 
  
   մեծ 
  
   և 
  
   ազնիւ 
  
   զանկակ, 
  
   յղեալ 
  
   էր 
  
   ի 
  
   Հաշտարխան, 
  
   զի 
  
   անտի 
  
   նաւու 
  
   յղեսցեն 
  
   ի 
  
   Բաքու՝ 
  
   և 
  
   բերցի 
  
   աստ: 
  
   Որում 
  
   օրհնութիւն 
  
   և 
  
   շնորհակալութիւն 
  
   յոյժ 
  
   յոլով: 
  
   Նաև՝ 
  
   մեծ 
  
   վարագոյրն 
  
   զոր 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն 
  
   կարել 
  
   տայր 
  
   ի 
  
   Ղզլար՝ 
  
   որ 
  
   ի 
  
   վերն 
  
   յիշեցաւ, 
  
   կամեցեալ 
  
   էլ 
  
   սա 
  
   իւրեան 
  
   ևս 
  
   առնել 
  
   յիշատակ 
  
   տալով 
  
   և 
  
   ինքն 
  
   զդրամս, 
  
   ի 
  
   գինս 
  
   նորին, 
  
   առ 
  
   ի 
  
   մասնակցիլ 
  
   նմին. 
  
   (Է) 
  
   այսր 
  
   աղագաւ 
  
   ևս 
  
   գրեաց 
  
   զշնորհակալութիւն: 
  
   Նաև 
  
   վասն 
  
   սիրոյն 
  
   և 
  
   հարազատութեացն 
  
   որ 
  
   առ 
  
   սուրբ 
  
   Աթոռս 
  
   և 
  
   առ 
  
   ինքն, 
  
   և 
  
   լաւութեացն՝ 
  
   որ 
  
   առ 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն : 
  
   Եւ 
  
   խնդիր՝ 
  
   մնալ 
  
   ի 
  
   նոյնս 
  
   միշտ: 
  
   Որդւոցն 
  
   իւրոց՝ 
  
   Յովհաննէս՝ 
  
   Մինաս 
  
   և 
  
   Յովակիմ 
  
   աղայիցն, 
  
   ողջոյն: 
  
   Օրինակն 
  
   ի 
  
   բոլորագրահամար 
  
   տետրոջն 
  
   է, 
  
   յերեսն 
  
   ՉՀԸ, 
  
   ՉՀԹ , 
  
   ՉՃ: 
 
       
  
   Թուղթ 
  
   ևս 
  
   առ 
  
   ինքն 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն, 
  
   ի 
  
   պատասխանի 
  
   երկուց 
  
   թղթոցն , 
  
   որք 
  
   ի 
  
   վերն 
  
   յիշեցան 
  
   իսկզբան 
  
   բանիս: 
  
   Առ 
  
   որ 
  
   հասեալ 
  
   էր 
  
   այն 
  
   թուղթըն 
  
   սրբազան 
  
   վեհին, 
  
   որ 
  
   գրեցաւ 
  
   առ 
  
   նա 
  
   ի 
  
   յունվարի 
  
   Դ, 
  
   համառօտ: 
  
   Զոր 
  
   յիշէր 
  
   ի 
  
   յետին 
  
   թղթոջն, 
  
   որ 
  
   ի 
  
   մարտի 
  
   Ե 
  
   էր 
  
   գրեցեալ: 
  
   Եւ 
  
   զայս 
  
   գրէր 
  
   նախ, 
  
   թէ 
  
   մեր 
  
   Եսային 
  
   դարձեալ 
  
   ի 
  
   Պետրպօլքու 
  
   ի 
  
   Մոսկով, 
  
   գրէ 
  
   թէ՝ 
  
   զքեզ 
  
   բերելոց 
  
   են 
  
   ի 
  
   մայիս 
  
   ամսեանն 
  
   ի 
  
   Պետրբօրք՝ 
  
   իւրեանց 
  
   ծախուքն, 
  
   զի 
  
   օծանիցես 
  
   զեկեղեցին: 
  
   Ուստի 
  
   ասէ 
  
   թէ՝ 
  
   մինչև 
  
   ցարդ 
  
   չես 
  
   յղեալ 
  
   յայսկոյսն 
  
   զնոր 
  
   նուիրակ, 
  
   այլ 
  
   մի՛ 
  
   յղել, 
  
   մինչև 
  
   տեսից 
  
   թէ 
  
   ե՛րբ 
  
   տանին 
  
   զմեզ, 
  
   և 
  
   կամ 
  
   տանին 
  
   թէ 
  
   ո՛չ: 
  
   Եւ 
  
   երբ 
  
   և 
  
   գրեցից, 
  
   յայնժամ 
  
   յղեա՛ 
  
   զնոր 
  
   նուիրակն, 
  
   զի 
  
   ես 
  
   եկից: 
  
   Գրեաց 
  
   թէ՝ 
  
   բարի 
  
   է, 
  
   եթէ 
  
   տանելոյ 
  
   են 
  
   զքեզ՝ 
  
   կամ 
  
   տարեալ 
  
   իսկ 
  
   են, 
  
   մեզ 
  
   գրեալ 
  
   ծանո՛: 
  
   Եւ 
  
   գրէր 
  
   թէ՝ 
  
   յորժամ 
  
   Եսային 
  
   աստ 
  
   եկեսցէ, 
  
   զնորին 
  
   առեալ 
  
   քսուրսն 
  
   կամ 
  
   ընդ 
  
   ինքեան 
  
   եմ 
  
   յղելոց, 
  
   և 
  
   կամ 
  
   ի 
  
   վերայ 
  
   Թիֆլիզու՝ 
  
   ի 
  
   ձեռն 
  
   որիշ 
  
   հաւատարիմ 
  
   մարդոյ 
  
   շուտով: 
  
   Գրեաց 
  
   թէ՝ 
  
   որպէս 
  
   և 
  
   պատշաճն 
  
   է՝ 
  
   այնպէս 
  
   արա: 
  
   Քանզի 
  
   դու 
  
   գիտես 
  
   զտեղւոյդ 
  
   և 
  
   զճանապարհաց 
  
   որպէսն: 
  
   Զարտաւայ 
  
   ևս 
  
   էր 
  
   առեալ 
  
   ի 
  
   Տաղստանու, 
  
   ընդ 
  
   մեր 
  
   գրեցելոյ, 
  
   գրեաց 
  
   զայն 
  
   ևս 
  
   շուտով 
  
   ընդ 
  
   Եսայուն, 
  
   կամ 
  
   ընդ 
  
   այլ 
  
   հաւատարիմ 
  
   մարդկանց 
  
   յղել 
  
   շուտով: 
  
   Եւ 
  
   թէ՝ 
  
   ահա 
  
   զոր 
  
   ինչ 
  
   օրհնութեան 
  
   թուղթս 
  
   էիր 
  
   խնդրեալ 
  
   յայս 
  
   Բ 
  
   թղթոջս, 
  
   զամէնն 
  
   գրեալ 
  
   առ 
  
   քեզ 
  
   յղեցաք: 
  
   Նոյնպէս 
  
   և 
  
   վասն 
  
   Զանկակացն՝ 
  
   Եղիազար 
  
   աղային 
  
   և 
  
   իւր 
  
   որդւոյն 
  
   գրեցաք 
  
   զթուղթ 
  
   օրհնութեան 
  
   և 
  
   շնորհակալութեան: 
  
   Իցէ 
  
   թէ՝ 
  
   ասէ 
  
   մինչև 
  
   ցարդ 
  
   նաւու 
  
   յղեալ 
  
   իցես 
  
   ի 
  
   Բաքու 
  
   զԶանկակսն, 
  
   որպէս 
  
   խոստանաս: 
  
   Եւ 
  
   զի 
  
   գրէր 
  
   թէ՝ 
  
   եղիազար 
  
   աղային 
  
   գրեա՛ 
  
   թէ՝ 
  
   զամենայն 
  
   որպէսն 
  
   մեր 
  
   ի 
  
   Յովսէփ 
  
   վարդապետէն 
  
   իմա, 
  
   զի 
  
   ի 
  
   հարկէ 
  
   տանելոց 
  
   էք 
  
   զնա 
  
   յայդր 
  
   վասն 
  
   օծման 
  
   Պետրպօլքու 
  
   եկեղեցւոյն: 
  
   Սրբազան 
  
   վեհն 
  
   ևս 
  
   այնպէս 
  
   գրեալ 
  
   նմա, 
  
   սմա 
  
   ծանոյց: 
  
   Եւ 
  
   վասն 
  
   վախուպ 
  
   տանցն 
  
   և 
  
   այգւոյն 
  
   Ղզլարու 
  
   որք 
  
   ի 
  
   վերն 
  
   յիշեցան, 
  
   օրհնութիւն 
  
   և 
  
   շնորհակալութիւն 
  
   գրեաց 
  
   սմա. 
  
   և 
  
   պատուիրեաց 
  
   ջանալ՝ 
  
   զի 
  
   հաստատուն 
  
   լիցին: 
  
   Եւ 
  
   զի 
  
   զՎարդան 
  
   վարդապետն՝ 
  
   որ 
  
   էր 
  
   սպասաւոր 
  
   սորին, 
  
   ըստ 
  
   խնդրոյ 
  
   ժողովրդեանն 
  
   Մոսկովու 
  
   յղեալ 
  
   էր 
  
   անդ 
  
   ի 
  
   մէջ 
  
   նոցա: 
  
   Իսկ 
  
   այժմ 
  
   նոքա 
  
   չթողուին, 
  
   ասելով 
  
   թէ՝ 
  
   թող 
  
   սրբազան 
  
   վեհն 
  
   զսա 
  
   մեզ 
  
   բաշխեսցէ: 
  
   Քանզի 
  
   մեզ 
  
   խոստացեալ 
  
   է 
  
   ի 
  
   վաղուց 
  
   հետէ 
  
   ըստ 
  
   խնդրոյ 
  
   մեր՝ 
  
   յղել 
  
   աստ 
  
   զքահանայ 
  
   կամ 
  
   զԱբեղայ՝ 
  
   կամ 
  
   զսարկաւագ 
  
   ոմն, 
  
   թող 
  
   զսա 
  
   աստ 
  
   թողուցու, 
  
   սա 
  
   մեզ 
  
   բաւական 
  
   է: 
  
   Իսկ 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն 
  
   կամէր 
  
   զնա 
  
   հանել 
  
   անտի 
  
   որպէս 
  
   գրէր, 
  
   և 
  
   նոքա 
  
   ո՛չ 
  
   թողուին, 
  
   և 
  
   կամէին 
  
   ևս 
  
   թուղթ 
  
   գրել 
  
   առ 
  
   սրբազան 
  
   վեհն, 
  
   և 
  
   ի 
  
   սմանէ 
  
   խնդրել: 
  
   Ուստի 
  
   սա 
  
   գրէր 
  
   թէ՝ 
  
   երկնչիմ 
  
   թէ՝ 
  
   եթէ 
  
   զնա 
  
   անտի 
  
   հանցուք, 
  
   նոքա 
  
   զայլ 
  
   ոմն 
  
   խաբեբայ 
  
   ճարեալ 
  
   յայլուստ 
  
   պահեսցեն 
  
   անդ, 
  
   և 
  
   սրբոյ 
  
   Աթոռոյդ 
  
   խոչ 
  
   լիցի, 
  
   եթէ 
  
   ո՛չ 
  
   է 
  
   յոյժ 
  
   ընդդէմ, 
  
   շնորհեա 
  
   զնա 
  
   նոցա: 
  
   Բայց 
  
   թէ 
  
   շնորհելոց 
  
   իցես, 
  
   մերովս 
  
   խնդրանօք 
  
   շնորհելդ 
  
   բարւոքագոյն 
  
   է, 
  
   քան 
  
   թէ 
  
   նոցին 
  
   խնդրանօքն, 
  
   իբրու 
  
   ակամայ: 
  
   Գրեաց 
  
   թէ՝ 
  
   դեռ 
  
   ի 
  
   նոցունց 
  
   թուղթ 
  
   ոչ 
  
   է 
  
   եկեալ 
  
   առ 
  
   մեզ, 
  
   դու 
  
   տես, 
  
   թէ 
  
   սիրով 
  
   չթուլատրեն , 
  
   այլ 
  
   պնտապէս 
  
   ստիպեն, 
  
   յայնժամ 
  
   վերստին 
  
   մեզ 
  
   գրեա՛: 
  
   Վասն 
  
   Սարգիս 
  
   աղահին 
  
   ասէ 
  
   որ 
  
   մխիթարութեան 
  
   թուղթ 
  
   էիր 
  
   խնդրեալ, 
  
   ահա 
  
   յղեցաք, 
  
   տուր 
  
   իւրեան 
  
   և 
  
   ի 
  
   դիմաց 
  
   մերոց 
  
   մխիթարեա՛: 
  
   Բայց 
  
   որպէս 
  
   յառաջ՝ 
  
   որ 
  
   ասացաւ 
  
   ի 
  
   մարտի 
  
   Զ 
  
   նոյնպէս 
  
   և 
  
   այժմ 
  
   գրէր՝ 
  
   գրել 
  
   առ 
  
   այն 
  
   սարգիս 
  
   աղայս 
  
   վասն 
  
   առ 
  
   Ագուլեցի 
  
   Յովսէփն 
  
   եղեալ 
  
   Յակոբ 
  
   կաթողիկոսի 
  
   թամասուկին, 
  
   զի 
  
   առնուցու 
  
   ի 
  
   նմանէ: 
  
   Գրեաց 
  
   թէ՝ 
  
   զայդ 
  
   պատշաճ 
  
   ո՛չ 
  
   տեսաք 
  
   գրել, 
  
   որոյ 
  
   պատճառն 
  
   գրեալ 
  
   եմք 
  
   ի 
  
   մարտի 
  
   Զ. 
  
   զի 
  
   շատ 
  
   հետևելով՝ 
  
   զոչինչ 
  
   առնեմք: 
  
   Վասն 
  
   Սաղիմայ 
  
   անդ 
  
   գնացօղ 
  
   նուիրակին 
  
   որ 
  
   յիշեցաւ 
  
   ի 
  
   մարտի 
  
   Զ, 
  
   գրէր 
  
   թէ՝ 
  
   դեռ 
  
   չերևի 
  
   յայս 
  
   կողմունքս. 
  
   բայց 
  
   գրեա՛ 
  
   որ 
  
   եպիսկոպոս 
  
   չյղեն: 
  
   Գրեաց 
  
   թէ՝ 
  
   աեաջին 
  
   եկօղն 
  
   այլ 
  
   չէ 
  
   գալոց, 
  
   լուաք 
  
   թէ 
  
   զԱբեղայ 
  
   են 
  
   յղեալ, 
  
   դեռ 
  
   չիմացաք 
  
   զհաւաստին: 
  
   Եւ 
  
   Հալէպցի 
  
   Ախթարմայ 
  
   ոմն՝ 
  
   անդ 
  
   ի 
  
   դրունս 
  
   Ռուսաց 
  
   անկանելով՝ 
  
   կամէր 
  
   առնուլ 
  
   զդուստր 
  
   Ղևոնդ 
  
   աղային, 
  
   իսկ 
  
   սա 
  
   արգելոյր: 
  
   Գրեաց 
  
   պնտապէս 
  
   կանգնել՝ 
  
   և 
  
   չթողուլ, 
  
   զի 
  
   մի՛ 
  
   այլոց 
  
   չար 
  
   ճանապարհ 
  
   լիցի 
  
   ասէ: 
  
   Իսկ 
  
   և 
  
   զպատճառս 
  
   յետանալոյն 
  
   այս 
  
   թղթոցս 
  
   գրեաց, 
  
   որ 
  
   էր 
  
   յԵրևան 
  
   ի 
  
   Նաւռուզին 
  
   շատ 
  
   յամիլն, 
  
   (զոր 
  
   և 
  
   լաւապէս 
  
   անցուցաք 
  
   ասէ), 
  
   և 
  
   այլ 
  
   շատ 
  
   զբաղմունք 
  
   և 
  
   որիշ 
  
   թղթադրութիւնք, 
  
   և 
  
   վերստին 
  
   գնալն 
  
   յԵրևւան 
  
   ըստ 
  
   հրաւիրման 
  
   խանին, 
  
   վասն 
  
   դստեր 
  
   նշանդրէքին, 
  
   և 
  
   երկար 
  
   մնալն 
  
   անդ: 
  
   Եւ 
  
   հիւանդանալն: 
  
   Եւ 
  
   նա 
  
   ինքն 
  
   ևս 
  
   հիւանդ 
  
   էր 
  
   լեալ, 
  
   սփոփութիւն 
  
   գրեաց: 
  
   Բայց 
  
   կարճամտաբար 
  
   գրէր 
  
   թէ՝ 
  
   ահա 
  
   յամենայն 
  
   տեղիս 
  
   նուիրակ 
  
   ես 
  
   յղեալ 
  
   ինձ, 
  
   չգրեցեր 
  
   թէ՝ 
  
   զոր 
  
   տեղի 
  
   ես 
  
   տալոց. 
  
   զի 
  
   գոնեայ 
  
   ուրախանայի , 
  
   թէ 
  
   և 
  
   չգնայի, 
  
   և 
  
   զանունս 
  
   գնացողացն 
  
   խնդրէր 
  
   գրել: 
  
   Զոր 
  
   և 
  
   գրեաց, 
  
   և 
  
   փոքր 
  
   ինչ 
  
   սիրով 
  
   յանդիմանեաց 
  
   վասն 
  
   այսպիսեաց 
  
   կարճմտութեանց 
  
   և 
  
   սնոտի 
  
   մտածմանց: 
  
   Այլ 
  
   և՝ 
  
   նոյն 
  
   Յարութիւն 
  
   տղայն՝ 
  
   որ 
  
   ի 
  
   սկիզբն 
  
   բանիսս 
  
   յիշեցաւ, 
  
   ունէր 
  
   ի 
  
   Ղզլար 
  
   փեսայ՝ 
  
   Սարգիս 
  
   անուամբ, 
  
   որ 
  
   էր 
  
   Թիֆլիզեցի: 
  
   Որ 
  
   ձեռամբ 
  
   սորին 
  
   աջահամբոյր 
  
   էր 
  
   յղեալ 
  
   սրբազան 
  
   վեհին, 
  
   և 
  
   զտուրս 
  
   ինչ 
  
   ևս՝ 
  
   վասն 
  
   մասնակից 
  
   լինելոյ 
  
   նորոգութեան 
  
   սեանց 
  
   սրբոյ 
  
   եկեղեցւոյն: 
  
   Իսկ 
  
   սա 
  
   գրէր 
  
   թէ՝ 
  
   այսպէս 
  
   է 
  
   ասացեալ 
  
   տղային, 
  
   զի 
  
   թէ 
  
   տեսցէ 
  
   աստ 
  
   զպատշաճաւոր 
  
   յիշատակ 
  
   ինքեանց 
  
   լինելի 
  
   շինուածք 
  
   իմն, 
  
   կամ 
  
   ի 
  
   քարանց 
  
   սեանցն, 
  
   ևս 
  
   աւելի 
  
   տացէ, 
  
   զի 
  
   մասնակցին 
  
   հոգևոր 
  
   յիշատակին: 
  
   Գրեաց 
  
   թէ՝ 
  
   դեռ 
  
   աստ 
  
   է 
  
   տղայն, 
  
   և 
  
   յորժամ 
  
   գայցէ 
  
   յայտկոյս՝ 
  
   կամ 
  
   տայցէ 
  
   ևս 
  
   ինչ, 
  
   գրելոց 
  
   եմք 
  
   առ 
  
   փեսայն 
  
   իւր 
  
   զթուղթ 
  
   օրհնութեան: 
  
   Եւ 
  
   խնդրէր 
  
   գրել 
  
   Հերակլ 
  
   Արքային, 
  
   զի 
  
   թողուցու 
  
   նմա 
  
   տանիլ 
  
   զտունն 
  
   իւր 
  
   ի 
  
   Թիֆլիզու 
  
   ի 
  
   Ղզլար: 
  
   Զոր 
  
   խոստացաւ 
  
   գրել: 
  
   Քանզի՝ 
  
   կամէր 
  
   տղայն 
  
   էրէց 
  
   լինիլ 
  
   ի 
  
   Մօզտօք: 
  
   Այլև 
  
   Չիպուխլուեցի 
  
   Բայրամի 
  
   որդի 
  
   Մանուչար 
  
   անուամբ 
  
   տղայ 
  
   մի 
  
   գերի 
  
   անկեալ 
  
   ի 
  
   վաղուց 
  
   ր 
  
   ձեռս 
  
   լեկզեաց, 
  
   այժմ 
  
   փախուցեալ 
  
   անկեալ 
  
   էր 
  
   ի 
  
   Ղզլար: 
  
   Եւ 
  
   տէր 
  
   նորին 
  
   գնացեալ 
  
   անդ՝ 
  
   խնդրէր՝ 
  
   յենարալէն 
  
   շնորհել 
  
   ինքեան 
  
   զգերին 
  
   իւր, 
  
   և 
  
   նա 
  
   հրամայեալ 
  
   էր 
  
   տանիլ: 
  
   Վասնորոյ՝ 
  
   յողոք 
  
   անկեալ 
  
   առ 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն 
  
   արք 
  
   տեղւոյն՝ 
  
   մանաւանդ՝ 
  
   Չիպուխլուեցիքն 
  
   որք 
  
   անդ, 
  
   խնդրեալ 
  
   էին 
  
   ճար 
  
   իմն 
  
   առնել: 
  
   Եւ 
  
   աղաչեալ 
  
   էր 
  
   ղենարալն 
  
   չտալ 
  
   զնա 
  
   լեկզւոյն, 
  
   իսկ 
  
   նա 
  
   հրամայեալ 
  
   էր 
  
   լեկզւոյն 
  
   դրամով 
  
   ծախել 
  
   զնա: 
  
   Եւ 
  
   գին 
  
   էին 
  
   հատեալ 
  
   նմա 
  
   վեց 
  
   թուման: 
  
   Իսկ 
  
   ի 
  
   չտալն 
  
   ումեք 
  
   դրամ, 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն 
  
   ի 
  
   սոյն 
  
   Յարութիւն 
  
   տղայէս՝ 
  
   և 
  
   ի 
  
   սորին 
  
   փեսայ 
  
   Սարգսէն 
  
   առեալ 
  
   և 
  
   տուեալ 
  
   էր: 
  
   Որպէսզի՝ 
  
   Յարութիւնն 
  
   եկեալ 
  
   ասի 
  
   ի 
  
   նորին 
  
   հօրեղբայր 
  
   Չիպուխլուեցի 
  
   տէր 
  
   Դաւթէն 
  
   առնուցու, 
  
   որովհետև 
  
   աստ 
  
   էր 
  
   գալոց 
  
   լեալ 
  
   տղայն: 
  
   Եւ 
  
   նոյն 
  
   գերի 
  
   Մանուչարն 
  
   գիր 
  
   էր 
  
   գրեալ 
  
   իւր 
  
   հօրեղբայր 
  
   տէր 
  
   Դաւթին 
  
   զի 
  
   զայն 
  
   դրամն 
  
   տացէ: 
  
   Բայց 
  
   ոչ 
  
   կնիք 
  
   կայր 
  
   ի 
  
   վերայ 
  
   այն 
  
   թղթոյն, 
  
   և 
  
   ո՛չ 
  
   ձեռք 
  
   և 
  
   վկայութիւն 
  
   ուրուք, 
  
   և 
  
   ոչ 
  
   գոնեայ 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն 
  
   էր 
  
   ձեռք 
  
   եդեալ, 
  
   կամ 
  
   գրեալ 
  
   աստ 
  
   ումեք: 
  
   Ուստի՝ 
  
   ի 
  
   գալն 
  
   աստ 
  
   Յարութիւնին, 
  
   տէր 
  
   Դաւիթ 
  
   և 
  
   այլ 
  
   Չիպուխլուեցիքն 
  
   ոչ 
  
   զդրամն՝ 
  
   անկանելով 
  
   յայլ 
  
   և 
  
   այլ 
  
   կարծիս: 
  
   Եւ 
  
   զայս 
  
   ևս 
  
   ասէին, 
  
   թէ՝ 
  
   դիցուք 
  
   թէ 
  
   մեք 
  
   զայդ 
  
   դրամդ 
  
   տամք , 
  
   իսկ 
  
   մեր 
  
   տղայն 
  
   զայն 
  
   երկիրն 
  
   լաւ 
  
   տեսանելով՝ 
  
   եթէ 
  
   չգայցէ, 
  
   մեք 
  
   ոչ 
  
   փողի՛ 
  
   տէր 
  
   լինիմք, 
  
   և 
  
   ոչ 
  
   տղայի: 
  
   Եւ 
  
   այսու 
  
   բանիւք 
  
   վիճելով՝ 
  
   եկին 
  
   ի 
  
   դատաստան 
  
   սրբազան 
  
   վեհին: 
  
   Եւ 
  
   Յարութիւնն 
  
   ասէր 
  
   թէ՝ 
  
   թող 
  
   այս 
  
   իմ 
  
   բերած 
  
   թղթոյս 
  
   վերայ 
  
   ձեռք 
  
   դնեն, 
  
   թէ 
  
   մեք 
  
   զայս 
  
   փողս 
  
   չետուք, 
  
   ես 
  
   անդ 
  
   կարեմ 
  
   պահել 
  
   առ 
  
   իս 
  
   զայն 
  
   տղայն, 
  
   և 
  
   առնել 
  
   յաւիտենական 
  
   ծառայ 
  
   ըստ 
  
   սովորութեան 
  
   երկրին, 
  
   որ 
  
   այլ 
  
   չկարիցէ 
  
   անտի 
  
   ելանել: 
  
   Ո՛ւստի՝ 
  
   Չիպուխլուեցիքն 
  
   աղաչէին 
  
   զսրբազան 
  
   վեհն 
  
   գտանել 
  
   զհնար 
  
   ինչ: 
  
   Եւ 
  
   սրբազան 
  
   վեհն 
  
   զայն 
  
   վեց 
  
   թուման 
  
   ետ 
  
   աստ 
  
   այն 
  
   տղային 
  
   և 
  
   էառ 
  
   զբերեալ 
  
   գիրն, 
  
   յորոյ 
  
   վերայ 
  
   ձեռն 
  
   դնել 
  
   ետուք 
  
   ւ 
  
   կնիք 
  
   և 
  
   պահեցաք 
  
   աստ, 
  
   և 
  
   ղապզ 
  
   ևս 
  
   էառ 
  
   այսու 
  
   պայմանաւ, 
  
   զի 
  
   թէ 
  
   այն 
  
   տղայն 
  
   եկեսցէ 
  
   աստ, 
  
   Չիպուխլուեցիքն 
  
   և 
  
   տէր 
  
   Դաւիթն 
  
   տացեն 
  
   մեզ 
  
   աստ 
  
   զայն 
  
   դրամն: 
  
   Իսկ 
  
   թէ 
  
   ա՛նդ 
  
   մնասցէ, 
  
   ապա 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն 
  
   զայս 
  
   դրամս 
  
   անդ 
  
   ի 
  
   յայս 
  
   տղայիս 
  
   փեսայէն 
  
   և 
  
   ի 
  
   սմանէ 
  
   առնուցու, 
  
   և 
  
   իւրեանք 
  
   զայն 
  
   Մանուչար 
  
   տղայն 
  
   զի՞նչ 
  
   և 
  
   կամիցին , 
  
   այնպէս 
  
   արասցեն: 
  
   Եւ 
  
   զայն 
  
   ղապզն 
  
   յղեաց 
  
   սրբազան 
  
   վեհն 
  
   առ 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն, 
  
   և 
  
   զայս 
  
   իրակութիւնս 
  
   նմա 
  
   ծանոյց, 
  
   և 
  
   գրեաց, 
  
   զի 
  
   թէ 
  
   գայցէ 
  
   այն 
  
   տղայն, 
  
   հաւատարիմ 
  
   մարդով 
  
   զնա 
  
   յղեսցէ 
  
   աստ, 
  
   և 
  
   զայն 
  
   ղապզն 
  
   անդ 
  
   նոյն 
  
   տղային 
  
   և 
  
   իւր 
  
   համշարի 
  
   Չիպուխլուեցւոցն, 
  
   և 
  
   դարձեալ 
  
   առ 
  
   ինքն 
  
   պահեսցէ, 
  
   մինչև 
  
   եկեսցէ 
  
   աստ 
  
   ասյն 
  
   տղայն 
  
   և 
  
   մեք 
  
   զփողն 
  
   աստ 
  
   առեալ՝ 
  
   գրեսցուք 
  
   ինքեան, 
  
   որ 
  
   զայն 
  
   ղապզն 
  
   տացէ 
  
   նոցա: 
  
   Իսկ 
  
   եթէ 
  
   ո՛չ 
  
   եկեսցէ, 
  
   ապա՛ 
  
   այն 
  
   ղապզն 
  
   բաթալ 
  
   լիցի, 
  
   առնուցու 
  
   անդ 
  
   ի 
  
   յայս 
  
   Յարութիւն 
  
   տղայիս 
  
   փեսայէն 
  
   զմեր 
  
   դրամն, 
  
   և 
  
   զայն 
  
   ղապզն 
  
   տացէ 
  
   նմա, 
  
   և 
  
   զայն 
  
   տղայն 
  
   որպէս 
  
   կամիցի 
  
   առնել, 
  
   այնպէս 
  
   արասցէ: 
  
   Եւ 
  
   վասն 
  
   սոյն 
  
   բանիցս, 
  
   Ա 
  
   գիր 
  
   Յարութիւնն 
  
   գրեաց 
  
   իւր 
  
   փեսային, 
  
   և 
  
   Ա 
  
   գիր 
  
   ևս 
  
   տէր 
  
   Դաւիթն 
  
   գրեաց 
  
   առ 
  
   անդ 
  
   եղեալ 
  
   Չիպուխլուեցիսն, 
  
   զորս 
  
   եդաք 
  
   ի 
  
   ի 
  
   թղթոջ 
  
   Յովսէփ 
  
   վարդապետին, 
  
   տալ 
  
   նոցա: 
  
   Զայս 
  
   ամենայն 
  
   եդեալ 
  
   ի 
  
   մի 
  
   պահարան, 
  
   պատրաստեցաք 
  
   յղել 
  
   ի 
  
   Հաշտարխան 
  
   առ 
  
   Յովսէփ 
  
   վարդապետն. 
  
   ապրիլ 
  
   Լ: 
 
       
  
   Բայց 
  
   յետոյ 
  
   Թիֆլիզեցի 
  
   Վանքի 
  
   եկեղեցւոյ 
  
   տէր 
  
   Ղազարն 
  
   տարաւ 
  
   մինչ 
  
   եկեալ 
  
   աւագ 
  
   քահանայ 
  
   եղև 
  
   ի 
  
   մայիսի 
  
   ԺԴ: 
  
   Որպէս 
  
   ի 
  
   ներքոյ 
  
   ասելոց 
  
   եմ: