Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի սոյն միջոցիս, ի Գեանջայու ուխտաւորք ոմանք եկեալ՝ երթային ի սուրբ Երուսաղէմ, յորոց միջի գլխաւոր ի Քանաքեռցի Եւագրի որդի Աւետիսն: Վասնորոյ զթուղթ գրեաց սրբազան վեհն ի ձեռն նորին առ սուրբ Երուսաղէմի պատրիարք Յովակիմ վարդապետն, և ծանոյց զգրելն յառաջ քան զայն առ ինքն զթուղթ ի յօգոստոսի ԻԲ ի վերայ Պօլսոյ: Եւ վասն իւրեանց նուիրակ Աբրահամ վարդապետին զոր ինչ յայնժամ գրեաց, այժմ յիշեցոյց, թէ ահա գրեալն մեր ի գլուխ ել և կատարեցաւ, եղև նա առաջնորդ Հախպատու: Եւ զայլ ամենակն պատմութիւն զոր ի վերն ահա յամսոյս Է գրեցաք, բոլորապէս գրեալ ծանոյց սմա: Թէ որպիսի օրինակաւ եղև նա առաջնորդ Հախպատու, և որպէս կամէր զառ Եղիազարն հասուցեալ դրամն յետս տանիլ, և տալ ի վրացիսն և թէ ինքն ո՞րպէս խնայելով ի սուրբ տունն ակն հնարիւք զայն դրամն և ոչ ետ թոյլ տանիլ վրացն, որ և գրեաց իսկ առ պատրիարքն Պօլսոյ՝ զի ի սուրբ Երուսաղէմ հասուսցէ զայն դրամն: Լեր ասէ առ այն միամիտ, զի քեզ է հասանելոյ այն դրամն: Բայց լաւապէս նկատեա ասէ զբարս ձերայնոցն, թէ զի՞նչ արարքն նոցին, և զի՞նչ գլխացաւութիւնք և նեղութիւնք սրտի հասանին մեզ յանուղղայ նոցին: Իսկ թէ ասէ զայլ իմն սնոտի պատճառս գրեսցէ նա քեզ, թէ Արքայն բռնութեամբ արար զայս, մի հաւատասցես, զի նիքն է պատճառն: Յառաջ մեծամեծ ետ նոցա փոխ անուամբ, յետոյ այլ չկարացեալ առնուլ, ի վերայ առաջին տուելոցն զմեծամեծ յաւելմունս արարեալ՝ այսպէս ետ առնել: Զլիապէսն ասէ եկողա՛ցդ իմա. զի և դոքա լաւ գիտեն: Քանզի նոյն յիշեալ Աւետիսն վէքիլ էր լեալ նմա ի Գեանջայ, և շատ արդիւնքն նորին՝ ձեռամբ նորին էին անցեալ. և լաւապէս գիտէր նա զորպիսաբար շարժմունս և զարարմունս նորին : Օրինակն է բոլորագրահամար տետրոջն, յերեսն ՊԾԵ, ՊԾԶ: Իսկ և՝ որ յամսոյս Գ խոստացեալ եղև Կարնոյ նուիրակ Մեսրօպ վարդապետին, թէ յետ աւուրց. ի վերայ Բայազտոյ զսրբալոյս Մեռոն եմք յղելոց, այժմոյս որովհետև այս ուխտաւորքս ի պատրաստի գնացօղք էին, և ի Կարին էին անկանելոց, վասնորոյ՝ յանձնեցաք նոցա զսրբալոյս Մեռոնն, այսինքն՝ նոյն յիշեալ Աւետիսին, և տէր Աւագ երիցուն, տանիլ տալ նմա: Թուղթ ևս գրեալ առ նոյն ինքն Կարնոյ նուիրակ Մեսրօպ վարդապետն , ծանոյց զայն: Ծանոյց և զգրելն յառաջ յամսոյս Գ ի վերայ Բայազտոյ առ ինքն զթուղթ, Եւ զի այժմ, փայակ էր յղեալ և թուղթ գրեալ, խոստացաւյետոյ գրել զպատասխանին: ելին սոքա ի սեպտ . ԺԱ:
      
       Ի Պօլիս , յՈւռումէլի, ի Թօխաթ, եւ ի Կարին:
      
       Եւ որպէս առ Սաղիմայ պատրիարքն՝ որ ասացաւ ի վերդ, նոյնպէս և առ Պօլսոյ պատրիարք Զաքարիա վարդապետն գրեալ այժմ սրբազան վեհին ըստ նոյն օրինակին որ առ նա զթուղթ, ծանոյց նմա լիապէս զորպիսութիւնս Սաղիմայ նուիրակ Աբրահամ վարդապետին՝ որ եղև առաջնորդ Հախպատու, և վերջապէս զայն ևս, թէ ո՞րպէս զերծոյց ի նմանէ զդրամն՝ զոր կամէր յետս առնուլ յԵղիազարէն, և տալ Վրաց: Որ և՝ ըստ որում խոստացաւ պատրիարքին Սաղիմայ յամսոյս ԺԱ, գրեաց սմա այժմ, զի թէ զՅակոբ վարդապետն տակաւին ո՛չ իցէ ուղևորեալ յայս, և սրբոյ Աթոռոյս արդիւնք իցեն առ ինքն, զայն դրամն զոր աստ այժմ առաք, հասուսցէ ի սուրբ Երուսաղէմ առ նորին պատրիարքն, և ում և տայցէ, ղապզ առնուցու ի նմանէ և յղեսցէ աստ առ ինքն զի ինքն առ Աբրահամ վարդապետն յղեալ, յետս առնուցու ի նմանէ զիւր ղապզն, զոր յղեաց առ նա ի ձեռն Եղիազարին, իսկ թէ ասէ Աբրահամ վարդապետն յայդր իցէ յղեալ զայն ղապզն ,, դո՛ւ առ, և յղեա առ մեզ: Եւ թէ Յակոբ վարդապետն եկեալ իցէ ասէ յայսկոյս, և առ քեզ սրբոյ Աթոռոյս արդիւնք չլինիցի, ապա ի յՈւռումէլու նուիրակ Յովհաննէս վարդապետէն զայն առնուցու և տացէ: Որ և այսր աղագաւ գրեաց այժմ զղապզ և փօլիցայագիր և յղեաց առ սա, զի ինքն տացէ զսուրբ Երուսաղէմի դրամն, և այս փօլիցայագրովս ի Յովհաննէս վարդապետէն առնուցու. իսկ թէ ասէ առ քեզ արդիւնք իցեն սրբոյ Աթոռոյս և յայնմանէ տացես, ապա՝ զայդ փօլիցայդ ևս առ ի Յովհաննէս վարդապետէն. և առ քեզ պահեալ ծանո՛ մեզ. զի որպէս և գրեսցուք, այնպէս արարցես: Եւ մինչ գրեցաք քեզ ասէ յառաջ զոչպիսութիւնս սոյն Աբրահամ վարդապետիս, հարկեցաք ցուցանել սրբոյ Երուսաղէմի վէքիլին և իշխանաց զթուղթն մեր՝ զի նոքա ևս իմասցին, թէ չէ գալոց նա յերուսաղէմ: Դու ո՛չ գիտես ասէ թէ՝ որոց՞ էիր ասացեալ, Ա թուղթ յղեցեր առ մեզ յղել առ նա, յորում թէ զի՞նչ էր գրեալն, չգիտացաք: Մեք ևս ասէ յղեաց աե նա և զպատասխանի ինչ ոչ ընկալաք: Վերջապէս եղև ահա գրեալն մեր և կատարեցաւ: Ուրեմն ո՛ւմ և ցուցեալ ես յառաջ զայն թուղթն մեր, այժմ ևս զայս թոևղթս ցոյս տուր, զի թէ զառաջին գրեալն մեր առ նախանձու կամ այլ կերպիւ իցեն իմացեալ, այժմ զստուգութիւն ծանիցեն, և իմասցին թէ՝ զոր ինչ վասն այսպիսեացս գրեմք ճշմարտութեամբ գրեմք, թէպէտ խոտորնակի թարգմանին յոմանց գրեալքն մեր: Եւ որպէս յօգոստոսի ԻԲ ի թղթոջ Սաղիմայ պատրիարքին ասացաւ, յղեալ էր նա զվկայական վասն նոյն յիշեցեալ Աբրահամ վարդապետին, գալ աստ և եպիսկոպոս ձեռնագրիլ: Իսկ զվկայականն զայն առ վերոյիշեցեալ Եղիազարն էր յղեալ, հասուցանել առ նա: Եւ Եղիազարն գրեալ էր առ նա քանիցս անգամ թէ՝ դու գալոց ես աստ. թէ առ քեզ յղեցից զայս վկայականս, իսկ նա պատասխանի ինչ չէր գրեալ առ Եղիազարն, և տարի մի աւելի էր, որ առ նա՛ էր տակաւին այն վկայականն: Ուստի զայս ծանոյց սմա, և գրեաց թէ գիտէր նա՝ զի Վրաց վկայականօքն էր լինելոց եպիսկոպոս, վասն այսորիկ զայն բնաւ ո՛չ խնդրեաց: Եւ ըստ հաւաստի գիտողաց ասէ, մինչև ցայժմ մինչ ԵՃ, վատնեալ է ասէ ի դրունսն , որ բանն յայս հասոյց, և տակաւին ևս վատնէ: Եւ որպէս յամսոյս Գ ասացաւ, թէպէտ դու ոչ էիր գրեալ ասէ գիր, այլ Նազարէթն գրեալ էր մեզ ասէ, թէ պատրիարքն յետ աւուրց ինչ զՅակոբ վարդապետն յայկոյս ուղևորելոց է: Մինչ ցայժմ ասէ դեռ ձայն և նշան ինչ չերևեցաւ: Բայց ասէ յառաջ փօլիցայ արարաք ի վերայ քո. յետոյ մինչ լուաք ասէ զգալն Յակոբ վարդապետին, գրեցաք Առաքելին որ այլ մի՛ յղեսցէ առ քեզ զայն փօլիցայագիրն , և հարկեաց գրել զպատասխանիս ի յօգոստոսի ԻԲ գրելոցն առ ինքն: Եւ յառաջ գիտէաք ասէ թէ՝ եկեղեցւոյ Ա սիւնն է խախտեցեալ, յետոյ մինչ զայն Ասատուծով նորոգեալ ի հիմանէ մինչև ցկամարսն, զերծաք, գտաք և զայլ Բ սիւնսն խախտեալ յոյժ , որ եղև Գ: Առաջիննէր հարաւակողման յետին դասու սիւնն, զոր նորոգեցաք. իսկ երկրորդն է հարաւակողման առաջին դասու սիւնն և երրորդն է հիւսիսակողման յետին դասու սիւնն: Զորոց զդժուարութիւնսն ծախուցն գրել ոչ կարեմ ասէ, թերևս յեկողաց իմացիս : Օրինակն է ի բոլորագրահամար տետրոջն ՊԾԵ, ՊԾԷ: Իսկ և գրեանքն որք ի Պօլսոյ և յայլ տեղեաց ելեալ էին, պատասխանիք նոցին մինչև ցարդ չէին գրեցեալք, վասնորոյ այժմ զթուղթ գրեաց առ Ուռումէլու նուիրակ Յովհաննէս վարդապետն, ի պատասխանի ի յունիսի Ժ և ի յուլիսի Ի գրեցեալ Բ թղթոյն: Որ այժմ նորապէս դրամ էր հասուցեալ ի Պօլիս առ Նազարէթն(ա ), զոր և Նազարէթն ևս գրէր, թէ առիս էհաս: Ուստի՝ գրեաց զմիամտութիւն և զշնորհակալութիւն: Եւ այս թուղթս նորին, է՛ր պատասխանի ա՛յնց թղթոց սրբազան վեհ ին, որք գրեցան առ նա ի մարտի ԼԱ, և ի ԻԹ: Իսկ և ծանոյց զփօլիցայ առնելն այժմ ի վերայ իւր ի ձեռն պատրիարքին, զի առ մեզ յարդեանցն Երուսաղէմի դրամն էհաս ասէ, և այդ փօլիցայդ Երուսաղէմ է հասանելոց: Գրեալ եմք ասէ պատրիարքին, զի թէ առ ինքն սրբոյ Աթոռոյս արդիւնք իցեն, յայնմանէ տացէ, ապա թէ ո՛չ, ի քէն առեալ տացէ: Ուրեմն՝ մինչ յղեսցէ նա առ քեզ զփօլիցայագիրն և խնդրեսցէ, դու ևս տուր: Այլ և՝ վասն Ղափանու Քրտիկան գիւղի սուրբ Աստուածածնի եկեղեցւոյ գանձանակադրամին, որպէս ի հոկտեմբերի ԺԱ և այլ յառաջ ասացաւ, այժմ ևս գրէր ստիպմամբ Ա ղապզ գրել առ Վառնացի տիրացու Գրիգորն, և յղել առ ինքն, զի նմա տուեալ առնուցու զայն դրամն: Եւ ղապզ ասէր այնպէս գրեա, զի մի՛ ևս այլ ոք իշխեսցէ խնդիր առնել ի նմանէ այն դրամոյն: Եւ սրբազան վեհին հարկեցեալ ի շատ թախանձնամէն՝ օրհնութիւն ղապզանման գրեաց առ նոյն Վառնացի տիրացու Գրիգորն, զի զայն դրամն տացէ Յովհաննէս վարդապետ նուիրակին մերոյ, և զայս թուղթս իբրու ղապզ առ ինքն պահեսցէ, և խնդրողացն ցուցցէ: Եւ ոչ ոք ունի ասէ իշխանութիւն խնդիր առնելոյ ի քէն վասն այն դրամոյն՝ կամ պահանջելոյ. ոչ ի յայսկոյս եղելոցն, և ոչ ի յայդկոյս եղելոցն. զի մեք եմք ասէ տէր և հոգաբարձու և վերանորոգօղն եկեղեցեաց, և զպակասութիւնս նոցին լցուցանօղ, այլ ո՛չ գոյ փոյթ ինչ: Յղեաց զայս առ Յովհաննէս վարդապետն, տալ նմա, և առնուլ զայն դրամն: Այլ և՝ զ խորթ և զպաղ բան իմն գրէր սա թէ՝ զարդիւնսն իմ հասուցեալ եմ ի մեծն Պօլիս ի ձեռս այլ և այլ անձանց , հաւատարիմ ոք ցո՛յց ինձ անդ, զի մերձեալ եմ զգործս աւարտել, երբ եկից անդ՝ յայլոցն նմա յանձնեցից, զի ի սուրբ Աթոռդ հասցի, ո՞ գիտէ, մահ և մեռանիլ գոյ, սրբոյ Աթոռոյդ արդեանցն մի՛ դիպեսցի վնաս ինչ: Ուստի գրեաց նմա սրբազան վեհն թէ՝ չիմացայ թէ զայդ ի՞նչ մտօք գրես, զի ի հարկէ որպէս օրէն և կարգն է հարազատ նուիրակացն և որդւոցն սրբոյ Աթոռոյս երբ աւարտիցես զգործդ, գալոց ես ի սուրբ Աթոռս ի հանգչիլ յաշխատութեանցդ, և ի վարձատրիլ ըստ հոգւոյդ և ըստ մարմնոյդ: Մեք զքեզ քան զայլսն առաւել գիտեմք սրբոյ Աթոռոյս և մեզ հարազատ և յատուկ որդի, և զօտար կարծիս ինչ չունիմք զքէն, և գիտեմք, զի դու ևս վասն բազմամեայ տարագրութեանդ կարօտիս ի սուրբ Աթոռս և առ աղաւներամ միաբան եղբարս քո դիմել, ապա զի՞նչ է այդ պաղ զրոյցդ զոր գրես: Երբ եկեսցիս ասէ ի Պօլիս, որքան իցէ հնար, տացես անդ Նազարէթին և այլոց, զի ի Կարին առնուցուս, և զմնացեալն ընդ քեզ բերցես: Իսկ և՝ վասն Իսմայլցւոց պարտուցն որ գրեցաւ առ սա ի մարտի ԼԱ, զի զընդիմացօղսն՝ և զչկամեցօղսն ի տալ՝ գրեսցէ իւրեանց զվարձս. այժմ գրեալ էր առ նոսա հանդերձ բարկութեան թղթովն սրբազան վեհին, որ գրեցաւ առ նոսա ի հոկտեմբերի ԺԱ, և խնդրեալ էր զայն դրամն: Իսկ նոքա Բ ամիս պահեալ զնա առ ինքեանս խաբեալ էին թէ՝ մնայ աստ, զի տացուք, և յետոյ այլ ո՛չ էին տուեալ, և նա դատարկ ելեալ էր անտի: Վասնորոյ՝ գրեալ էր այժմ զանուանս իշխանաց նոցա: Եւ սրբազան վեհն զթուղթ մեղադրութեան և բարկութեան գրեաց այժմ առ նոսա, այսինքն՝ առ եկեղեցպան մահտեսի Սիմոնն, Անտօնենց Յովաննէսն, Պալի որդի մահտեսի Յարութիւնն, Կիրակոսն, Համալի որդի Յօհանն, մահտեսի Բալին, Տուզախցի Գրիգորն, մեր գանձապետ Բարխուտարենց Սարգիսն, Թօփջոնց մահտեսի Գրիգորն, Երևանցի Գրիգորն, Աբրահամն, և Էսկիբարենց Յովաննէսն: Որոց յոյժ սաստիկ մեղադրութիւն վասն չտալոյն զդրամն , և խաբելոյն զնուիրակն, և Բ ամիս անդ պահելոյն զնա: Որք յառաջ քան զձեզ իշխանք էին ասէ յայդր, զսուրբ Աթոռս շահէին առատ արդեամբք, և քաղաքդ այդ ի կողմանէ առատ արդիւնատրութեանն, իբր յատուկ իմն էր սրբոյ Աթոռոյս: Իսկ այժմ դուք ա՛յնքան անամօթ եղէք ասէ, մինչ զի բացի յո՛չ շահելոյն զսուրբ Աթոռս, զայլոց տուեալն ևս յափշտակէք, և չտաք, և զրկէք զսուրբ Աթոռս: Եւ ո՞րքան գրեցաք առ ձեզ ասէ, թէ սիրով՝ թէ մեղադրութեամբ, թէ օրհնութեամբ, թէ յորդորմամբ, և թէ ի ձեռն նուիրակին մերոյ յորդորելով, դուք ո՛չ ի սիրոյն մերոյ պատկառեցայք, ոչ ի յօրհնութենէն և յորդորանաց մերոց ամաչեցիք, ոչ ի մեղադրութենէն մերմէ զգաստացայք, և ոչ ի բարկութենէ երկեայք: Ոչ զսրբոյ Աթոռոյս պատիւ պահեցիք, և ոչ ի հոգևոր իշխանութենէս մերմէ սոսկացայք: Այլ զսոցին հակառակին առնելով՝ անամօթ եղէք, և անպատիւ արարիք զսուրբ Աթոռս և զմեզ, և քան զտաճիկս ստոր արկիք: Զի և նոցանէ թէ ամաչելով և թէ զերկիւղ կրելով՝ զպարտս նոցին տայք, և զմերն ո՛չ տայք, ո՛չ երկնչելով ի հոգևոր իշխանութենէս մերմէ, և ոչ գոնեայ՝ պատկառելով: սուրբ Աթոռս ձեզ ի՞նչ վնաս ետ, ի նեղ ժամանակի օգնեաց ձեզ, դուք փոխանակ երախտահատոյց լինելոյ, քան զայլազգիս ևս ստոր արկանէք: ԺԴ տարի է ասէ, որ հանգուցեալ նուիրակն մեր Գէորգ վարդապետն ետ ձեզ զայդ դրամդ վասն շինութեան եկեղեցւոյդ ձերոյ, եթէ տաճկի պարտք լինէր, Բ այնչափ շահովն կուտակիք յետ այսչափ ժամանակ անցանելոյն. մեք ի ձէնջ շահ չուզեմք, այլ զմեր դրամն խնդրեմք, դուք ընդէ՞ր ոչ տայք: Այդ է ասէ ձեր հարազատութեան նշանն, որ չմտածէք թէ՝ յայս ԺԴ տարիս մեք զի՞նչ եմք տուեալ սրբոյ Աթոռոյն մերոյ, որ զայսքան դրամս ևս կորուսանեմք: Զի Ե նուիրակութեան ժամանակ է անցեալ ասէ, Բ նուիրակ հազիւ է եկեալ յայդկոյս, և երեք նուիրակութիւնն կորեաւ, մեք հայելով է խառնակութիւն ժամանակիս զայն մոռանամք, և միայն զխաղաղութիւն և զայցելութիւն խնդրեմք վասն խղճալի ազգիս: Իսկ դուք փոխանակ ցաւելոյ վասն սրբոյ Աթոռոյս, որ յամենայն ուստեքէ նուազեալ մուտն սորին այժմու ժամանակիս, և փոխանակ օգնելոյ անհուն պակասութեանցն սորին, զսորին արդիւնսն ևս կորուսանէք՝ զոր այլք տուեալ են , և ստոր արկանէք քան զայլազգիս, որոց զպարտսն տայք, և զմերն ոչ տայք, և ծաղր առնէք զսա, և ծիծաղիք ի վերայ մեր, որպէս ահա արարեալ էք մեր նուիրակին, խաբելով զնա, և դատարկ ուղարկելով : Եւ որովհետև ասէ այդքան պաղեցեալ էք ի սրբոյ Աթոռոյս, և այդքան յանդգնութիւնդ առնէք, ուրեմն, այլ ոչինչ ունիմ ձեզ գրելոյ, և ոչ յայսմհետէ գրելոց եմ առ ձեզ զթուղթ ինչ: Միայն այսքան գրեմ ասէ այժմ, զի թէ զսրբոյ Աթոռոյս սէրն մտածելով և զպատիւս պահելով՝ տայք զայդ դրամդ մեր նուիրակին, որ նա ևս գրեսցէ մեզ, մեք ևս գրելոց եմք առ ձեզ զթուղթ օրհնութեան, և զանցեալսն ամենայն մոռանալոց եմք: Ապա թէ այլ ևս յանդգնեսջիք, այնուհետև՝ այլ չեմ խնդրելոց, այլ արծաթն այն ընդ ձեզ լիցի ի կորուստ, և զրկելոց եմ զձեզ ի շնորհաց և յորդիութենէ սրբոյ Աթոռոյս և հանելոց եմ զանուն քաղաքիդ ձերոյ ի սրբոյ Աթոռոյս կոնդակէն, և պատուիրելոց եմ նուիրակացն մերոց՝ զի այլ մի մտցեն ի յայդ քաղաք, և գրելոց եմ առ ամենայն ազգս մեր, զի օտարացեալ և զրկեալ իմասցին զձեզ ի սրբոյ Աթոռոյս և ի շնորհաց սորին: Եւ գրեցի ասէ նուիրակին մերոյ՝ զի զոր ինչ տուեալ էք ինքեան, յետս տայցէ ձեզ: Մինչ ոչ տայցէք զմեր դրամն, զի այլ չէ պիտոյ մեզ արդիւնքն ձեր՝ և ո՛չ դուք: Բանադրանաց էիք ասէ արժանի, այլ մտածելով թէ՝ գուցէ անմեղ ոք լինիցի ի քաղաքիդ, և խնայելով յաղքատսն և ի ռամիկսն, որք ոչ են ի մէջ բանիդ, չգրեցաք ասէ: Այլ միայն այսքան, զի որովհետև դուք զսուրբ Աթոռս զրկեցիք և անարգեցիք, սա ևս զձեզ անարգեաց՝ և եհաս ի յորդիութենէ իւրմէ, և զրկեաց ի շնորհաց իւրոց: Չէ՛ք դուք այսուհետև որդիք և ժողովուրդք սրբոյ Աթոռոյս, և ո՛չ սա ձեզ մայր և Աթոռ: Այլ օտարացեալ էք ի սմանէ, և զրկեցեալք ի շնորհաց սորին: Օրինակն է ի բոլորագրահամար տետրոջն , յերեսն ՉԾԹ, ՉԿ: Յղեաց զայս թարց զմռելոյ առ Յովհաննէս վարդապետմ, յղեա՛ զայդ ասէ առ նոսա, և տես զինչ ծնանի յայդմանէ:
       Թուղթ ի Պօլիս առ Մուրտիկզադէ Խօջայ Նազարէթն և Թադէոսն, ի պատասխանի ի յուլիսի ԺԹ գրեալ թղթոյն: Վասն Եսայի վարդապետի դրամոյն որ առ մահտեսի Աղամջանն էր, ծանոյց թէ՝ գրեցի յառաջ զփօլիցայագիր, և յղեցի առ Առաքելն, զի առնու ի նմանէ, կամ նա առնու՝ և կամ դու այտի արի առ, ես ի վերայ ձեր եմ հաշուեալ ասէ զայն դրամն, դո՛ւք գիտասջիք: Եւ որ ի յանցեալ ամին ի յապրիլի ԺԹ թուղթ գրեաց ի Շահրիմանեան Մարգարն ի Մարսիլիա, հասեալ էր առ նա, և նա զպատասխանին գրեալ՝ յղեալ էր առ սա, որք յղեալ էին առ սրբազան վեհն: Ի յՈւռումէլու նուիրակ Յովհաննէս վարդապետէն ևս գիր էին յղեալ, որոյ զպատասխանին որ ի վերն գրեցաւ, յղեաց առ սոսա հասուցանել առ նա: Եւ փօլիցայն զոր արար ի վերայ նորա ի ձեռն պատրիարքին, զի առեալ յԵրուսաղէմ հասուսցէ, սոցա ևս ծանոյց: Եւ զայն ևս թէ՝ գրեցաք, զի թէ սրբոյ Աթոռոյս արդիւնք իցեն առ ինքն, յայնմանէ տացէ պատրիարքին. և վասն Յակոբ վարդապետին որ գրեալ էին թէ գալոց է, գրեաց թէ՝ մինչև ցայժմ դեռ գալոյ նշան չերևի: Եւ որ յօգոստոսի ԻԲ փօլիցայ արարեալ ի վերայ պատրիարքին, զփօլիցագիրն առ Առաքելն յղեաց. յետոյ մինչ լուաւ զգալն Յակովբ վարդապետին, որոյ սակս և Առաքելն գրեալ էր թէ՝ Նազարէթին անդ դրամ է տուեալ, պիտի աստ առնու ի մէնջ, գրեա՛, զի մեզ շատ սխլաթ չառնէ, որ և գրեաց յամսոյս Գ Յակոբ վարդապետին, զի զայն փօլիցայագիրն յԱռաքելէն առեալ բերցէ՝ զի աստ ի վերայ իւր հաշուեսցէ, և զմնացեալ դրամն սխլաթով չուզէ, զայս ևս ծանոյց սոցա. զՊատրիարքի և զՅովհաննէս վարդապետի պահարանսն ևս առ սոսա յղեաց: Հասուցանել առ իւրաքանչիւրսն և զպատասխանիսն առնուլ և յղել աստ:
       Թուղթ ևս ի Թօխաթ՝ առ սրբոյ Աթոռոյս վէքիլ և գանձապետ մահտեսի Աղամջաննն գրեաց ի պատասխանի ի յօգոստոսի Ա գրեալ թղթոյն: Վասն եսայի վարդապետի դրամոյն որ առ սա՝ (ԴՀ ) զոր ինչ գրեաց Նազարէթին, զնոյնս և սմա գրեաց, զի մեք ասէ ի վերայ նոցա եմք հաշուեալ , կամ Առաքելին հասո՛, և կամ Նազարէթին, որն և խնդրիցէ: Իսկ եթէ նոքա չխնդրիցեն և չառնուցուն ասէ, ապա՝ փօլիցայիւ հասո՛ զայդ ի Կարին առ մեր վէքիլ Հայրապետն, զի և նա առ մեզ հասուսցէ: Եւ վասն այն դրամոյն՝ զոր Թօխաթու նուիրակ Սահակ վարդապետն տուեալ էր ի Կևսարիա յոյն Եակուբ օղլուն, սա ևս գրէր: Գրեաց թէ մինչև ցայժմ դեռ չիմացայք թէ՝ որպէս եղև. գրեալ եմք վէքիլ ին մերոյ Հայրապետին, և դեռ զպատասխանի ինչ չեմք առեալ: Եւ որ յօգոստոսի ԻԲ փօլիցայ արար ի վերայ նոյն Սահակ վարդապետին տալ սմա, գրեաց սմա մուղայէթ լինիլ և առնուլ: Իսկ ի վերայ Անկիւրիոյ նուիրակ Աստուածատուր վարդապետին որ փօլիցայ արար յօգոստոսի ԻԲ, նա զգործն աւարտեալ, յետ գնալոյ այն թղթոյն եկեալ ի սուրբ Աթոռս եմուտ ամենևին դատարկ: Ուստի՝ գրեալ ծանոյց սմա, և պատուիրեաց զայն փօլիցագիրն պատառել, և հանդերձ բարևագրով նորին յետս առ մեզ յղել աստ: Կրկին ևս միամտութիւն գրեաց սմա վասն այն դրամոյն, զոր Հայրապետն փօլիցայիւ առեալ էր ի սմանէ, թէ մեզ էհաս, որ ևս էր յարդեանդ սոյն Աստուածատուր վարդապետ սակաւադիւն նուիրակիս: Եւ անդ Թօմաջան ոմն կայր՝ ազգաւ ասորի, վասն նորա զօրհնութեան թուղթ էր խնդրեալ , գրեաց թէ՝ այժմ անձեռնհաս եղաք, յետոյ եմք գրելոց: Այլ և՝ որ յառաջ զօրհնութեան թուղթս էր խնդրեալ վասն ոմանց, բայց անորոշ էր գրեալ ուստի գրեաց յայնժամ ի յուլիսի Բ, պարզապէս գրել զանուանսն, զի ապա գրեսցէ զօրհնութեան թուղթսն: Եւ նա այժմ գրեալ էր պարզապէս: Վասնորոյ՝ զթուղթ գրեաց առ պարոն Պօղոսն, որ զկտակ հարսին իւրոյ Հռիփսիմէին, որ էր ընդ ղռուշի Ա փոքրիկ արծաթեայ խաչ, տուեալ էր սոյն մահտեսի Աղամջանիս:
       Թուղթ առ մահտեսի Աստուածատուրն, որ զկտակ հանգուցեալ մօրն իւրոյ Մարիամին, ) տուեալ էր սմա:
       Թուղթ ևս առ մահտեսի Յակոբ ոմն Չաթալբաշ կոչեցեալ, որ զկտակ Յովհաննիսի ումեմն տուեալ էր սմա: Զորս առ սա յղեաց տալ նոցա: Եւ պատուիրեաց , զի յօգոստոսի ԻԲ գրեալ թղթոյ՝ և այս թղթոյս պատասխանիսն, շուտով գրեսցէ:
       Թուղթ ևս ի Կարին առ սրբոյ Աթոռոյս վէքիլ Հայրապետն, ի պատասխանի թղթոյն, զոր թարց թուոյ էր գրեալ, զոր այժմ եբեր Մեսրօպ վարդապետի յղեալ փայակն , որ ի վերն յամսոյս ԺԱ ի նորին թղթոջն յիշեցաւ: Նախ պատուէր՝ զի թարց թուականի թուղթ մի՛ գրեսցէ: Երկրորդ՝ զի թուղթն ծայրէ ի ծայր գրեալ զմռէր, և յորժամ բանայաք, գրեալն պատառիւր, գրեաց այնպէս չառնել: Եւ զոր ինչ այժմ գրեալ էր, նոցին պատասխանին գրեալ էաք յառաջ յօգոստոսի ԻԲ, ծանոյց սմա: Եւ ի ձեռն մահտեսի Աղամջանին որ ի յԱստուածատուր վարդապետի արդեանց դրամ էր հասեալ սմա, սա ևս ի գալն Աստուածատուր վարդապետին ղապզ էր տուեալ նմա, զի բերեալ աստ հաշիւ տացէ: Ուստի՝ այժմ գրեալ էր սրբազան վեհին զայն ղապզն իւր յղել յետս առ ինքն. զոր և յղեաց ի մէջ թղթոյս: Եւ որպէս յօգոստոսի ԻԲ, այժմ ևս գրեաց սմա զմիամտութիւն վասն երկիցս առ մեզ յղեալ դրամոցն ի ձեռն տէր Վահանին. նաև՝ ԻԸ ղռուշի շաքեար՝ և Բ նեղ դաստախունս էր յղեալ սա, որ ձեռամբ տէր Վահանին աստ հասին. ուստի՝ գրեաց զմիամտութիւն: Եւ վասն Եսայի վարդապետի առ մահտեսի Աղամջանն եղեալ դրամոյն զոր ինչ առ նոյն մահտեսի Աղամջանն և առ Նազարէթն գրեաց, զնոյնս լրիւ սմա գրեաց. և զայն ևս՝ թէ գրեցի մահտեսի Աղամջանին, որ թէ Նազարէթն կամ Առաքելն զայն դրամն չառնուն, առ քեզ յղէ , որ դու ևս մեզ հասուսցես. ուրեմն եթէ նոքա չառնուն, դու մուղայէթ լեր և ա՛ռ: Եւ վասն Սահակ վարդապետի դրամոյն՝ որ Եակուբ օղլուն էր հասուցեալ, գրեաց թէ՝ ահա քանի ամիս էանց, է՞ր ո՛չ առնուք: Եւ հարկեաց առնուլ և յղել առ ինքն աստ ի վերակ Կարսայ կամ Բայազիտայ: Կամ թէ Մեսրօպ վարդապետն գալոց իցէ՝ նմա տացէ զի բերցէ: Եւ վասն Արապկերցի Մարտիրոսի տալեացն որպէս յօգոստոսի ԻԲ և ի յամսոյս Գ առ առ Պետրոս վարդապետն, այժմ ևս գրեաց սմա հարկ՝ հոգալ շուտով ընդ Առաքելին, և առնուլ: Թէ ևս չտայցէ ասէ, այնուհետև ես գիտեմ: Զթուղթ մահտեսի Աղամջանին յղեաց առ սա՝ առ նա հասուցանել շուտով:
       Թուղթ ևս ի Կարին առ Մուրտիկզադէ Խօջայ Առաքելն և տիրացու Սիմէօնն: Ծանուցանելով զգրելն յառաջ քան զայս ի յօգոստոսի ԻԲ և յամսոյս Գ զթուղթս երկարապէս: Եւ խնդրելով զպատասխանիսն: Վասն Եսայի վարդապետի դրամոյն որ ինչ առ Նազարէթն, առ մահտեսի Աղամջանն և առ մեր վէքիլ Հայրապետն, զնոյնս և սոցա գրեաց լիապէս: Եթէ ձեզ շահ է ասէ, ընդէ՞ր ոչ առնուք. իսկ եթէ վնա՞ս է, ընդէ՞ր ո՛չ ծանուցանէք մեզ, որ մեք ևս ի ձեռն այլ հաւատարմի բերցուք զմեր դրամն: Եւ հարկ՝ զի թէ ինքեանց պիտոյ է, առնուցուն. ապա թէ ո՛չ, ծանուսցեն ինքեան, զի ի ձեռն մեր վէքիլ Հայրապետին բերել տացէ: Նմա ևս գրեցի ասէ ձեզ հարցանել, զստոյգն գրեսջիք մեզ: Եւ վասն Մարտիրոսի տալեացն որպէս Հայրապետին, նոյնպէս և սոցա գրեաց մեղադրութեամբ հարկ, թէ ընդէ՞ր ո՛չ հետևիք և առնուք զմեր դրամն: Եւ հարկ, զի շուտով զտալն և զչտալն գրեսցեն: Զթուղթսն Պօլսոյ առ սոսա յղեաց՝ յղել առ Նազարէթն:
       Թուղթ ևս առ Կարնոյ նուիրակ Մեսրօպ վարդապետն գրեաց ի պատասխանի յօգոստոսի Լ գրեալ թղթոյն, զոր ընդ Յօհան ծեր փայեկին յղեալ էր, որ է՛ր յատկապէս խնդիր վասն Ղարիպօղլի կոչեցեալ տէր-Յովհաննէսին, զոր ընդ այլ Բ երիցանց ի թղթոջ սորին բանադրեաց. որ որովհետև ի Կարսայ առաջնորդ Կարապետ վարդապետէն էր ձեռնադրեցեալ, ուստի գրէր թէ՝ այնպէս գրեա՛ թէ՝ ըստ խնդրոյ Կարսեցւոցն արձակեցի, զի մի՛ և այլքն զիս ստիպեսցեն: Վասնորոյ՝ և սրբազան վեհն ըստ խնդրոյն արձակեաց զայն քահանայն, ըստ այնմ ոճի զոր գրեալ էր, գրելով զարձակումն ի սոյն թզթոջ, որովհետև զբանադրանսն ևս ի սորին թղթոջն էր գրեալ յառաջ: Ծանոյց ևս յառաջ քան զայս ի սեպտեմբերամսոյդ Գ և ի ԺԱ գրելն առ ինքն զթուղթս, և ըստ խնդրոյն յղելն զսրբալոյս մեռոն ի ձեռն ուխտաւորացն: Եւ զի գրէր թէ՝ զյիշատակիս շինեցուցանեմ, ի յաւարտիլն որոց՝ գալոց եմ: Գրեաց թէ՝ զոր ինչ յառաջ գրեալ եմ քեզ՝ ամենին կատարումն տուեալ, և զյիշատակիսդ շինեցուցեալ, փութացուսցես զգալդ: Եւ ի գալդ՝ ջանա՛ ասէ յԱռաքելէն դրամ առնուլ և բերել ընդ քեզ, նոյնպէս ի Թօխաթո՛ւ նսւիրակէն դրամ կայ յայդր զոր Հայրապետն առնլոց է, զոյն ևս ա՛ռ ասէ և բե՛ր ընդ քեզ: Եւ զի Անկիւրիոյ նուիրակ Աստուածատուր վարդապետն ամենևին դատարկ եկն ասա, թէ ի նազդից. և թէ ի քսրոց, և լսէաք թէ՝ ի Կարին բան ունի թողեալ և ծախեալ, և Ա ժամացոյց ևս առ սորին սպասաւոր Դանիէլ վարդապետն թողեալ լսէաք: Վասն որոյ՝ գրեաց սմա հետևիլ՝ իմանալ և գրել ինքեան: Նոյնպէս և վասն Յակոբ վարդապետին որ գալոց էր այժմ ևս գրեաց զնոյն պատուէր, մուղայէթ լինել՝ և աստ յղել: Եւ զչիք Մովսէս բանադրանսն զոր յամսոյս Գ յղեաց, ասաց ընթեռնուլ որպէս յառաջ գրեաց, և թէ չզղջանայ, թէ ո՛չ, ազդել ինքեան: Զայս ուրոյն ետուք փայեկին, տալ նմա: Իսկ զՀայրապետի պահարանն եդեալ զԱռաքելի թղթոջն, յղեցաք առ նա ընդ նոյն փայեկին, զի նա տացէ Հայրապետին: Ել ծեր Յօհան փայեկն ի սեպտ . ԺԴ: