Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի Կարնոյ ի յԷփրիկեան մահտեսի Գրիգորէն թուղթ ժամանեաց առ սրբազան վեհն, զոր ըստ հարկադրութեան տեղւոյ սարասկեար Հաճալի փաշային գրեալ էր առ սրբազան վեհն յատուկ փայեկաւ, և զորպիսութիւնս խնդրեալ: Ուստի՝ և սրբազան վեհն զթուղթ գրեաց առ նա ի պատասխանի թղթոյն, ծանուցանելով զհասանիլն, և զորպիսութիւնսն եթող ի փուսուլայէն իմանալ, զոր ասէ ըստ սովորութեան մերոյ չկնքեցաք, զի ի վերայ այդպիսոյ փուսուլայի կնիք ո՛չ դնեմք, դու ընդ այդ մի՛ վրդովիցիս, այլ հաւատա՛ գրեցելոցն: Եւ հրաւիրեաց գալ ընտանեօք և բարեկամօք ի յօրհնութիւն սրբալոյս Մեռոնին ի Հոգէգալստեանն: Եւ ողջոյն եղբօրն մահտեսի Կիրակոսին, և որդւոյն՝ Հաճի Պապային և մահտեսի Պետրոսին: Փուսուլայ ևս գրեաց առ սա, ծանուցանելով ըստ խնդրոյն զորպէսն կողմանցս: Թէ սոքա որ զընծայն վեր չառին (որպէս ասացաւ ի մարտի ԻԹ ), բարի մտօք էր, զի ի վէքիլէն երկեան, թէ գուցէ կարծիցէ թէ՝ Օսմանցուն հետ միացան, և կամ զօրք յղիցէ, կամ ինքն իսկ եկեսցէ ի վերայ ինքեանց: Ուստի շուտով գրեցին Քեարիմին, թէ այսպէս եղև բանն, դու յորիշ կարծիս մի անկցիս: Այժմոյս սոցա մէկ շարժմունք ինչ ո՛չ գոյ, հանգիստ նստած են, և իւրեանց գրոյ պատասխանւոյն նային ի Քեարիմէն, զի թէ ի նմանէ , և թէ յայդրուստ՝ կասկածին, ա՛յն է սոցա կամքն, որ ո՛չ ի Քեարիմէն լինի եկօղ և ո՛չ ի դոցունց, որ ինքեանք հանգիստ մնան: Ի սոցանէ բամ չկայ, և ո՛չ ի Քեարիմէն յայս ներկայս, զոր ինչ ասեն՝ սո՛ւտ է, թող շուտ չհաւատան, այլ ծանր նստցին: Մեք զոր ինչ գրեմք, ճշմարիտ է, ի հարկէ թէ բան իմն լինիցի, գրելոց եմք: Եւ զի զՀերակլէն կասկածէին, գրեաց թէ՝ նա այժմ դոցա հետ բան չունի, և բարեկամ է, և զթագաւորի ընծայն փառաւորութեամբ և հանդիսիւ վեր էառ, զի նա չերկնչի ի Քեարիմէն: Զօրք թէպէտ շատ ունի ժողովեալ, բայց սորա կռիւն և վէճն ընդ Ղարաբաղու և Շրուանու խաներին և լէկզեացն է, դեռ այնպէս կայ, դոցա հետ բան չունի բացի բարեկամութենէ, թէ իւրեանք չխառնեն: Եւ ի կողմանցն Դարբանդու ևս կասկածէին զհիւսիսականաց, գրեաց թէ՝ յառաջ որ մէկ քանի հարիւր մարդ եկին անդ, դեռ անդ նստին ըստ հրամանի իւրեանց կայսորն, ո՛չ դառնան յետս, և ոչ շարժին ուրեք, և նոր եկօղ ևս ե՛չ գոյ, և այլ ըստ սմին բանս գրեաց առ այսոսիկ: Փուսուլայ ևս գրեաց դարձեալ առ սա, թէ յորժամ լուան դոքա զյետս դարձուցանելն սոցա ընծայիցն, զի՞նչ ասացին և յի՞նչ դիտման կան, ծանո՛ մեզ զի գիտասցուք: Եւ զԻբրահիմ Աֆանտին որ խնդրեալ տարան ի քաղաքդ՝ (որպէս ի վերն ասացաւ ). վասն է՛ր էր, և զի՞նչ կամին, ծանո՛ մեզ ամենայն որպիսութեամբք: Իսկ նախատանաց գրեանքն զորս գրեաց սրբազան վեհն ի Կեսարիա ի յունվարի ԻԹ, հասեալ էր անդ: Ուստի՝ մեր նուիրակ Սահակ վարդապետն գրեալ էր զգիր մի առ մեր Մկրտիչ վարդապետն, որ էր տրտունջ և վէրք: Ի պատասխանի որոյ՝ գրել ետ սրբազան վեհն առ նա զթուղթ մի Մկրտիչ վարդապետին, յանդիմանութիւն վասն խռովասիրութեանն, և զսրտամաշ բանս գրելոյն, և հա՛րկ՝ զի այլ մի՛ ևս զայնպիսի բանս գրեսցէ, այլ զսրտադիւր բանս գրեսցէ՝ յապահովութիւն սրբազան վեհին: Եւ զի այժմ հաշտեալ էին ընդ կեսարացւոցն, և էր ի գործն նուիրակութեան անդ. գրել ետ սիրով վարիլ ընդ նոսա, և ուր և երթիցէ՝ նոյնպէս սիրով վարեսցի: Եւ զի տրտնջէր, թէ դրամ յղեցի , ինձ ղապզ ո՛չ յղեցիք, գրեաց թէ՝ քանի՞ անգամ պիտի գրեմք, ի նոյեմբերի Թ ղապզ գրեալ առ Մուրտիկեանսն յղեցաք հասուցանել առ քեզ, և ի հոկտեմբերի ԺԱ ևս ծանուցաք քեզ զհասանիլն մեզ նոյն դրամին: Իսկ և գրէր թէ՝ ի Կարին Եակուբ օղլի կայ Յունաց ազգէն, որոյ տունն ա՛ստ է, թէ կարէք, դրա՛մ առէք ի նմանէ, և փօլիցայ արարէք ի վերայ իմ զի տաց: Եւ զայն մարդն Մսրլեան մահտեսիԳրիգորն ճանաչէ, նմա գրեցէ՛ք , զի ընդ նմա խօսեսցի և հոգասցէ: Վասնորոյ՝ զթուղթ գրեաց սրբազան վեհն առ Մսրլեան մահտեսի Գրիգոր գանձապետն մեր. զի ընդ Եակուբ օղլուն խօսեսցի, եթէ նա տալ՝ որքան նուիրակն գրեալ է. կամ այլ աւելի, ապա ծանուսցէ , զի զփօլիցագիր գրեալ առ ինքն յղեսցէ, զի առեալ ի նմանէ զդրամն, զփօլիցագիրն տացէ նմա, զի և նա յղեալ ի Կեսարիա՝ առնուցու ի նուիրակէն: Զայս այսպէս գրեալ սմա, առ նուիրակն գրել ետ զսոյն ի վերոյգրեալ թղթոջ Մկրտիչ վարդապետին, թէ այսպէս գրեցաք մահտեսի Գրիգորին, տեսցուք զի՞նչ գրէ մեզ՝ քեզ գրելոց եմք: Բայց և առ այս սմա յանդիմանութիւն, թէ դու գիտես՝ զի մեր բանն ընդ Մուրտիկեանցն է, և նոցա ձեռօքն առնեմք զՓօլիս . մեզ ևս քանիցս գրեալ եմք նոքօք հասուցանել մեզ զդրամ, և նոցա մարդն յամենայն տեղիս գոյ. այդ զի՞նչ է՝ որ դու զնոսա թողեալ՝ օտարաց ձեռօք փօլիցայ առնել խնդրես, ահա և այդ ընդդիմութիւն է հրամանաց սրբազան վեհին: Եւ բազում առ այսոսիկ բանք խիստք: Իսկ յորժամ հասեալ էր ի Կեսարիա թուղթ սրբազան վեհին՝ (որպէս ասացաւ ի վերոյ ). ապա՝ առաջնորդ Մատթէոս վարդապետն յղեալ զքահանայս և զիշխանս, ածեալ էր զնուիրակն ի քաղաքն, և հաշտեալ էին ընդ միմեանս՝ (որպէս ասացաւ ) ուստի՝ և առաջնորդ Մատթէոս վարդապետն գրեալ էր սակս այսր առ Երեմիա վարդապետն զթուղթ, և գրէր ևս՝ թէ որովհետև սրբազան վեհն փոքր ինչ նեղացեալ է ի վերայ մեր, վասն որոյ՝ ամօթ վարկայ գրել ինքեան, դու ծանո՛ զի իմասցի: Զոր սրբազան վեհին իմացեալ՝ պատուիրեաց Երեմիայ վարդապետին զթուղթ գրել առ նա ի պատասխանի թղթոյն, թէ սրբազան վեհն Գ պատճառաւ ի քէն վիրաւորեալ է, մին այս՝ զի դու գրեալ էիր թէ՝ ժողովուրդքն կամեցան պատրիարքին ևս գանգատ գրել զնուիրակէն, ես ոչ թողի իսկ այժմ գրէ պատրիարքն սրբազան վեհին, թէ այսպէս գանգատ էին գրեալ ի Կեսարիոյ առ իս՝ մինչև ցԴՃ կնքով: (որպէս ասացաւ ի մարտի ԻԹ ). Եթէ ժողովուրդքն զպատիւ սրբոյ Աթոռոյս և սրբազան վեհին չկամեցան պահել, դու ընդէ՞ր ոչ պահեցեր, այլ թոյլ ետուր նոցա, և սրբազան վեհին այսպէս գրես թէ՝ ես ոչ թողի զի գրեսցեն: Երկրորդ՝ զի ուխտաւորք էին եկեալ ասէ, յորոց հարցաք զորպիսութիւնս: Որք ի ժամ ձերոյ վիճոյն յայդր գոլով՝ վերահասու էին լեալ. որք ասացին թէ՝ նուիրակն մինչ եկն ի քաղաքն, ըստ արժանւոյն ոչ մեծարեցին, վասն այն և նա խռովեալ՝ ել ի քաղաքէն ի գիւղ մի ուր և հին առաջնորդ Դաւիթ վարդապետն կայր , որ Ե ժամու հեռի է ի քաղաքէն. և առ այն վիրաւորեցան ի նմանէ իշխանքն: (Ատրանացիք էին այս ուխտաւորքս ): Ահա սակս այսր ևս ի քէն վիրաւորի ասէ սրբազան վեհն, թէ ընդէ՞ր իսկզբանն անպատիւ արարիք զնուիրակն, որ այդպէս լինէր: Երրորդ՝ զի ընծայ էր յղեալ նա սրբազան վեհին. (որպէս ասացաւ ի մարտի ԻԹ ի թղթոջ Առաքելին ). յորում էր Ա հին ժամացոյց ոսկեայ: Ուստի գրել ետ թէ՝ յանբաւ բուրաստանաց զազնիւ ծաղկունս առնուն մարդիկք և ընծայեն ումէք . իսկ դու մինչ առաջնորդ եղեալ մտեր ի բանաւոր բուրաստանդ՝ զթառամեալ ծաղիկ ընծայես սրբազան վեհին: Առ որ վիրաւորեալ՝ յետս յղել կամի: Զայսքան բանս գրել ետ նմա: Եւ զայս թուղթս հանդերձ թղթովն: Մկրտիչ վարդապետին որ յիշեցաւ ի վերոյ, յղեաց ի Կարին առ գանձապետն մեր Մսրլեան մահտեսի Գրիգորն, ի յղել առ նոսա ի Կեսարիա: Եւ զի զփայակն Եփրիկեան մահտեսի Գրիգորն էր յղեալ՝ (որոյ անունն էր Յօհան, և է՛ր ծեր ). վասնորոյ՝ զնորին թուղթն յատուկ ետուք նմա, և զգանձապետինն ի նմանէ ուրո՛յն ետուք նոյն Յօհան փայեկին, տանիլ տալ նոցա ի ապրիլ ԻԲ: