Յիշատակարան. Մասն III (1777-1779)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Մինչ զայս վերոգրեալ թուղթս յղեցաք յԵրևան, չև ևս գնացեալ անտի յառաջ, եկն համբաւ գալոյ Իսրայէլ կաթուղիկոսին, որ եկեալ ի Քանաքեռ, անդ ընկալեալ էր զթուղթ սրբազան վեհին: Եւ յամսոյս Թ յաւուր Բ շաբաթի եկեալ եմուտ ի սուրբ Աթոռս, որպէս և Յովհաննէս կաթուղիկոսն: Եւ սրբազան վեհին բերեալ յատեան զերկաքանչիւր կաթուղիկոսունսն, հանդերձ Բ կողմանց սևագլխօք և իշխանօքն, խօսեցոյց յոյժ երկար, քանիցս անգամ կոչելով: Բայց նախ զերկուց կողմանցն սևագլուխսն կոչեալ, յոյժ մեղադրութեամբ ընդ նոսա խօսեցաւ վասն խռովասիրութեանցն իւրեանց, թէ յայսչափ ժամանակ այդ խռովութիւնդ և երկուութիւնդ գոյ ի մէջ այդ երկրիդ. դիցուք թէ աշխարհականացն ոչինչ է փոյթ, դուք ընդէ՞ր ոչ առնէիք փոյթ, որպէս զի բարձցի խռովութիւնն ի յայդ երկրէ , և եդիցի խաղաղութիւն: Եւ ո՞րպէս ո՛չ նեղէիք դուք ի խղճէ մտաց, որք յայսչափ ժամանակ խռովութեամբ զՔրիստոս պատարագէիք: Եթէ դուք որք կարգաւորք էք և միջնորդք խաղաղութեան այդպէս էք, ապա ժողովուրդքն ձեր ի ձէնջ զի՞նջ ուսանին. ը՞չ ապաքէն զդոյն խռովութիւնսդ զորս տեսանեն ի ձեզ՝ նոքա ևս զնոյնս աւելեօք առնեն քեզ զձեզ: Եւ մինչ նոքա պատասխանեցին թէ՝ մեք զի՞նչ արասցուք. զի մեզ մեր կաթուղիկոսացն հայիմք, մինչ նոքա այնպէս կան, մեք զի՞նչ կարեմք առնել արտաքոյ նոցին կամացն: Առ այս պատասխանեաց սրբազան վեհն թէ՝ զհնար խաղաղութեան չկարէիք գտանել, սկիզբն և պատճառ խռովութեան ընդէ՞ր լինէիք, մի կողմնացիքդ թարց հաւանութեան բոլոր երկրականաց զԻսրայէլն օծանելով ի Գեանջայ, և միւս կողմնացիքդ ներհակ նոցին՝ և նոյնպէս թարց բոլոր երկրականաց հաւանութեան զՅովհաննէսն օծանելով ի Գանձասար: Տեսէ՛ք ահա, որ դուք էք այդ երկճղութեանդ և խռովութեանդ պատճառն. զի թէ դուք թարց սրբոյ Աթոռոյս Հայրապետաց հրամանին՝ և ընդդէմ նոցին կամաց՝ և ներհակ միմեանց չօծանէիք զդոսա, այսքան հակառակութիւն ոչ անկանէր ի մէջ: Եւ նոքա մինչ յայսմ ևս չքմեղ եղեն թէ՝ մեք զի՞նչ արասցուք, մէլիքք և իշխանք երկրին բռնութեամբ այնպէս ետուն առնել, մեք ո՞րպէս կարէաք ընդդիմանալ հրամանաց նոցա: Պատասխանեաց թէ՝ օծանօղն դուք էիք, և ոչ նոքա, պարտ էր ձեզ ասել թէ՝ այս ո՛չ է մարմնաւոր իշխանութիւն և փոփոխելի գործ ինչ, այլ է հագևոր և ամփոփոխ իշխանութիւն, պարտ է ուրեմն, զի հաւանութեամբ բոլոր երկրացւոց տանս Աղուանից լիցի, և հրամանաւ սրբոյ Էջմիածնի կաթուղիկոսին, զի կա՛յ առնուցու, և անվրդով լիվի, և մի՛ խռովութիւն ինչ ծնցի ի մէջ ժողովրդոց երկրիս: Պատասխանեցին թէ՝ թէպէտ և եղեն ոմանք ի մէնջ որք զայդ ասացին, այլ չեղև լսօղ, մանաւանդ թէ ոչ կարէաք ընդդէմ կալ մարմնաւորի իշխանութեան. զի տանջանք և գան և հարուածք հասուցանելոց էին մեզ անխտիր, թէ ո՛չ լսէաք նոցա: Եւ սրբազան վեհն ասաց առ այս թէ՝ ո՛չ այնքան ի նոցին յօժարութենէ, որքան ի ձերդ դրդմանէ այդ յառաջացաւ. զի նոցա չէր ինչ փոյթ այնքան, դուք դերկոսին կողմունսն ևս՝ թէ զմէլիքսն և թէ զիշխանսն՝ դրդելով վառեցիք ի չար նախանձ, և հակառակ միմեանց զայդ գործ գործեցիք. եթէ դուք զնոսա չդրդէիք, ո՛չ յառաջանայր ի նոցունց առանց ձեզ այսքան տարաձայնութիւն: Եւ նոքա ի յայս բան ափի բերան եղեն. և էին ոմանք ևս ի նոցունց, որք վկայէին ստոյգ գոլոյն այս ասացելոցս: Եւ սրբազան վեհն ասէ. ո՞չ ահա և նշանն իսկ ասացելոցս երևի ի ձեզ յայտնի, զի դիցուք թէ՝ երկու կաթուղիկոսունքն մաքառին ընդ միմեանս, ձեզ ի՞նչ հարկ է զհակառակութիւնս սերմանել ի մէջ ժողովրդոց, մի կողմնդ միոյն լինիլ ջատագով՝ և մինդ միւսոյն. և բերան առնուլ ի մէջ ժողովրդոց, և վատաբանել, և պարուրանս դնել, և զժողովուրդսն ևս ի հակառակութիւնս և ի նախանձս յորդորել ընդդէմ միւսոյ կողմանն: Եթէ դուք սիրօղ լինիք խաղաղութեան և ճշմարտութեան, զայսոսիկ ո՛չ առնէք. թէև կաթողիկոսունքն ձեր զձեզ ի յայն յորդորեցին, կարէք դուք ի բաց հրաժարել օրինաւոր պատասխանատւութեամբ: Զի թէ ներհակիցիք ևս նոցա յայսմ մասին՝ երթալով զհետ խաղաղութեան, ի ձեր կողմն լինի իրաւունքն, և ոչ ոք զձե՛զ մեղադրէ: Իսկ խոչնդակ թուիցի նոցա, և այրեսցեն զձեզ այնու պատճառաւ, յայնժամ, իսպառ հրաժարիլ ի նոցանէ՝ և ուր և կամիցիք՝ երթալ: Եւ մինչ դուք այսպէս ճշմարտասէր լինիցիք և համաձայն, կաթուղիկոսն ձեր մի անձն գոլով՝ ձեզ զի՞նչ կարող է առնել: Եւ այսքան ասացեալ, եդ ի վերայ նոցա կանոն և պատուէր, զի մի ևս այսպէս զհետ հակառակութեան երթիցեն. այլ որքան և կարեն, երթիցեն զհետ խաղաղութեան, և զժողովուրդս ևս միշտ ի միութիւն, ի սէր և խաղաղութիւն յորդորեսցեն: Եւ եթէ իւրեանց կաթուղիկոսունքն զայս ոչ կամիցին, ապա՝ ելանիցեն ի նոցանէ ի բաց: Եւ նոքա հաւանութեամբ յանձն առին: Վասնորոյ՝ յղեաց զնոսա յեկեղեցին և զսրբութիւնսն հրամայեաց բազմեցուցանել, զի երդնուցուն սրբութեամբքն, մնալ հաստատուն ի վերայ պայմանին՝ զոր յանձն առին: Եւ զկնի այսորին, էած առ ինքն զերկոսին կաթուղիկոսունսն, և նոսա ևս ընդ իրեարս հաշտեցոյց, և ևս յղեաց յեկեղեցին երդնուլ սրբութեամբքն. ըրպէս զի՝ սիրով վարիցեն այսուհետև ընդ միմեանս որքան կենդանի կան և զմիմեանս մի նենգեսցեն: Եւ նոքա ևս այնպէս արարին: Ապա սկսաւ պայման դնել ի մէջ նոցա, զի Յովհաննէսն ի Գանձասար նստցի, որպէս մինչև ցարդ նստեալ է, և Իսրայէլն ի Գեանջայ. զսուրբ Մեռոնն ի միասին օրհնեսցեն, ուր որ կարիցեն երկուքն ի միասին ներկայանալ: (Քանզի Իսրայէլն երկնչէր ի Գանձասար երթալոյ ): Եւ Խամսայու երկիրն Յովհաննիսին ասաց լինիլ. Իսկ Գեանջայու կողմն Իսրայէլին. և զՇրուանու երկիրն կիսելն անպատշաճ վարկուցեալ՝ ասաց՝ զի երկուքն ևս յղեցեն անդ զսևագլուխս, որք ի միասին ժողովեալ զբոլոր արդիւնսն, յետոյ կիսեսցեն: Բաց յայսմանէ՝ և այլ ևս որիշ կերպիւ պայմանս եդ առաջի նոցա, իսկ նոցա և ոչ մինն յայնցանէ, և ո՛չ այս՝ զոր գրեցի, եղև հաւանելի. ըւստի՝ և եղև գլխացաւութիւն յոյժ յոլով: Մինչև բարկանալ սրբազան վեհին, և զայս ևս ասել՝ թէ զերկոսեանսդ ևս հրաժարեցուցեալ աստ պահեմ, և զայլ ոք ձեռնադրեալ, յղեմ անդ: Եւս թէ՝ երկուքդ ևս մնացէք աստ, մինչև գրեցից ի յերկիրն. զի ում ուրեք ի ձէնջ հասարակապէս հաւանեսցեն, զնա յղեցից: Եւ զայս Բ բանքս ինքեանք և կողմնացիք իւրեանց ևս ասէին, ինքեանք՝ և շատքն ի կողմնացւոց իւրեանցբ առ երես, և ոմանք ճշմարտութեամբ: Իսկ ապա՝ իբրև զայս վայր ժամանեաց խօսք և ասութիւնք մեր և նոցա, ապա զայս գտին նոքա հնար, թէ երթամք յերկիրն մեր. և մեր մէլիքաց և իշխանաց հաւանութեամբն զհաւանելի պայման իմն դիցուք ի մէջ մեր. և բազմակնիք հաւանական թղթով ծանուսցուք սրբութեանդ, և յայնժամ զի՞նչ վճիռ և տայցես, այնպէս լիցի: Եւ յատկապէս վասն Շրուանու երկրին ասացին թէ՝ ում ի մէնջ հաւանեսցին ծառայել, նմա ծառայեսցեն: Եւ սրբազան վեհն ևս ընդ այս հաճեցեալ՝ եդ ի վերայ նոցա զբազում կանոնս և պատուէրս՝ զի սիրով և թարց կռուոյ վարիցին, և մի՛ արկցեն յերկիրն զաղմուկ և զշփոթ և զտարաձայնութիւն: Մանաւանդ՝ Շրուանու երկիրն ասէ ահա տէրունի է լեալ սրբոյ Աթոռոյս, և մեք եմք ձեզ տուեալ, այժմ մինչ դուք կամիցիք ձեզ հաւանեցուցանել, մինդ ասիցէ թէ ինձ հնազանդեցէք, և միւսդ թէ՝ ինձ, և ի չհնազանդիլն նոցա՝ կամ տաճկաց բռնութեամբ կամիցիք հնազանդեցուցանել և կամ բանադրելով, յայնժամ և ես վրէժխնդիր եմ լինելոց, և վերստին տէրունի եմ առնելոց զայն վիճակն: Ուրեմն՝ բանադրանք և տաճկական բռնութիւն մի՛ լիցի ի միջի, այլ ջանացարուք սիրով շահել և նուաճել զամենեսեան: Եւ նոքա զայս ամենայն յանձն առեալ այսու պայմանաւ դարձան աստի: Եւ զի Յովհաննէս կաթուղիկոսին այլ թուղթ չէր պիտոյ նորապէս տալ. քանզի յառաջագոյն ահա տուեալ էր զկոնդակ կաթուղիկոսութեան: Վասնորոյ զթուղթ յատկապէս վասն Իսրայէլ կաթուղիկոսին գրեաց ի վերայ Գեանջայու քաղաքին միայն, յիշելով թէ՝ ահա յառաջ եկն և արձակեցաւ, և առ ձեզ վերադարձաւ օրհնութեան թղթով մերով. իսկ այժմոյս մինչ եկն աստ հանդերձ իշխանօք, մեք ևս քան զառաջինն առաւել ի սէր ընկալեալ շահեցաք և յարգեցաք, և կրկին փառաւորեցաք խիլայիւք: Եւ հրամայեցաք ինքեան վարել զիշխանութիւն կաթուղիկոսութեան: Ուստի՝ զդա այսուհետև սիրելի եղբայր մեր գիտասջիք, և մերովս հրամանաւ կաթուղիկոս: Եւ պատուիրէր՝ լինիլ նմա հնազանդ յամենայնի: Իսկ թէ որպիսի պայմանաւ դարձան աստի երկու կաթուղիկոսունքդ, ինքն և ընդ իւր եղեալ իշխանքն պատմելոց են: Օրինակ սորին ի բոլորագրահամար տետրոջն է, յերեսն ՉԿԲ:
       Թուղթ ևս առ Գեանջայու Մահմատ խանն, և իւր եղբայր Ջաւատ խանն գրեաց վասն Իսրայէլ կաթուղիկոսին դարձեալ՝ որպէս և քաղաքացւոցն, թէպէտ ինքն գիր չէր գրեալ, այլ Ջաւադն էլ գրեալ: Իսկ Բ կաթուղիկոսացն ետ սրբազան վեհն խիլայ Ա Ա ազնիւ խառայ փիլոն, և Ա Ա ազնիւ զմրութ մատանի: Իսկ Իսրայէլ կաթուղիկոսին յատուկ ևս՝ Ա եբրենոսեայ գաւազան վիշապագլուխ վասն առաջի կրելոյ, խնծորքն արծաթ. Ա խալիչայ, Ա հողաթափ, Ա մաշի ) և Ա վեղար: Իսկ Յովհաննէս կաթուղիկոսին յայսցանէ ոչ ետ. մանզի՝ յառաջագոյն շատ էաք տուեալ: Ելին ի հոկտ . ԺԶ: