Որպէս 
  
   ասացաւ 
  
   ի 
  
   վերդ՝ 
  
   թէ 
  
   վասն 
  
   իրիք 
  
   հարկաւորութեան 
  
   խնդրեացբ 
  
   սրբազան 
  
   վեհն 
  
   զՂօշավանից 
  
   առաջնորդ 
  
   Կարապետ 
  
   վարդապետն 
  
   գալ 
  
   աստ, 
  
   այժմ 
  
   եկն 
  
   ընդ 
  
   մեր 
  
   թուանկչոցն, 
  
   որք 
  
   ի 
  
   մարտի 
  
   Լ 
  
   յղեցան 
  
   անդ: 
  
   Իսկ 
  
   զՊօղոս 
  
   վարդապետն 
  
   զոր 
  
   ի 
  
   վերդ 
  
   խնդրեցաք, 
  
   չէր 
  
   բերեալ 
  
   ընդ 
  
   իւր, 
  
   զի 
  
   կառավարիչ 
  
   վանիցն 
  
   նա՛ 
  
   էր. 
  
   զօգուտս 
  
   վանիցն 
  
   առնլով՝ 
  
   և 
  
   Մահմատ 
  
   բէկի 
  
   անդէպ 
  
   խնդրոցն 
  
   չլսելով՝ 
  
   դժուար 
  
   իմն 
  
   էր 
  
   թուեցեալ 
  
   յաչս 
  
   նորին: 
  
   Վասն 
  
   այսորիկ 
  
   չէր 
  
   բերեալ, 
  
   ընդ 
  
   որ 
  
   և 
  
   սրբազան 
  
   վեհն 
  
   հաճեցաւ: 
  
   Եւ 
  
   յաւուրս 
  
   ինչ 
  
   մնացեալ 
  
   աստ 
  
   Կարապետ 
  
   վարդապետին, 
  
   ի 
  
   ներկայումս 
  
   վերադառնալ 
  
   կամէր 
  
   ի 
  
   Կարս, 
  
   զի 
  
   անդ 
  
   արասցէ 
  
   զզատիկն: 
  
   Բայց 
  
   էին 
  
   ի 
  
   Կարս 
  
   ոմանք, 
  
   որք 
  
   ո՛չ 
  
   վարէին 
  
   ընդ 
  
   նմա 
  
   սիրով, 
  
   ուստի՝ 
  
   խնդրեաց 
  
   ի 
  
   սրբազան 
  
   վեհէն 
  
   գրել 
  
   զթուղթ 
  
   առ 
  
   գլխաւորսն 
  
   Կարսայ, 
  
   այսինքն՝ 
  
   առ 
  
   պարոն 
  
   Գէորգն, 
  
   Ղազարն, 
  
   Կարապետն, 
  
   մահտեսի 
  
   Յովհաննէսն, 
  
   պարոն 
  
   Պետրոսն, 
  
   մահտեսի 
  
   Դիլանն, 
  
   Ռստակն, 
  
   Ասօն, 
  
   մահտեսի 
  
   Սիմօնն, 
  
   մահտեսի 
  
   Սահակն, 
  
   Գրիգորն, 
  
   Մելիտոնն, 
  
   Յօհանն, 
  
   և 
  
   Չիթջի 
  
   Աղայեկն, 
  
   որոց 
  
   շատն 
  
   ինքեան 
  
   բարեկամք 
  
   և 
  
   ընդունօղք 
  
   էին: 
  
   Աս 
  
   որս 
  
   գրել 
  
   զշնորհակալութիւն 
  
   հասարակապէս՝ 
  
   վասն 
  
   ընդունելոյն 
  
   զինքն 
  
   սիրով՝ 
  
   և 
  
   հնազանդելոյն: 
  
   Իսկ 
  
   և 
  
   անորոշապէս 
  
   յանդիմանութիւն 
  
   թէ՝ 
  
   են 
  
   ոմանք 
  
   ի 
  
   ձէնջ՝ 
  
   որք 
  
   ո՛չ 
  
   ընդունին 
  
   զսա 
  
   սիրով, 
  
   և 
  
   ո՛չ 
  
   հնազանդին, 
  
   որոց 
  
   և 
  
   սպառնալիք 
  
   և 
  
   սաստ՝ 
  
   առ 
  
   ի 
  
   հնազանդիլ: 
  
   Զոր 
  
   և 
  
   գրեաց 
  
   իսկ 
  
   սրբազան 
  
   վեհն, 
  
   և 
  
   ետ 
  
   նմա: 
  
   Իսկ 
  
   և՝ 
  
   կամէր 
  
   սա 
  
   նորոգել 
  
   տալ 
  
   զոմանս 
  
   շինուածս 
  
   վանիցն, 
  
   ուստի 
  
   խնդրեաց 
  
   ի 
  
   սրբազան 
  
   վեհէն, 
  
   գրել 
  
   առ 
  
   փաշայն 
  
   և 
  
   առ 
  
   քեահիայն, 
  
   և 
  
   առ 
  
   որդի 
  
   Իբրահիմ 
  
   Աֆանտուն 
  
   վասն 
  
   այսր, 
  
   զի 
  
   հրամայյեսցեն 
  
   նմա 
  
   շինել: 
  
   Ուստի՝ 
  
   և 
  
   սրբազան 
  
   վեհն 
  
   գրեաց 
  
   զթուղթ 
  
   առ 
  
   Կարսայ 
  
   փաշայն, 
  
   զի 
  
   հրամայեսցէ 
  
   նմա 
  
   նորոգել 
  
   զհին 
  
   շինուածսն : 
 
       
  
   Թուղթ 
  
   ևս 
  
   առ 
  
   որդի 
  
   Իբրահիմ 
  
   Աֆանտուն 
  
   գրեաց, 
  
   զի 
  
   ինքն 
  
   ևս 
  
   լիցի 
  
   այսմ 
  
   ձեռնտու: 
  
   Որ 
  
   էր 
  
   Մուստաֆայ 
  
   բէկն՝ 
  
   որ 
  
   մուտառիս 
  
   էր: 
  
   Որում 
  
   և 
  
   յղեաց 
  
   Բ 
  
   Թիլանի 
  
   լիտր 
  
   հնդկաց 
  
   բրինձ՝ 
  
   ըստ 
  
   որում 
  
   յառաջ 
  
   խոստացեալ 
  
   էաք, 
  
   (որ 
  
   ասացաւ 
  
   ի 
  
   մարտի 
  
   ԺԵ 
  
   ) 
  
   և 
  
   որպէս 
  
   ի 
  
   վերն 
  
   ի 
  
   մարտի 
  
   Լ 
  
   ասացաւ 
  
   թէ՝ 
  
   Իբրահիմ 
  
   Աֆանտին 
  
   գնացեալ 
  
   է 
  
   ի 
  
   Կարս, 
  
   այժմոյս 
  
   գնացեալ 
  
   էր 
  
   ի 
  
   Կարին, 
  
   տանելով 
  
   ընդ 
  
   ինքեան 
  
   և 
  
   զՂափուճի 
  
   բաշի 
  
   Նօման 
  
   աղայ 
  
   որդին, 
  
   իւր՝ 
  
   որ 
  
   ի 
  
   մարտի 
  
   ԻԹ 
  
   դարձեալ 
  
   գնաց 
  
   աստի: 
  
   Ուստի՝ 
  
   գրեաց 
  
   սմա, 
  
   թէ 
  
   Աֆանտին 
  
   որովհետև 
  
   գնաց, 
  
   դու 
  
   զսիրոյ 
  
   գիրդ 
  
   ի 
  
   մէնջ 
  
   անպակաս 
  
   արա, 
  
   և 
  
   զմեզապատշաճ 
  
   որպիսութիւնս 
  
   ևս 
  
   գրեա՛ 
  
   մեզ, 
  
   և 
  
   այլ 
  
   ըստ 
  
   սմին 
  
   բանք 
  
   սիրոյ: 
  
   Ել 
  
   Կարապետ 
  
   վարդապետն 
  
   ի 
  
   ապրիլ 
  
   Ժ: