Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Theology  
Նախ՝ զի միատեսակ է եւ մի։
       Երկրորդ՝ զտեսակն անիբաց դնելի ունի։
       Երրորդ՝ տեսակն յառաջ է քան զնիւթն։
       Չորրորդ՝ գ է յատկութեամբ եւ մի բնութեամբ։
       Հինգերորդ՝ պատկեր եւ օրինակ է Քրիստոս ի՝ արեգականն արդարութեան։
       Վեցերորդ՝ մեծ է քան զաշխարհս։
       Եօթներորդ՝ զի ջերմ է զօրութեամբ։
       Ութերորդ՝ զի լուսաւոր է։
       Իններորդ՝ հաւասար ունի զջերմութիւն եւ զլոյս։
       Տասներորդ՝ արարիչ է եղանակաց։
       Մետասաներորդ՝ զտիւ եւ զգիշեր կատարէ՛։
       Երկտասաներորդ՝ պատճառ է ծննդոց։
       Երեքտասներորդ՝ խոնարհի եւ բարձրանայ։
       Չորեքտասաներորդ՝ մերձանալով նորոգէ, եւ հեռանալով ապականէ՛։
       Հնգտասաներորդ՝ անդադա՛ր է ի ներգործութիւն յո րս կարգեցաւ։
       Վեցտասաներորդ՝ զի ամենայն լուսաւորք ի նմանէ՛ առնուն զլոյսն։
       Եօթնեւտասներորդ՝ զի չա՛փ է ժամանակաց։
       Ութեւտասներորդ՝ լուսով եւ ջերմութեամբ մե՛րձէ յամենայնսն. եւ բոլորակութեամբ հեռի։
       Իննեւտասներորդ՝ զոմանս խաւարէ՛ եւ զայլս լուսաւորէ՛։
       Քսաներո րդ՝ է՛ ի նշանս եւ ի ժամանակս եւ յաւուրս եւ ի տարիս որպէս ասէ գիրն։
      
       Հարց։ Զի՞նչ է որ ասէ մեծն Իգնատիոս վասն արեգական՝ թէ յամենայն օր ի բաց դնէ զլոյսն եւ զջերմութիւնն, եւ միւսանգամ յարփոյն առնու։
       Պատասխան։ Ի բաց դնելն կրկին է. մին ըստ տեսակի, եւ միւսն ներգործութեամբ։ Ա՛րդ՝ ըստ տեսակի՝ անիբաց դնելի՛ է լոյս արեգականն։ Այլ ըստ ներգործութեան որ ի մէնջ պակասի եւ լուսաւորի՝ զայն ասէ։ Նոյնպէս յորժամ ասեմք թէ արեգակն խաւարեցաւ, ո՛չ ի բնական լուսոյն՝ այլ ի մեզ լուսաւորելոյն։ Այս այսպէս։
       Յատկութիւն Աստեղաց։
       Նախ՝ զի մի բնութիւն է աստեղաց։
       Երկրորդ՝ զի լուսաւոր է։
       Երրորդ՝ զի անապական է։
       Չորրորդ՝ զի մշտաշարժ է։
       Հինգերորդ՝ զի դիրքն իւր մեծ է. թէպէտ եւ առ մեզ փոքր։
       Վեցերորդ՝ զի հաստատէ ի դիրս իւր։
       Եօթներորդ՝ զի զարդ երկնից է։
       Ութերորդ՝ զի նշան ժամանակաց է։
       Իններոր դ՝ զի օրինակ փառաց մերո՛ց է։
       Տասներորդ՝ զի բոլո՛ր է։