Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զի՞նչ ցուցանէ երկոտասան լրտեսքն։
      
       Պատասխան։ Երկոտասան լրտեսաց տասունքն չար համբաւէին. եւ երկուքն զբարութիւն երկրին։ Տասն զօրութիւնք հոգւոյ եւ մարմնոյ զանգիտօղք եւ երկրասէրք։ Միտք եւ կամք բարեսէրք։
       Դարձեալ՝ քաղեբ եւ յեսու. հին եւ նոր կտակարանք որք զհանդերձեալն մեզ պատմեն. եւ զյաղթելն անմարմին թշնամւոյն։ Իսկ այլ տասունքն իմաստասիրաց բանքն. որպէս Պղատոնին. Արիստոտէլին. Պթագորին. եւ այլք. որք միայն զաստեացս պատմեն մեզ։
       Եւ Գ պտուղն, ողկոյզ նուռն. եւ թուզ։ Ուռն՝ կոյսն յարմատոյն յեսսեայ. եւ Ողկոյզն Տէր մեր ծնեալ ի նմանէ զուարճալի կերակուր մեզ։ Դարձեալ՝ ուռն եւ լծակն՝ խաչն. եւ ողկոյզն անապական. ճմլեալ ի վերայ խաչին հնձանի. եւ եղեւ ուրախարար գինի տրտմեցելոցս մեղօք։
       Իսկ Նուռն բշկական է եւ դառն կեղեւն։ Զի բժշկութիւն հոգւոյս՝ դառնութիւն մարմնոյս լինի։ Դարձեալ՝ զհանդերձեալ կեանս՝ դառնութեամբ՝ աստեաց գտանեմք։ Այլ եւ կոյսքն ամբողջք՝ եւ մարտիրոսքն են նուռն։
       Իսկ թուզն քաղցր եւ մանրակորիզ. բանքն Աստուծոյ քաղցր են ի մեզ եւ մանրաքնին։ Դարձեալ՝ բազմազանք են առաքինութիւնքն ի մեզ հանդերձ քաղցրութեամբն։
       Այլ եւ թիւ եւ համար գործոց. պահանջին ի մէնջ ի յերկին աւետեաց։
      
       Հարցումն։
       Զի՞նչ է տրտունջն եւ զի՞նչ է բամբասանքն։
      
       Պատասխան։ Տրտունջն դժգոհանքն է. եւ բամբասանքն բասիր բանք զայլմէ։
       Եւ երեք դաս է տրտունջն. այսինքն Կարօտանաց. եւ Փորձանաց. եւ Չարաչար։
       Կարօտն է վասն իւր պակասութեանն։ Փորձանքն է՝ որպէս՝ թէ զայս առնես՝ լսեմք. եւ թէ ո՛չ առնես՝ ո՛չ լսեմք. եւ չարաչարն՝ հայհոյութեամբ տրտուջն է։
       Առաջինն է աղքատաց։
       Միջինն վարձականաց։
       Վերջինն թշնամեաց։
       Եւ զամենայնն ունէր ժողովուրդն։