Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ո՞րք կոչին անուանք արարչին ի գիրս Մովսէսի։
      
       Պատասխան։ Միանգամայն ի սկզբանէ գրոց արարածոցն ժողովին ե գլխոյն՝ անուանք արարչին։
       Աստուած՝ մզա անգամ։ Տեառն՝ ռձգ։ Ավ՝ աԻ Տեառն է՝ խզ։
       Կատարեցաւ Վեցերորդ հատոր հարցմանցս Հինգ Գրոցն Մովսէսի. ի փառս Յիսուսի Քրիստոսի Աստուծոյ մերոյ։ Որ է օրհնեալ յաւիտեանս Ամէն։
      
       Եօթներորդ Հատոր Հարցմանցս Ժողովի ի Յեսու. եւ ի Դատաւորքն. եւ ի չորս թագաւորութիւնքն։
      
       Առաջինն՝ Վասն բաժանման գետոյն։
       Երկրորդ՝ Գայլախաղիւ թլփատեաց։ Եւ վասն Աքարայ։
       Երրորդ՝ Արգել զլուսաւորսն։ Եւ ո՛չ կոտորեաց զամենայն թագաւորսն։ Եւ Ղեւեայ ցեղին բաժին ո՛չ ետ։
       Չորրորդ՝ Բաղդատութիւն Յեսուայ եւ Տեառն լ գլխով։
       Հինգերորդ՝ Վասն դատաւորացն. եւ ամաց նոցին։
       Վեցերորդ՝ Գեղմն եւ ցօղն եւ Գեդէօնի։
       Եօթներորդ՝ Բաղդատութիւն Սամփսոնի եւ Տեառն լե գլխով։
       Ութերորդ՝ Զի՞նչ եփուտն եւ թերափն. եւ զի՞նչ մեղք որդւոցն հեղեայ։
       Իններորդ՝ Գերեցաւ տապանակն։ Եւ կործանեցաւ դագոն։
       Եւ ուռուցան երաստանքն։ Եւ յետ է ամսոյ դարձաւ։
       Տասներորդ՝ Բաղդատութիւն սաւուղայ եւ Տեառն ժ գլխով։ Եւ զի պատառեաց զկրկնոցն. եւ եհարց՝ ո՞յր որդի է Դաւիթ։
       Մետասաներորդ՝ Զսուրբ հացն եկեր Դաւիթ։ Աբիմելէք եւ Աբիաթար։
       Երկուտասաներորդ՝ Թէ սուտ են վհուկք։ Եւ դեւք ո՛չ գիտեն զառաջիկայն։
       Երեքտասաներորդ՝ Կոյրք եւ կաղք ընդ դէմ դարձան Դաւթի։
       Չորեքտասաներորդ՝ Դարձ տապանակին է դաս պարուք։
       Հնգետասաներորդ՝ Վասն մեղացն Դաւթի եւ թողութեան։ Եւ զի խոստովանեալ մեղքն կորնչի։
       Վեցտասաներորդ՝ Զաւակն բերբէի մեռաւ։ Եւ Դաւիթ փախեաւ։ Եւ ո՛չ ետ պատասխանի Սիմէի որ նախատէրն զնա։
       Զի ըստ սրբոյն Եփրեմի՝ ապաշխարութիւնն է վճարք մեղաց եւ նիւթ պսակաց։ Եւ ո՞րք են նմանեալ մարմնով Ադամայ։
       Եւ ջուրն Բեթլէհէմի։
       Եօթնեւտասներորդ՝ Սատակումն մահուն. որ յերից զմինն խնդրեաց պատուհաս։
       Ութեւտասներորդ՝ Բաղդատութիւն Դաւթի եւ Տեառն ձ գլխով։
       Իննեւտասներորդ՝ Ցրտացաւ Դաւիթ։ Եւ ո՛չ գիտաց զաբիսակ։
       Եւ հրամայեաց սպանանել զՅովաբ եւ զՍիմէի։
       Քսաներորդ՝ Ո՛չ հրամայեցաւ Դաւթի շինել զտաճարն։
       Ի Հազարս գտի այր մի. եւ ի կանանց ո՛չ մի։ Եւ կ թագուհիք, եւ ձ հարճք։
       Քսանեւմէկ՝ Բաղդատութիւն սողոմոնի եւ Տեառն լ գլխով։
       Քսաներկու՝ Դշխոյն հարաւոյ. եւ առաւել քան զՍողոմոն. ժժ գլխով։
       Քսաներեք՝ Վասն այլ մարգարէից։ Զմարգարէն սպան առիւծն։ Ծեր մարգարէն որ դարձոյց։ Որ մեզիցէ զորմով։
       Քսանեւչորս՝ Վասն Եղիայի զոր ագռաւն կերակրեաց. եւ գնաց ի հեղեղատն. եւ նուազեցաւ ջուրն։
       Քսանեւհինգ՝ Յարութիւն որդւոյ այրւոյն։ Ո՛չ պակասեաց ալիւրն եւ իւղն։ ԶԲահաղու մարգարէսն կոտորեաց։ Եւ է անգամ աղօթեաց։ Եւ նստելն յաթոռ՝ պատրեաց զաքայաբ։
       Քսանեւվեց՝ Վերացումն եղիայի շարժմամբ. եւ կառքն եւ հեծեալք տեսեալ։ Ծալեալ մաշկեակն եւ նոր կուժն։
       Քսանեօթ՝ Ցուպն Եղիսէի խաչն էր. ծկիլն է անգամ։
       Հիւանդացաւ Եղիսէ։ Գիշերի սատակեցան զօրքն Ռափսակայ. եւ վասն Յովսիայ զի հարաւ եւ մեռաւ։
       Քսանեւութ՝ Գերութիւնք Իսրայէլի եւ Հրէաստանի։
       Քսանեւինն՝ Դարձ գերւոյն երեք անգամ։ Նւ նշանակութիւնք նորին։
       Երեսուներորդ՝ Եօթներորդքն Դանիէլի։ Եւ թէ նախ դատաւորք եւ թագաւորք, եւ ապա քահանայք տիրեցին Իսրայէլի։
       Երեսունեւմէկ՝ Աստուածաշունչ գիրք ո՞րքան է։
       Երեսուներկու՝ Սուրբ գիրք ամէնն քանի՞ տուն է։
       Երեսուներեք՝ Ամք Ադամայ մինչեւ ի Քրիստոս։
       Երեսունեւչորս՝ ազգաթիւ յաբրահամէ կարգաւ։
       Երեսունեւհինգ՝ ի Ծնունդն Քրիստոսի միահամուռ։
      
       Կատարումն Եօթներորդ Հատորի Հարցմանց Գրոցս։