Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն էր գրեաց երկրորդ օրէնք։
      
       Պատասխան։ Նախ՝ որպէս կանուխ անձրեւն բուսուցանէ եւ անագանն սնուցանէ եւ պտղաբերէ։
       Նոյնպէս առաջին օրէնքն շարժեաց զնոսա ի բուսանիլ. եւ երկրորդն յաճումն եւ ի պտուղ։
       Երկրորդ՝ զի առաջին օրէնքն անկատար մնացին. ետ զերկրորդն զի կատարեսցին։
       Երրորդ՝ զառաջինն հարցն ետ որ սատակեցան. զերկրորդն որդւոցն տայ, զի մի՛ լիցին չար եւ դառնացօղ որպէս հարքն իւրեանց։
       Չորրորդ՝ առաջինն որպէս բնաբան. եւ երկրորդն որպէս մեկնութիւն զի իմասցեն մտօք։
       Հինգերորդ՝ զի կրկին է օրէնք հին եւ նոր. այսինքն օրինակն եւ ճշմարտութիւն։
       Վեցերորդ՝ առաջին օրէնքն է կանոնաց. որ կարգաւորէ զհոգի. իսկ երկրորդն դատաստանաց. որ կարգաւորէ զմարմին։
       Այս է մեր երկրորդ օրէնք։
      
       Հարցում։
       Զի՞նչ նշանակէ անապատն մեծ եւ ահագին։
      
       Պատասխան։ Մեծ, զի Խ ամ շրջեցան։
       Իսկ ահագին, Նախ՝ զի թշնամիք էին շուրջանակի. եւ գազանք եւ սողունք. եւ ծով. եւ ամայի. եւ անպարիսպ։
       Երկրորդ՝ քաղց եւ ծարաւ եւ առանց վաստակոց։
       Երրորդ՝ ահագին երեւումն, որոտ, եւ փայլակն։
       Ա՛րդ՝ Եգիպտոս է նշանակ երկրիս այս. եւ ծովն կենցաղոյս. եւ անապատն կանայք հոգւոցն։
       Նախ՝ շուրջ թշնամիք դեւք. եւ գազանք խիղճ մտաց. եւ ծով մեղաց. եւ ամայութիւն բարեաց։
       Երկրորդ՝ քաղց եւ ծարաւ մեղաւորաց. եւ առանց վաստակելոյ եւ գործելոյ։
       Երրորդ՝ ահագին երեւումն դատաւորին. եւ ձայն փողոյն, եւ հուր նախընթաց։
      
       Հարցումն։
       Զի՞նչ է որ ընդ Ղովտայ որդիսն եւ Եսաւայ ո՛չ հրամայեաց կռուիլ. այլ ընդ ամուրհացւոցն։
      
       Պատասխան։ Նշանակ որ չէ պարտ կռուիլ ընդ մեզ ընդ ամենայն մարդկան. թէ չար թէ բարի. զի ազգ են մեր եւ որդիք Ադամայ։ Այլ ընդ դեւս պատերազմիլ միշտ. զի որոց դիւաց թէ յաթէ մարդ, թէ հպարտութեան եւ թէ պոռնկութեան, զնոցա տեղիքն ժառանգէ յերկինս։
      
       Հարցում։
       Զի՞նչ է որ զերկու թագաւորսն զսեհոն եւ զովք յայնկոյս Յորդանանու կորոյս, եւ զայլսն ի քանանացիսն։
      
       Պատասխան։ Նշանակէ զկրկին դեւսն որ ի խորհուրդս եւ ի զգայութիւնս պատերազմին։ Այլ Ե թագաւորք մադիանացիքն էին, եւ Բ այսոքիկ որ են դեւք է գլխաւոր մեղաց. որք ի կեանս պատերազմին, եւ յետ մահու ընդ հոգւոցն բազումք։
       Դարձեալ գիտելի է, զի յերիս նշանաւոր տեղիս եղեւ պատերազմ նոցա։
       Նախ՝ յԵգիպտոս ընդ փարաւօնի. յորժամ եմք աստ։
       Երկրորդ՝ յանապատն Ամաղէկ եւ այլքն. յետ մահու որ ընդ հոգիս պատերազմին. որք են այսք չարութեան ի ներքոյ յերկնից ըստ առաքելոյ։
       Երրորդ՝ ի քանանացիս. յետ յարութեանն ընդ ոսոխացն դիւաց։ Եւ որք պարտին աստ, նոքա եւ յետ մահու եւ յարութեանն. զորս կորուսցէ փրկիչն մեր Յիսուս։
      
       Հարցում։
       Վասն է՞ր յայս Գ տեղիս պատերազմին դեւք։
      
       Պատասխան։ Նախ՝ զի Գ է որպիսութիւն մեր։ Առաջին աստ փոփոխիլ ի մարմին եւ ի հոգի։ Եւ յետ մահու միայն հոգի անմարմին։
       Եւ յարութեանն անփոփոխ հոգի եւ մարմին։ Զայն ցուցանէ իբր միշտ թշնամի են մեր եւ հակառակ։
       Երկրորդ՝ ընդ երից գոյացութեանց մեր. աստ ընդ մարմնոյս. եւ ի մահն ընդ հոգւոյս. եւ ի յարութեաենն ընդ մտաց տեսութեանն հակառակին։
       Երրորդ՝ ըստ օգտութեան աստ. զի փորձին ընտրեալքն. եւ յետ մահու շնորհաց. եւ յարութեանն փառաց լինին առիթք։
       Չորրորդ՝ չարութեամբ աստ մեղօք տանջեն. եւ յետ մահու առ հաւատչեայ մասնաւոր. եւ ի յարութեանն յաւիտենական տանջանօք։
       Հինգերորդ՝ զրկելով աստ ի խոստմանէն լրոյ. եւ ի յարութեանն ի կատարմանցն։
       Վեցերորդ՝ աստ ի հանդիսից սխալէ. եւ յետոյ ի յընթացից. եւ ի յարութեանն յաղթանակաց պսակէն։
       Եօթներորդ՝ աստ չարախօսէ ի ծածուկ. եւ յետ մահու յայտնի. եւ յարութեանն եւս յայտնի առաջի դատաւորնի եւ դատախազաց։
       Ութերորդ՝ աստ ի սրբոց հոգւոց. եւ յարութեանն առաջի Աստուծոյ եւ հրեշտակաց ոսոխ լինելով։
       Իններորդ՝ զի ինքն սատանայ ունի բնութիւն եւ մեղք եւ պատիժ. բնութեամբ աստ լինի. եւ մեղօք յետոյ. եւ յարութեանն պատժակից իւր առնելով։
       Տասներորդ՝ ունի Գ տեղիս. երկին ուստի զրկեցաւ. եւ օդդ ուր անկաւ. եւ հուրն ուր տանջի։ Նոյնպէս յերեք տեղւոջ ոգորի. յերկրի՝ զի հանցէ յերկնից. եւ յօդդ՝ զի արգելցէ. եւ ի յարութեանն՝ զի ընկեսցէ ի հուրն։
       Յորմէ փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած փրկիչ մեր ամէն։