Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Երկինք զո՞ր ձեւ ունի։
       Պատասխան։ Վարդապետք ասեն թէ ամենայն երկինք ի հարկէ պարտին ունել զբոլորակ ձեւ։ Առաջին պատճառ, զի երկինքն է պարզ մարմին. զի ո՛չ է ի չորից տարերց. այլ հինգերորդ էութիւն է։ Եւ բոլորակ ձեւն պա՛րզ է քան զամենայն ձեւ. զի եռանկիւնին յերից գծից բաղկանայ, եւ քառանկիւնին ի քառից. նոյնպէս եւ այլքն։ Իսկ բոլորակ ձեւն ի միոյ գծոյ բաղկանայ։ Ապա ուրեմն պարզ էութեան երկնից պարտ է ունել զպարզ ձեւ որ է բոլորակն։
       Երկրորդ՝ զի բոլորակ ձեւն պարունակօղ է. եւ երկինքն զամենայն պարունակեալ ունի ի ծոց իւր։
       Ա պա ուրեմն պարտ է զի ունիցի զձեւ բոլորակ։ Երրորդ՝ զի բոլորակն սո՛ւր է ի շարժումն. եւ երկինքն սրագո՛յն է ի շարժումն, որ ի շրջիլն իւրում շօշափէ՛ զերկիր ի մի կէտ։ Ապա ուրեմն բոլորակ ձեւն պատշաճէ երկնից։
       Չորրորդ՝ զի երկինքն է կատարեալ մարմին. զի ազդէ՛ յամենայն ստորնային մարմինս խնամելով զնոսա։
       Իսկ բոլորակ ձեւն ի մէջ ամենայն ձեւոց է կատարեալ։ Նախ՝ զի ո՛չ կարէ յաւելուլ ի նմա եւ ո՛չ պակասիլ։
       Երկրորդ՝ զի ո՛չ երեւի ի նմա սկիզբն եւ ո՛չ կատարած։
       Երրորդ՝ զի վեցեակ թիւն ի մէջ ամենայն թուոց առաջին կատարեալ է. եւ զ թիւն է ի բոլորակ ձեւն. զի որքան է ի միջին կիտէն ի բոլոր ծիրն, վեց այնչափ է իւր բոլորակ ծիրն։ Ապա ուրեմն բոլորակ ձեւն որ կատարեալ է՝ պատշաճի կատարեալ մարմնոյ երկնից։
       Հինգերորդ՝ թէ երկինքն ո՛չ էր բոլորակ՝ այլ քառանկիւնի կամ եռանկիւնի, յորժամ շարժէին անկի ւնքն՝ յորմէ տեղւոջէ վերանային՝ մնային առանց տեղւոյ. եւ տեղի անկեանցն առանց մարմնոյ։
       Վեցերորդ՝ զի թէ երկինքն ո՛չ էր բոլորակ, յայնժամ արեգակն եւ այլ աստեղք յորժամ գային ի մէջ երկնից, մեծագոյն երեւէին. քան զի ի միջին կիտէն երկնից առ մեզ է ուղղականգիծ. իսկ յա րեւելից առ մեզ է՛ խոտորնակի գիծ. եւ ուղղական գիծն կա՛րճ է քան զխոտորնակ գիծն։ Ապա ուրեմն ո՛չ երբէք մեծագոյն երեւի ի աստղ՝ յորժամ է ի միջին կէտն՝ քան յորժամ է յարեւելս կամ յարեւմուտս։
       Հարց։ Քանի՞ են երկինք։
       Պատասխան։ Բազումք են. որպէս ասէ մարգարէն. «Երկին ք երկնից ». եւ առաքեալն ասէ վասն Քրիստոս ի. «Որ ելն ի վերոյ քան զամենայն երկինս»։
       Ա՛րդ՝ բաժանի երկինքն յերիս. այսինքն ի բնականն. յատկականն. եւ ի նմանականն։
       Եւ է՛ Բնական երկինք Ժ.
       Նախ՝ հրեղէն երկինք։
       Երկրորդ՝ ջրեղէն։
       Երրորդ՝ հաստատութիւնն։ Եւ է երկինք՝ է գօտիքն են է մոլորակացն. որ է Զոհա՛լն. Երեւա՛կն. Հրա՛տն. Արեգա՛կն. Լուսնթագն. Փայլածուն եւ Լուսինն։
       Իսկ Յատկական երկինքն է Ե։
       Առաջինն է տարրական հրոյն վերին մասն. որ կոչի հրեղէն երկինք. հոմանուն առաջին երկնից։ Այլ կոչի սա՛ հրեղէ՛ն, զի է՛ ի հրոյ։ Իսկ նա՛ կոչի հրեղէն, զի է որպէս զհուր։
       Երկրորդն՝ ներքին մասն հրոյն. որ կոչի օլօմպային երկին. վասն մերձ գոլոյ յօլօմպիոս լեառն։
       Երրորդն՝ է վերին մասն օդոյն. եւ կոչի եթերային երկին. զի մերձ ի տարրեղէն հուրն է. եւ վառի ի նմանէ. զոր թռիչ աստեղաց կոչեմք։
       Չորրորդն՝ է ներքին մասն օդոյն. եւ կոչի օդեղէն երկին. որպէս ասեն գիրք սուրբ. «Թռչունք երկնից զՏէր օրհնեցէք»։
       Հինգերորդ՝ երկինք կոչի եւ դրախտն. զի բա՛րձր է եւ լուսաւոր եւ անմահութեան է վայր. որպէս ասէ անառակ որդին. «Հայր մեղայ յերկինս ». այսինքն ի դրախտն։
       Սոքա հնգեքին կոչին երկինք. զի զյատկութիւնս երկնից ունին. եւ սոքօք լինին հնգետասան երկինք։ Իսկ Նմանական երկինք է Ե։
       Նախ՝ կոչի երկինք ամենասուրբ Երրորդութիւնն. զի անհաս բարձրութեամբ գերազանցեալ է յամենայն եղելոց։ Այլ եւ նախ կոչի երկինք՝ զգալի երեւումն Աստուծոյ՝ եւ հրեշ տակաց՝ եւ մարգարէից սրբոց։
       Երկրորդ՝ երկին՝ երեւակայութեան տեսիլն դարձեալ նոցա։
       Երրորդ՝ երկին՝ կատարեալ տեսութիւն իմացականին. որ դէմ է յանդիման տեսանէին զԱստուած. որպէս Մովսէս եւ Դաւիթ։ Եւ Պօղոս յափշտակեցաւ յայս երրորդ երկինս։
       Չորրորդ՝ հոգեւոր բարութիւնք ն եւ վարձտ սրբոցն կոչին երկինք. ըստ այնմ. «Վարձք ձեր բազում են յերկինս»։
       Հինգերորդ՝ երկին կոչի ամենասուրբ Երրորդութիւնն վասն լուսաւորութեան եւ անհաս բարձրութեանն յամենայն եղելոց որպէս ասացաւ։ Զորմէ ասէր արուսեկին. «Ելից յերկինս եւ եղէց նման բարձրելոյ»։ Եւ զի յայնժամ էր ի դասս հրեշտակաց յերկինս։ Այլ վասն հրեղէն երկնիցն ասէր ելանել եւ հաւասարիլ նմա։ Այսքան է թիւ երկնիցն։ Տասն բնական երկինքն. եւ ե յատկական. եւ ե ըստ նմանութեան. որ լինին ի երկինք։