Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հարց։ Ո՞րպէս է յկե զօդուածք։
       Պատասխան։ Ասեն բժիշկք թէ, ԲՃԽԸ ոսկր է մարդոյն. ջլօք պնտեալ եւ կապեալ ի մի մարմին. եւ է այսպէս։ Նախ գլուխն մարդոյն Գ ոսկր է։ Ներքին կզակն եւ վրեին. եւ Բ քնատեղն մին ոսկր. եւ գագաթն։
       Եւ ատամունքն լբ ոսկր. որ լինի բովանդակն ԼԶ ոսկր։
       Շլինքն ե ոսկր լիսեռնաձեւ։
       Եւ ողնաշարն լիսեռնաձեւ ժը ոսկր։ Աջ կողքն թէպէտ ոսկր։ Եւ ձախ կողքն ը. որ լինին սոքա խ։ Դարձեալ, ը ոսկր ի թիկանցն մինչ ի խաղալիքն այսպէս։
       Բէճն է Բ ոսկր։ Ծղինն Բ ոսկր։ Բազուկն Բ ոսկր։ Արմուկն Ա ոսկր։ Խաղալիկն Ա ոսկր։ Եղեւ Ը։ Եւ թաթք ձեռացն ԼԲ ոսկր. որ լինի բովանդակ ձեռքն ի թիկանցն Խ ոսկր։ Եւ նոյնչափ ի միւս գիհն է։ Դարձեալ, Ը ոսկր մինչ ի թաթ ոտիցն այսպէս։ Ճռանն Բ ոսկր։ Անդամանն Բ ոսկր։ Ծնկանն երկու ոսկր։ Սըրունքն Բ ոսկր։ Եւ թաթք ո տիցն ԼԴ ոսկր։ Որ լինի բովանդակ ոսկր ոտիցն ԽԲ։
       Նոյնչափ միւս ոտքն. որ լինի Զ քառասուն։ Եւ ութն ոսկր կուրծն. որ լինի ԲՃԽԸ ոսկր։ Բայց կին մարդոյն Դ ոսկր աւելի է քան զառն. այսինքն է ծննդական անդամոցն։
      
       Հարց։ Ո՞րպէս է յկե զօդուածք։
       Պատասխան։ Ոմանք ասեն, ժէ գլխաւոր ջլօքն որ կապին սոքա՝ լինին յկե զօդուածք։ Կամ զօդուածք ներքին գլխաւոր անդամոցն եւ արտաքին մարմնոյն, որ մորթ եւ միս եւ արիւն եւ այլքն առ միմեանս յօդին՝ լինին նոյն քան։
       Եւ դարձեալ թիւ ոսկերացն մխը։ Եւ բաժան անդամքն, եւ ե զգայարանքն յօդեալ առ միմ եանս, լինին յկե զօդուածք։
       Եւ է բնութիւն ոսկերաց ցուրտ եւ չոր. զի խոնաւն եւ լոյծն ի ցամաք եւ ի ցուրտ մածնու եւ լինի ոսկր. որպէս ջերմն եւ խոնաւն լինի միս։
       Վասն ջլաց եւ ոսկերաց։
       Գիտելի է, զի Գ սկզբունք են սոցա։
       Նախ՝ խելապատակն սկիզբն է ջլացն. որ միայն աբար ընդ ուլունս պարանոցին անցանէ. եւ բաժանի ի թիկունս, ի ձեռս, եւ յայլ մարմինս։ Որպէս բունն մի է ծառոյն. եւ ի բազում ճիւղս բաժանի։ Եւ նոյն ջիլն կապէ եւ շարապնդէ՛ զամենայն յօդուածս ոսկերացն։
       Եւ նա՛ տայ խաղալ եւ շարժիլ ոտից եւ ձեռաց եւ այլ մասանց անդամոցն։ Եւ նա՛ է զգայական. եւ յոր մասն եւ խառնի՝ առնէ զգացումն։ Եւ նա՛ է հնազանդ բանին։ Զայս դ յատկութիւնս ունի ջիլն։ Եւ ցուրտ եւ լոյծն խառնեալ՝ լինի ջիլ. որպէս ցուրտ եւ խոնաւն փողք։
       Իսկ սիրտն սկիզբն է շնչերակացն։
       Զի սիրտն ունի Բ տուն. ի յաջ կողմն իւր զարիւնն ժ ողովեալ որ առնու ի լերդէն։
       Եւ ի ձախ կողմն զօդն ժողովեալ որ առնու ի թոքէն։ Եւ յայս կողմս ունի դ երակ առանց արեան լի ջերմութեամբ. եւ բաժանի ամէն երակ՝ երեսուներկու երակս. որ լինի ամէնն ճիը երակ։ Եւ սոքօք սփռի ջերմութիւնն եւ կենդանութիւնն ի բոլոր մարմինն։ Եւ այս երակքս կոչին մէճասք։ Եւ սոքա ցուցանեն զցաւ եւ զառողջութիւն մարդոյն։
       Իսկ լեարդն է սկիզբն արեան երակացն. որ ելանէ ի լերդէն է երակ լի արեամբ։ Այլ երեքն ի սոցանէ մեծամեծք են։ Եւ կոչի վեին երակն քալասիկ է. եւ միջինն ասայիկ է։ Եւ ներքինն կաթոլիկ է։ Ի սոցան է երակ կտրէ մարդն ի բազկացն։ Եւ բաժանին ամենայն երակք ի լերդէն մլը երակք։ Որ լինի այր մարդոյն՝ յկզ երակ բովանդակն։ Եւ կին մարդոյն Ը երակ աւելի է. Դ երակ ծննդական մասին. եւ դ երակ երկու ստեանցն։
       Եւ բաց յայսցանէ՝ ի յուղեղէն բ բ երակ գայ ի յիւրաքանչիւր զգայա րանս. Բ յաչքն. Բ յականջն. Բ ի քիթն. Ա բերանն. մին ի լեզուն. Բ ի ձեռքն. Բ ի յոտքն. որ լինի ժբ։ Եւ Բ երակ երիկամացն լի սերմամբ։
       Եւ ջիլքն բաժանին գճխը թուով։ Եւ ժէ գլխաւոր ջիլքն, եւ մին բուն ջիլն. որ լինի բովանդակացն յկզ ջիլք։
       Նոյնքան թուով երակացն։ Եւ գիտե լի է, զի հետեւին միմեանց երեքեան սոքա. այսինքն ջիլն. եւ շնչերակն. եւ արեան երակն։ Զի արիւնն կերակրէ՛. եւ ջիլն զգայութիւն տայ. եւ շնչերակն զջերմ կենդանութիւնն բոլոր մարմնոյն։