Գիրք հարցմանց Երիցս երանեալ Սրբոյն Հօրն մերոյ Գրիգորի Տաթեւացւոյն

Հեղինակ

Բաժին

Թեմա
Վասն է՞ր մարդն ի հողոյ ստեղծաւ։
       Պատասխանի։ Ասեմք վասն բազում պատճառի։
       Նախ՝ որպէս ասացաւ ի վերոյ, հողն ունի զայլ գ տարերքն ի յինքն խառնեալ. յորժամ ի հողոյ ասէ՝ իմանալի է զդ տարերս։
       Երկրորդ՝ զի հողն բնական ունի զթանձրութիւն , եւ այլքն խառնմամբ ի նմանէ. եւ մարմինս մեր թանձր է ի հողոյ։
       Երրորդ՝ հողն վերջին է ի տարերս. զի գիտասցէ զշնորհս Աստուծոյ՝ որ այսպէս է առաջին եւ պատկեր Աստուծոյ ստեղծաւ։
       Չորրորդ՝ հողն զխոնարհութիւնն նշանակէ. որպէս Աբրահամ ասէր. «Ես հող եմ եւ մոխիր»։ Զի թէ զպատկերն Աստուծոյ տեսեալ ի մեզ հպարտասցուք, զհողն տեսեալ խոնարհեսցուք. որպէս ասէ մարգարէն. «Խոնարհութիւն քո ի միջի քում է»։
       Հինգերորդ՝ զի հողն ապականացու է, զապականութիւն մարմնոյս մեր նշանակէ։
       Վեցերորդ՝ զի տեսցէ Ադամ թէ յապականացու հողոյս անապական մապմին կազմեցաւ վասն փառաց. եւ յորժամ կորոյս մեղօքն եղեւ ապականացու, ինքն իցէ պատճառ ապականութեան իւրոյ։
       Եօթներորդ՝ զի հողն ի հ ողմոյ փոշի լինի. այսպէս յորժամ հող մահուն շնչէ ի մարմինս մեր՝ ցրւի եւ լինի փոշի։
       Ութերորդ՝ հողն ի յերկրէ առեալ զի երկիւղաից է մարմինս մեր. վասն այն կոչի երկիր. որպէս ասէ առաքեալն. «Եթէ կանգուն իցես՝ երկի՛ր. գուցէ անկանիցիս»։
       Զի որքան եմք ի մարմնի՝ միշտ պ արտ է երկնչիլ ի պատժոյ ի գլորելոյ ի մահու եւ այլոցն։
       Իններորդ՝ զի մայր մեր հողն է. եւ սեղան եւ տեղիք եւ գերեզման. թէպէտ եւ այլ տարերքն են մեզ ազգականք. եւ այլ մեք ի մօրէ՛ ծնանիմք։
       Տասներորդ՝ զի յայսմանէ հաստատեսցի ի մեզ հաւատ յարութեանն. որպէս զառաջինն ի հողոյ ստեղծ զմեզ, դարձեալ ի յարութեանն ի նոյն հողոյն լուծեալ եւ փոշիացեալ՝ յարուցանէ Աստուած։
       Եւ դարձեալ՝ զի հաստատեսի ի մեզ հաւատ մարդեղութեանն Քրիստոս ի. թէ որպէս ի յապականացու հողոյն ստեղծ Ադամայ մարմին անապական։ Նոյնպէս ի հողեղէն եւ յապականացու մարմն ոյս մարդկան՝ էառ բանն Աստուած. եւ միաւորելով ընդ ինքեան ծնաւ անապական մարմնով. անմեղ հոգւով եւ մտօք. եւ եղեւ երկրորդ Ադամ Տէր յերնից։
       Դարձեալ ի հողոյ ստեղծ ի նախատինս սատանայի. զի յամօթ լիցի յորժամ տկարս այս եւ կաւեղէնս ի փառսն մտանէր յորմէ նա որ փառաւորն էր անկաւ։